Աշոտ Վահրամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Վահրամյան
Ծնվել էմարտի 23, 1908(1908-03-23)
Կաղզվան, Կարսի նահանգ, Թուրքիա
Մահացել էհոկտեմբերի 8, 1973(1973-10-08) (65 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1944) և պրոֆեսոր
ՊարգևներՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ պետական մրցանակ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ
Երեխա(ներ)Զվարթ Վահրամյան

Աշոտ Տիգրանի Վահրամյան (մարտի 23, 1908, քաղաք Կաղզվան, Կարսի մարզ - հոկտեմբերի 8, 1973, Մոսկվա), հայ խորհրդային քիմիկոս։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1969), տեխնիկական գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր։ Մետաղների էլեկտրանստեցման մասին գիտության հիմնադիրներից։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։ Միաժամանակ (1929-1931) աշխատել է ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիայում, այնուհետև (1932 թվականից)՝ Լենինգրադի կոլոիդների և էլեկտրաքիմիայի ինստիտուտում (1934 թվականից ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկական քիմիայի ինստիտուտ, Մոսկվա)։ 1949 թվականին Վահրամյանի նախաձեռնությամբ ստեղծվել է նույն ինստիտուտի մետաղների էլեկտրանստեցման լաբորատորիա, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջը։ Վահրամյանի գիտական աշխատանքները վերաբերում են մետաղների էլեկտրանստեցման կինետիկայի մեխանիզմի հետազոտմանը, որով էլեկտրանստեցման փորձառական եղանակները դրվեցին գիտական հիմքերի վրա, ստեղծվեցին մետաղների և համաձուլվածքների ստացման գիտականորեն հիմնավորված էլեկտրաքիմիական եղանակներ, պարզաբանվեցին էլեկտրանստեցման երևույթի առանձնահատկությունները։ Հետազոտելով արծաթի էլեկտրաքիմիական բյուրեղացումը Վահրամյանը որոշեց կաթոդի մակերևույթի վիճակի և լուծույթում գտնվող նյութերի (մակերևութային ակտիվ նյութեր, թթվածին և այլն) դերը։ Նա հայտնաբերել է մակերևույթի պասսիվացման և իոնի վերականգնման արագությունների փոխադարձ կապը, որը թույլ է տալիս կատարել մետաղի էլեկտրանստեցման անհրաժեշտ պայմանների ընտրություն։ Կարևոր գործնական նշանակություն ունեն մետաղական ծածկույթների մեխանիկական հատկությունների և կպչունակության վերաբերյալ հետազոտությունները։ Վահրամյանը մշակել է ջրային լուծույթներից մետաղների նստեցման բարձր ջերմաստիճանային եղանակ, որի շնորհիվ լուծելի է դառնում երկաթի ենթախմբի մետաղների էլեկտրանստեցման բարդ պրոբլեմը։ Վահրամյանը տվել է էլեկտրանստեցման ընթացքում մետաղում ջրածնի կուտակման, նստեցվող շերտի շաղկապման ամրության և ներքին լարումների քանակական բնութագրերը, նշել արտադրական օպտիմալացման ուղիները։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1950

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 248 CC-BY-SA-icon-80x15.png