Ավատար. Ջրի ուղին
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավատար (այլ կիրառումներ)
«Ավատար. Ջրի ուղին[18]» (անգլ.՝ Avatar: The Way of Water), ռեժիսոր և սցենարիստ Ջեյմս Քեմերոնի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը ստեղծվել է 20th Century Studios ընկերության կողմից։ 2009 թվականի «Ավատար» ֆիլմի շարունակությունը։ Առաջին մասի դերասանական կազմի գրեթե բոլոր անդամները վերադարձել են իրենց դերերին, այդ թվում՝ Սեմ Ուորթինգթոնը, Զոի Սալդանան, Սթիվեն Լանգը, Ջովանի Ռիբիզին, Ջոել Դևիդ Մուրը, Դիլիպ Ռաոն, Սի Սի Էյչ Փաունդերը և Մեթ Ջերալդը, իսկ Սիգուրնի Ուիվերը կկատարի մեկ այլ դեր։ «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Լոնդոնում, իսկ ԱՄՆ-ում՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին։
Համաշխարհային վարձույթում ֆիլմն արդեն հավաքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար[19][20]՝ դառնալով 2022 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը։ Ֆիլմը նաև ընդգրկվել է կինեմատոգրաֆի ողջ պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցող 15 ֆիլմերի ցանկում[21]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունը տեղի են ունենում Պանդորայում, Օմատիկայա անտառային կլանի հետ մեկտեղ սյուժեում զգալի դեր է խաղում Մետկայինի կլանը, որը բնակվում է ծովային առագաստանավի վրա։ Ռեժիսորի խոսքերով՝ սիքվելի զգալի մասը տեղի են ունենալու ջրի տակ՝ Պանդորայի օվկիանոսում[22]։
Հայտնի է, որ ֆիլմի երկրորդ մասում կվերադառնա Գրեյս Օգուստինը, ում մարմնավորելու է Սիգուրնի Ուիվերը։ Չնայած նրան, որ նա մահացել է առաջին մասում, նրա հոգին պահպանվել է «Հոգիների Ծառում», և նա ունի նոր ավատար[23]։ Ֆիլմի գլխավոր հակառակորդ է մնալու գնդապետ Մայլս Քուարիչ, չնայած նրան, որ նա սպանվել է առաջին ֆիլմի վերջում, սակայն նրա «հարության» մանրամասները չեն բացահայտվելու[24]։ Նոր կերպարների թվում կհայտնվեն Նա'Վի դեռահասները, ներառյալ երկու որդիները և դուստր Ջեյքը, Նեյթիրին, Մետկայինի կլանի մի քանի որսորդները, ինչպես նաև մի երիտասարդ հողագործ[25]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Սեմ Ուորթինգտոն | նախկին հողագործ, ով դարձել Է Նա'Վի, Օմատիկայա կլանի առաջնորդ | Ջեյք Սալի
Զոյի Սալդանա | Նեյթիրի |
Սի Սի Էյչ Պաունդեր | Օմատիկայայի հոգևոր առաջնորդը և Նեյթիրիի մայրը | Մո'ատ
Քլիֆ Քուրտիս | Մետկայինի կլանի առաջնորդ | Տոնովարի
Ջեյմի Ֆլաթերս | Նեյթիրիի և Ջեյքի ավագ որդին | Նետեյամ
Բրիթեն Դալթոն | Նեյթիրիի և Ջեյքի կրտսեր որդին | Լո'ակ
Տրինիտի Բլիս | Նեյթիրիի և Ջեյքի դուստրը | Տուկտիրեյ
Բեյլի Բաս | Մետկայինի կլանի սուզորդը | Թսիրեա
Ֆիլիպ Գելջո | Մետկայինի կլանի երիտասարդ որսորդը, Տոնովարի որդին | Աոնունգ
Դուեյն Էվանս կրտսեր | Մետկայինի կլանի երիտասարդ որսորդը | Ռոտսկո
Քեյթ Ուինսլեթ | Ռոնալ |
Սթիվեն Լենգ | [26] | Մայլզ Կուորիթչ
Ջովանա Ռիբիզի | Սելֆրիջ | Պարկեր
Ջոել Մուռ | գիտնական Նորմ Սպելման |
Դիլիփ Ռաո | բժիշկ Մաքս Պատել |
Մեթ Ջերալդ | կապրալ Լայլ Ուեյնֆլիտ |
Ջեք Չեմպիոն | երիտասարդ հողագործ, ծնված Պանդորայում | Խավեր Սոկորո
Էսդի Ֆալկո | գեներալ Արդմոր |
Սիգուրնի Ուիվեր[27][28][29] | |
Ունա Չապլին | Վարանգ |
Դևիդ Թյուլիս |
Դեռևս 2009 թվականի նոյեմբերի վերջին, մինչև առաջին «Ավատարի» թողարկումը, հայտնի էր դարձել, որ Սեմ Ուորթինգտոնը պայմանագիր է ստորագրել այդ կինոնկարի երկու շարունակությունների նկարահանումներին իր մասնակցության համար[30]։
