Զվարթ Վահրամյան
Զվարթ Վահրամյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1935[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1957) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (2001) |
Մասնագիտություն | նյարդաֆիզիոլոգ |
Ծնողներ | հայր՝ Աշոտ Վահրամյան |
Զվարթ Աշոտի Վահրամյան (մայիսի 13, 1935[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (2001):
Ճարտարագետ-քիմիկոս, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Աշոտ Վահրամյանի դուստրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զվարթ Վահրամյանը ծնվել է 1935 թվականին Լենինգրադում։ 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1992 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1992 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ 2004 թվականից եղել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում» (ռուսերեն) հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, 1960 թվականից՝ ՀՀ ֆիզիոլոգների ընկերության անդամ[2]։
Աշխատանքները վերաբերում են լիմբիկ համակարգի (նյարդահոգեհուզական և ֆիզիկական դիմադրողականությունն ապահովող) լիմբիկ կեղևի նեյտրոնների էլեկտրական ակտիվության որոշակի օրինաչափությունների։ Բացահայտել է հետին ենթատեսաթմբի (հիպոթալամուս) նշաձև, ցանցանման գոյացությունների, ծայրամասային որոշ նյարդերի նաև գլխուղեղի մարմնազգայական և ասոցիատիվ շրջանների ազդեցությունը լիմբիկ կեղևի նեյրոնների ակտիվության վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13194
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.