Jump to content

Աստղիկ Սիրանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղիկ Սիրանոսյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1988(1988-12-19) (35 տարեկան)
Լիոն
Երկիր Ֆրանսիա
Մասնագիտությունթավջութակահար
Գործիքներթավջութակ
ԿրթությունԼիոնի շրջանային կոնսերվատորիա, Conservatoire national supérieur de musique et de danse de Lyon?, Hochschule für Musik? և Schola Cantorum Basiliensis?
Կայքastrigsiranossian.com

Աստղիկ Սիրանոսյան (ֆր.՝ Astrig Siranossian, դեկտեմբերի 19, 1988(1988-12-19), Լիոն), ֆրանսահայ թավջութակահարուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղիկ Սիրանոսյանը ծնվել է 1988 թվականին Ֆրանսիայի Լիոն քաղաքում հայ ծնողների ընտանիքում[1]։ Երաժշտություն սովորել է երեք տարեկանից Ռոման սյուր Իզերի ազգային երաժշտական դպրոցում, որի տնօրենը քառասուն տարի եղել է նրա հայրը։

Հինգ տարեկանում նա արդեն ելույթ է ունեցել բեմում՝ նվագելով Վիվալդիի կոնցերտները, իսկ վեց տարեկանում Սեն-Լուի կղզու նվագախմբի հետ նրա համերգը շատ լավ արձագանքների է արժանացել։

Որպես տաղանդավոր երեխա՝ նրան տեղ է տրվել Լիոնի ազգային կոնսերվատորիայում՝ Պատրիկ Գաբարդի դասարանում[1]։

Մինչև տասնհինգ տարեկանը նա ստացել է գերազանցության դիպլոմը և ժյուրիի միաձայն շնորհավորանքները։ Նույն թվականին նա դարձել է միակը, ով ընդգրկվել է Փարիզի երաժշտության և պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայի Իվան Շիֆոլոյի դասարանում[1], որը գերազանցությամբ ավարտել է տասնութ տարեկանում և ժյուրիի միաձայն շնորհավորանքներով։

Նա ուսումը շարունակել է Շվեյցարիայում, Բազելի երաժշտական դպրոցում՝ Իվան Մոնիգետիի դասարանում, որտեղ ստացել է մագիստրոսի գերազանցության երկու դիպլոմ[1]։

2015 թվականին նա հրավեր է ստացել երեք տարի անցկացնելու որպես նստավայրի դերասան Եղիսաբեթ թագուհու Վաթերլոոյի երաժշտական մատուռում[2], ինչպես նաև Զինգեր-Պոլինյակի հիմնադրամում[3]։

Շատ վաղ տարիքից Աստղիկը ելույթ է ունեցել ամենահայտնի բեմերում, այդ թվում՝ Փարիզի ֆիլհարմոնիայում, Վիեննայի ֆիլհարմոնիայում, Լյուցեռնի մշակույթի և համերգների կենտրոնում, Բազելի Գրանդ-կազինոյում, Դիժոն-օպերայում, Բրյուսելի Flagey-ում, Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում[3]։

Կամերային երաժշտությունում նրա գործընկերները, ի թիվս այլոց, եղել են Դանիել Բարենբոյմը, Սայմոն Ռեթլը, Յո-Յո Ման, Սոլ Գաբետտան, Բերտրան Շամայուն, Գայ Բրաունշտայնը, Իվան Մոնիգետին, Մայքլ Բարենբոյմը, Մաթյո Դիֆուրը, Ավգուստին Դումայը, Լուի Լորտին, Դանիել Օտտենսամերը[3]։

Նրա ձայնագրությունները բարձր գնահատականի են արժանացել քննադատների կողմից և լայն արձագանք են գտել ԶԼՄ-ներում։ 2018 թվականին Claves Records-ի արած տեսագրությունը, որը ներառում է Արամ Խաչատրյանի և Քշիշտոֆ Պենդերեցկու կոնցերտները, ստացել է 5 դիապազոն, 5 «Classica» աստղ և «Clef du mois ResMusica» մրցանակ[4]։

2016 թվականին Աստղիկը թողարկել է ալբոմ, որը նվիրված է Ֆրանսիս Պուլենկին, Գաբրիել Ֆորեին և Կոմիտասին, որտեղ նրան նվագակցում էր դաշնակահար Թեո Ֆուշեներեն[5]։ Այդ ալբոմն արժանացել է Musica Prize մրցանակի[3]։

Քրոջ՝ ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանի հետ 2019 թվականին ձայնագրել է ալբոմ, որը ներառում է դուետներ ջութակի և թավջութակի համար։

2017 թվականին Դանիել Բարենբոյմը նրան հրավիրել է միանալու Պիեռ Բուլեզի նվագախմբին և ստանձնելու West-Eastern Divan նվագախմբի մենակատար թավջութակահարի պաշտոնը[6]։

2015 թվականին Սիրանոսյանը հիմնադրել է «Les Musicades» փառատոնը Ռոման սյուր Իզերում, որտեղ ապրում են նրա ծնողները։ Նա համատեղում է իր երեք կրքերը՝ երաժշտությունը, գրականությունը և գաստրոնոմիան[3]։

Աստղիկ Սիրանոսյանը Քշիշտոֆ Պենդերեցկու անվան միջազգային մրցույթի հաղթող է և երկու հատուկ մրցանակների դափնեկիր։ Բացի այդ, նա հաղթել է «A. Janigros et the Banque Populaire» մրցույթում[7]։

Նա նվագում է 1676 թվականի հազվագյուտ Ռուջերի թավջութակ, որը նրան տրամադրել է Boubo Music Fund-ը։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1998՝ Royaume de la Musique - առաջին մրցանակ
  • 2012՝ Antonio Janigros երաժշտական մրցույթի հաղթող
  • 2013՝ Banque Populaire հիմնադրամի մրցույթի հաղթող
  • 2013՝ առաջին մրցանակ և հատուկ մրցանակներ Ք. Պենդերեցկու մրցույթում
  • 2014՝ Kiefer Hablitzel մրցանակ
  • 2016՝ Musica Prize
  • 2017՝ Բելգիական հեռուստատեսության Coup de cœur մրցանակ

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2012: Celli Monighetti/ LCMS 1202
  • 2016: Poulenc, Fauré, Komitas; Théo Fouchenneret/Claves Records 1604
  • 2018: F. Schubert/Evidence
  • 2018: Cello Concerto Khachaturyan, Penderecki; Sinfonia Varsovia, Adam Klocek/Claves Records 1802

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Astrig Siranossian Biography, Songs, & Albums». AllMusic (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
  2. «Soloists 15/16 | Chapelle Musicale Reine Elisabeth» (անգլերեն). musicchapel.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Armenian National Music». anmmedia.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
  4. «(2018) Khachaturian & Penderecki Cello Concertos - Astrig Siranossian, Cello». Claves Records. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. «Poulenc, Fauré, Komitas sous l'archet d'Astrig Siranossian « À Emporter « ResMusica» (ֆրանսերեն). www.resmusica.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. «MICHAEL BARENBOIM AND THE WEST-EASTERN DIVAN ENSEMBLE» (PDF).
  7. «Astrig Received the French Award "Fondation Banque Populaire" • Astrig Siranossian». Astrig Siranossian (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունիսի 9. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]