Աշխատավորների օրը (ֆիլմ)
Աշխատավորների օրը անգլ.՝ Labor Day | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1][2][3][…] և վեպի մոտիվներով ֆիլմ |
Հիմք | Աշխատավորների օրը |
Թվական | 2013, մայիսի 8, 2014[4], փետրվարի 14, 2014[5] և փետրվարի 6, 2014[6] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյսոն Ռայթման[1][3][7][…] |
Պրոդյուսեր | Ուես Անդերսոն |
Սցենարի հեղինակ | Ջոյս Մեյնարդ և Ջեյսոն Ռայթման |
Դերակատարներ | Քեյթ Ուինսլեթ[2][3][7][…], Բրուք Սմիթ[8][9], Քլարկ Գրեգ[2][8][9], Դիլան Մինեթ[8][9], Գեթլին Գրիֆիթ[2][3][10][…], Ջ. Կ. Սիմոնս[8][9], Ջեյմս Վան Դեր Բիք[8][9], Ջոշ Բրոլին[2][3][7][…], Մեթյու Ռաուխ[8][9], Թոբի Մագուայր[3][10][8][…], Թոմ Լիպինսկի[9], Մայկա Մոնրո[9], Ալեքսի Գիլմոր[9] և Լուկաս Հեդջես[9] |
Օպերատոր | Էրիկ Ստիլբերգ |
Երաժշտություն | Ռոլֆ Քենթ |
Մոնտաժ | Դանա Գլաուբերման |
Պատմվածքի վայր | Մասաչուսեթս |
Նկարահանման վայր | Մասաչուսեթս[11] |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 111 րոպե |
Բյուջե | 18 000 000 $[12] |
Շահույթ | 20 275 812 $[12] |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Աշխատավորների օրը» (անգլ.՝ Labor Day), 2013 թվականի ամերիկյան դրամա։ Ռեժիսորը Ջեյսոն Ռեյթմանն է։ Ֆիլմի սցենարը հիմնված է համանուն վեպի վրա, որը գրել է ամերիկացի գրող Ջոյս Մեյնարդը։ Գլխավոր դերերում Քեյթ Ուինսլեթը, Ջոշ Բրոլինը և Գեթլին Գրիֆիտն են։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի հիմնական գործողությունը տեղի է ունենում 1987 թվականին Նյու Հեմփշիրում։ Ադել Ուիլերը (Քեյթ Ուինսլեթ) դեպրեսիվ միայնակ մայր է, ապրում է իր 13-ամյա որդի Հենրիի հետ (Գեթլին Գրիֆիտ)։ Ֆիլմը սկզբում մայրը և որդին հին մեքենայով գնում են տեղի սուպերմարկետ գնումներ անելու համար։ Այնտեղ Հենրին առանձնանում է մորից, որպեսզի ամսագրեր և կոմիքսներ նայի։ Այնտեղ նրան տեսնում է Ֆրենկ Չեմբերսը (Ջոշ Բրոլին), ով խնդրում է օգնել իրեն։ Ադելը չի ցանկանում օգնել նրան, սակայն ստիպված է լինում նրան իր մեքենայով տանել, քանի որ Ֆրենկը սպառնում է վնասել որդուն։ Այն հարցին, թե ուր է գնում Ֆրենկը, նա պատասխանում է, որ գալիս է Ադելի տուն։
Որոշ ժամանակ անց պարզվում է, որ Ֆրենկը բանտարկյալ է, ով փախել է հիվանդանոցից, որտեղ իրեն կույր աղիքի վիրահատություն էին անում։ Փախչելու ժամանակ նա ցատկել էր երկրորդ հարկից և վնասել էր իր ոտքը։ Տեղի ոստիկանությունը զբաղվում է նրա որոնումով, իսկ հեռուստացույցով նրա փախուստի մասին տեղեկություն են տարածում։ Ֆիլմի ընթացքում դրվագներ են ցույց տալիս անցյալից, որոնցից պարզ է դառնում, որ Ֆրենկը (երիտասարդ տարիքի դերը խաղում է Թոմ Լիպինսկին) Վիետնամի պատերազմից տուն վերադառնալուց հետո ամուսնանում է իր ընկերուհի Մենդիի հետ, իսկ մեկ տարի անց նրանք երեխա են ունենում։ Երեխայի ծնվելուց մեկ տարի անց, մի օր Մենդին խոստովանում է Ֆրենկին, որ նա իր երեխայի հայրը չէ։ Հուսահատված Ֆրենկը հրում է նրան, ինչի արդյունքում Մենդին աստիճանից ընկնում է ու գլուխը հարվածում։ Մինչև Ֆրենկը փորձում է նրան օգնություն ցույց տալ, երեխան խեղդվում է լոգարանում, իսկ Մենդին մահանում է։ Ֆրենկը դատապարտվում է կնոջ սպանության համար և բանտ ընկնում։