2010 թվականի փետրվարին Սիգուրնի Ուիվերը, մասնակցելով Le Grand Journal ֆրանսիական հեռուստահաղորդմանը, հայտարարել էր, որ Քեմերոնը մտադիր է իր կերպարին սիքվել ընդգրկել, չնայած այն բանին, որ նրա հերոսուհին՝ դոկտոր Գրեյս Օգուստինը, մահանում է նախորդ ֆիլմում։ Լրագրողի հարցին, թե ինչպես է դա հնարավոր, Ուիվերը բացատրել է, որ Օգուստինը մահից հետո «ծառի մեջ» է, և ռեժիսորն ունի գաղափարներ, թե ինչպես կարելի է «ընտանիքը միասին» միավորել[31]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178014.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt1630029/?ref_=ttfc_fc_tt
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ https://cinematica.kg/movies/1666
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://james-camerons-avatar.fandom.com/wiki/Avatar:_The_Way_of_Water#Cast
- ↑ https://james-camerons-avatar.fandom.com/wiki/Bailey_Bass
- ↑ https://james-camerons-avatar.fandom.com/wiki/Filip_Geljo
- ↑ 11,0 11,1 11,2 https://james-camerons-avatar.fandom.com/wiki/Avatar:_The_Way_of_Water
- ↑ Սայմոն Ֆրենգլեն
- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt1630029/
- ↑ https://www.the-numbers.com/movie/Avatar-The-Way-of-Water-(2022)#tab=summary
- ↑ http://jpbox-office.fr/fichfilm.php?id=18826&view=1
- ↑ http://jpbox-office.fr/v9_top100.php?view=1
- ↑ https://www.mymovies.it/boxoffice/italia/top20/?weekend=05/03/2023
- ↑ «Ավատար։ Ջրի ուղին (RUS) | Սինեմա Սթար» (հայերեն)։ Վերցված է 2023-01-05
- ↑ «Avatar: The Way of Water (2022)»։ Box Office Mojo։ Վերցված է 18 декабря 2022
- ↑ «Avatar: The Way of Water - Financial information»։ Վերցված է December 21, 2022
- ↑ «Top Lifetime Grosses» (անգլերեն)։ Box Office Mojo։ Վերցված է 2022-09-05
- ↑ James Cameron Shares Plans of Making Pandora a 'Fantasy Land'. 'Avatar' Sequel to Focus More on Jake and Neytiri’s Family Archived 2017-09-05 at the Wayback Machine. (Ստուգված է 31 Մարտի 2015)
- ↑ Создатели «Аватара 2» показали нового персонажа
- ↑ Avatar 2 release date, plot, cast and everything you need to know about James Cameron’s long-awaited sequel (Ստուգված է 26 Սեպտեմբերի 2017)
- ↑ Avatar’ Sequels Reveal First Look at the Young Cast (Ստուգված է 26 Սեպտեմբերի 2017)
- ↑ Полковник Майлз Куоритч вернётся в следующих "Аватарах"
- ↑ «BBC News – Sigourney Weaver Avatar 2 role confirmed»։ BBC News։ September 18, 2011։ Վերցված է September 18, 2011
- ↑ «Avatar 2 Movie Spoilers, Release Date: Sigourney Weaver Alive, Will Play Crucial Role in New Trilogy»։ BreatheCast։ September 16, 2014։ Վերցված է September 25, 2017
- ↑ «Avatar 2 Will See Sigourney Weaver Play a Brand New Character»
- ↑ «Sam Worthington — Worthington Signed Up For Avatar Trilogy» (անգլերեն)։ Contact Music։ 2009-11-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2012-03-24
- ↑ Sciretta, Peter (2010-02-26)։ «Sigourney Weaver Returning for Avatar 2?» (անգլերեն)։ Slashfilm.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2012-04-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ավատար 2» նկարահանումներն ավարտվել են(չաշխատող հղում)
|
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ջեյմս Քեմերոնի ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆիլմեր այլմոլորակայինների մասին
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 2021 ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- 2022 ֆիլմեր
- Ֆանտաստիկ ֆիլմեր տիեզերքի մասին
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Համակարգչային անիմացիոն ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր