Ավատար (ֆիլմաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ավատար» (անգլ.՝ Avatar), Ջեյմս Քեմերոնի ֆիլմաշարը գիտաֆանտաստիկ ֆիլմերի նախատեսվող շարք է, որն արտադրվում է Lightstorm Entertainment-ի և տեղայնացվում է 20th Century Studios-ի կողմից։

Առաջին՝ «Ավատար» ֆիլմը թողարկվել է 2009 թվականի դեկտեմբերի 18-ին և դարձել է բոլոր ժամանակների երկրորդ ամենաշահութաբեր ֆիլմը։ Պլանավորված շարքի մասին հայտարարվել է 20th Century Fox-ի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 11-ին՝ «Ավատար» ֆիլմի՝ կինոթատրոններում թողարկվելուց մեկ շաբաթ առաջ։ 20th Century Fox-ը հաստատել է 2010 թվականի հունվարի 15-ին ֆիլմաշարի թողարկումը։ Սիքվելները դեռևս միայն աշխատանքային անվանումներ ունեն և թողարկմանը մոտ դրանք ենթադրաբար այլ անվանումներ կստանան։

Ինչպես և բնօրինակ ֆիլմը, չորս պլանավորված սիքվելներն ունեն «լիովին ինկապսուլյացված» ինքնավար սյուժեներ, որոնք «գալիս են իրենց սեփական եզրակացություններին»։ Բոլոր չորս ֆիլմերը ունեն ընդհանուր պատմագիծ, որը կապում է դրանց, և պահպանում է Սալի ընտանիքը սյուժեի կենտրոնում։ Ջեյմս Քեմերոնը նկարագրել է սիքվելները որպես առաջին ֆիլմի «բոլոր թեմաների, կերպարների և հոգևոր տրամադրությունների բնական շարունակություն»։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Թողարկման ամսաթիվ

(ԱՄՆ)

Ռեժիսոր Սցենարիստ(ներ) Պրոդյուսերներ
Ավատար Դեկտեմբերի 18, 2009 (2009-12-18) Ջեյմս Քեմերոն Ջեյմս Քեմերոն Ջեյմս Քեմերոն և Ջոն Լանդաու
Ավատար 2 Դեկտեմբերի 17, 2021 (2021-12-17) Ջեյմս Քեմերոն և Ջոշ Ֆրիդման
Ավատար 3 Դեկտեմբերի 22, 2023 (2023-12-22) Ջեյմս Քեմերոն, Ռիք Ջաֆա և Ամանդա Սիլվեր
Ավատար 4 Դեկտեմբերի 19, 2025 (2025-12-19) Ջեյմս Քեմերոն և Շեյն Սալեռնո
Ավատար 5 Դեկտեմբերի 17, 2027 (2027-12-17) Ջեյմս Քեմերոն

«Ավատար» (2009)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն նվիրված է Պանդորայում՝ Պոլիֆեմի բնակեցված Լուսնի վրա տեղի ունեցող էպիկական հակամարտությանը։ Պոլիֆեմը երեք գազային հսկաներից մեկն է, որոնք պտտվում են Ալֆա Ցենտավրա A-յի շուրջ։ Պանդորայի վրա մարդկային գաղութարարները և խելամիտ մարդանման՝ Նա'վի բնիկները, պատերազմ են սկսում մոլորակի ռեսուրսների և դրա հետագա գոյության համար։ Ֆիլմի անվանումը վերաբերում է հեռավորության վրա կառավարվող, գենետիկորեն մշակված Նա'վի մարդկային մարմիններին, որոնք օգտագործվում են ֆիլմի մարդկային կերպարների կողմից՝ բնիկների հետ փոխազդեցության համար։

«Ավատար 2» (2021)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ բան է հայտնի երկրորդ ֆիլմի սյուժեի մասին, սակայն հայտնի է, որ ֆիլմի գործողությունը տեղի է ունենալու առաջին ֆիլմից մի քանի տարի անց և ուսումնասիրելու է Պանդորայի օվկիանոսները։ Ֆիլմն ի սկզբանե նախատեսվել է թողարկել 2014 թվականի դեկտեմբերին, սակայն այն հետաձգվել է մի քանի անգամ և ներկայումս պլանավորվում է 2021 թվականի դեկտեմբերի 17-ի վրա։ Արտադրությունը սկսվել է 2017 թվականի օգոստոսին։ Այն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերին[1]։

«Ավատար 3» (2023)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ ֆիլմը հետևելու է երկրորդին։ Այն նախատեսվում է թողարկել 2023 թվականի դեկտեմբերի 22-ին։ 2010 թվականի կեսերին անցկացված հարցազրույցները ենթադրել են, որ երրորդ ֆիլմն ավելի շատ է բացահայտելու Ալֆա Ցենտավրայի համակարգի մասին, սակայն սցենարը չի ավարտվել մինչև 2015 թվականի վերջ, այնպես որ այն կարող էր փոխվել։ Թեև նախատեսվում են ևս երկու սիքվելներ, նրանց թողարկումը կախված է երկրորդ և երրորդ ֆիլմերի հաջողությունից։

«Ավատար 4» (2025)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրդր ֆիլմը նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերի 19-ի վրա։ Դրա համահեղինակն է լինելու Շեյն Սալեռնոն։

«Ավատար 5» (2027)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտարարվել է նաև հինգերորդ ֆիլմի մասին, որը նախատեսվում է թողարկել 2027 թվականի դեկտեմբերի 17-ին։

Լրացուցիչ անձնակազմ և արտադրության մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Երգահան Օպերատոր Խմբագիրներ Կինոընկերություն Տեղայնացնող Տևողություն
Ավատար Ջեյմս Հորներ Մաուրո Ֆիորե Սթիվեն Ռիվկին և Ջեյմս Քեմերոն Lightstorm Entertainment 20th Century Studios 2 ժամ 42 րոպե (ընդլայնված՝ 2 ժամ. 58 րոպե)
Ավատար 2 Սայմոն Ֆրանգլեն Ռասել Քարփենթեր Դևիդ Բրեններ, Ջեյմս Քեմերոն, Ջոն Ռեֆուա և Սթիվեն Ռիվկին ԿԱՈՒ
Ավատար 3 ԿԱՈՒ

Հիմնական դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան «Ավատար»
(2009)
«Ավատար 2»
(2021)
«Ավատար 3»
(2023)
Լազ Ալոնսո YesY
Թրինիթի Բլիս YesY YesY
Ունա Չապլին YesY YesY
Ջեմեյն Քլեմենթ YesY YesY
Բրենդեն Քոուել YesY YesY
Քլիֆ Քուրտիս YesY YesY
Բրիթեն Դալթոն YesY YesY
Էդի Ֆալկո YesY YesY
Ջեյմի Ֆլեթերս YesY YesY
Մեթ Ջերալդ YesY YesY YesY
Սթիվեն Լենգ YesY YesY YesY
Ջոել Դևիդ Մուր YesY YesY YesY
ՍիՍիԷյջ Փաունդեր YesY YesY YesY
Դիլիփ Ռաո YesY YesY YesY
Ջիովանի Ռիբիզի YesY YesY YesY
Զոյի Սալդանա YesY YesY YesY
Ուես Սթյուդի YesY
Դևիդ Թյուլիս YesY
Սիգուրնի Ուիվեր YesY YesY YesY
Քեյթ Ուինսլեթ YesY
Սեմ Ուորթինգտոն YesY YesY YesY
Միշել Եո YesY YesY

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ֆիլմը թողարկվել է կինոթատրոններում 2009 թվականի դեկտեմբերի 18-ին։ 2009 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ ֆիլմի բյուջեն պաշտոնապես կազմում էր 237 միլիոն դոլար, իսկ մարքեթինգը գնահատվում էր 150 միլիոն դոլար։ Սակայն, այն 2,789,769,794 դոլար է հավաքել և ներկայումս բոլոր ժամանակների երկրորդ ամենաշահութաբեր ֆիլմն է։ «Ավատար»-ի հաջողության ֆոնին դրան վերաբերվող տարբեր ապրանք է թողարկել, ներառյալ տեսախաղերի շարքը, ուղեցույցները և հավաքածուների համար այլ առարկաներ։ Ֆիլմը մի շարք մրցանակների և քննադատների կողմից լավ ընդունելության է արժանացել։

Շահույթի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Թողարկման ամսաթիվ Box office gross Box office ranking Բյուջե (միլիոն) Ծանոթագրություն
Հյուսիսային Ամերիկա Այկ տարածաշրջաններ Ամբողջ աշխարհում Ամբողջ ժամանակ Հյուսիսային Ամերիկայում Ամբողջ ժամանակ աշխարհում
«Ավատար 1» Դեկտեմբերի 18, 2009 $760,507,625 $2,029,172,169 $2,789,679,794 #3 #2 $237 [2]
«Ավատար 2» Դեկտեմբերի 17, 2021 ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ $250 [3]
«Ավատար 3» Դեկտեմբերի 22, 2023 ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ $250 [3]
«Ավատար 4» Դեկտեմբերի 19, 2025 ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ $250 [3]
«Ավատար 5» Դեկտեմբերի 17, 2027 ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ ԿԱՈՒ $250 [3]
Ընդհանուր $760,507,625 $2,029,172,169 $2,789,679,794 $1,237,000,000 [4]

Քննադատական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Rotten Tomatoes Metacritic CinemaScore[5]
Ավատար 82% (316 ակնարկներ) 83 (35 ակնարկներ) A

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավատար» ֆիլմաշարը Օսկար մրցանակաբաշխությունում[6]
Անվանակարգ
«Ավատար»
Ֆիլմ Առաջադրված
Ռեժիսոր Առաջադրված
Գեղարվեստական տնօրեն Հաղթանակ
Օպերատոր Հաղթանակ
Մոնտաժ Առաջադրված
Բնօրինակ սցենար Առաջադրված
Ձայնային մոնտաժ Առաջադրված
Ձայնային միքսինգ Առաջադրված
Տեսողական էֆեկտներ Հաղթանակ

Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 6-ին Dark Horse Comics-ը հրապարակել է «FCBD 2017: James Cameron's Avatar/ Briggs Land» Անվճար կոմիքսների օրվա (անգլ.՝ Free Comic Book Day) կոմիքսը, որն իր մեջ ներառել է «Եղբայրներ» (անգլ.՝ Brothers) անվանմամբ կարճ պատմություն, որի գործողությունը տեղի է ունենում «Ավատար»-ի աշխարհում[7][8]։ 2019 թվականի հունվարից օգոստոս Dark Horse-ը հրապարակել է «Avatar: Tsu'tey's Path» անվանմամբ վեց կոմիքսներից բաղկացած մինի շարք[8][8][9][10][11][12][13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zoe Saldana Has Wrapped Filming, And Other Details About Avatar 2 And 3». 2018 թ․ հունիսի 13.
  2. «Avatar». Box Office Mojo. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Chris Cabin (2017 թ․ սեպտեմբերի 30). «The 'Avatar' Sequels "Will Be the Most Expensive Movies of All Time," According to Fox». Collider. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Franchises - Avatar at the Box Office». Box Office Mojo. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «CinemaScore». CinemaScore. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Avatar Oscar Nominations and wins». Oscars.com. Academy of Motion Pictures Arts and Sciences. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  7. «FREE COMIC BOOK DAY 2017: JAMES CAMERON'S AVATAR/ BRIGGS LAND». Dark Horse Comics. Dark Horse Comics. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  8. 8,0 8,1 8,2 «AVATAR: TSU'TEY'S PATH TPB». Dark Horse Comics. Dark Horse Comics. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  9. «AVATAR: TSU'TEY'S PATH #1». Dark Horse Comics. Dark Horse Comics. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  10. «AVATAR: TSU'TEY'S PATH #2». Dark Horse Comics. Dark Horse Comics. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  11. «AVATAR: TSU'TEY'S PATH #3». Dark Horse Comics. Dark Horse Comics. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  12. «AVATAR: TSU'TEY'S PATH #4». Dark Horse Comics. Dark Horse Comics. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  13. «AVATAR: TSU'TEY'S PATH #5». Dark Horse Comics. Dark Horse Comics. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  14. «AVATAR: TSU'TEY'S PATH #6». Dark Horse Comics. Dark Horse Comics. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավատար (ֆիլմաշար)» հոդվածին։