Ադելի տանը գտնվելու ժամանակ Ֆրենկը օգնում է տան գործերն անել, պատրաստում է չիլի կոն կառնե ուտեստը, իսկ հետո կարկանդակ դեղձից։ Աստիճանաբար Ֆրենկը և Ադելը սիրահարվում են միմյանց։ Քանի որ ոստիկանությունը շարունակում էր Ֆրենկի որոնումները, նրանք որոշում են գնալ Կանադա։ Սեպտեմբերի սկզբին, աշխատավորների օրը, նրանք հավաքում են իրերը և պատրաստվում են հեռանալուն։ Հենրին որոշում է հրաժեշտ տալ իր դպրոցական ընկերուհուն՝ Էլինորին (Բրիջիտ Ֆլեմինգ), զրույցի ժամանակ էլինորին հաջողվում է պարզել Ֆրենկի պատմության մասին։ Հաջորդ օրվա առավոտյան, գնալուց առաջ Հենրին նամակ է տանում իր հորը՝ Ջերալդին, ով արդեն նոր ընտանիք ունի։ Հետ դառնալու ճանապարհին Հենրիին տեսնում է մի ոստիկան, ով նրան տուն է տանում։ Ոտիկանը սկսում է կասկածել, երբ տեսնում է, որ Ադելը հավաքել է իրերը մեքենայի մեջ։ Մեկնելուց առաջ Ադելը և Հենրին գնում են բանկ և հանում իրենց հաշվի ամբողջ գումարը։ Այդ ընթացքում նրանց տուն է մտնում հարևանուհի Էվելինը, ով տեսնում է Ֆրենկին և սկսում է հարցնել, թե ով է նա։ Ադելի և Հենրիի վերադարձից հետո լսվում են ոստիկանության մեքենաների ձայները։ Ֆրենկը հասցնում է կապել Ադելին և Հենրիին, որպեսզի նրանց չմեղադրեն փախած բանտարկյալին իրենց տանը պահելու համար։ Հետո Ֆրենկը հանձնվում է ոստիկանությանը։
Անցնում են տարիներ։ Հենրին (Հենրիի դերը մեծ հասակում կատարում է Թոբի Մագուայրը) դառնում է հայտնի հացթուխ։ Ֆրենկը, ով շուտով դուրս կգա բանտից, մի ամսագրում Հենրիի մասին հոդված է տեսնում։ Նա նամակ է գրում Հենրիին և հարցնում է, թե ինչպես է նրա մայրը։ Հենրին պատասխանում է, որ Ադելը դեռևս մենակ է ապրում։ Բանտից ազատվելուց հետո Ֆրենկը գնում է Ադելի մոտ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Քեյթ Ուինսլեթ | Ադել Ուիլեր |
Ջոշ Բրոլին | Ֆրենկ Չեմբերս |
Գեթլին Գրիֆիտ[en] | - Ադելի որդին | Հենրի Ուիլեր
Կլարկ Գրեգ | - Ադելի նախկին ամուսինը, Հենրիի հայրը | Ջերալդ
Բրուք Սմիթ | - հարևանուհի | Էվելին
{Ջեյմս Վան Դեր Բիկ | - ոստիկան | Տրեդուել
Բրիջիտ Ֆլեմինգ | - Հենրիի ընկերուհին | Էլինոր
Ջոնաթան Սիմոնս | - հարևան | պարոն Ջերվիս
Ալեքսի Գիլմոր | - Ջերալդի նոր կինը | Մարդժորի
Թոմի Լիպինսկի | երիտասարդ Ֆրենկ Չեմբերս |
Մայկա Մոնրո | - Ֆրենկի կինը | Մենդի
Թոբի Մագուայր | մեծահասակ Հենրի |
Դիլան Մինեթ | 16-ամյա Հենրի |
Կինովարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Աշխատավորների օրը» ֆիլմի համաշխարհային շնորհանդեսը կայացել է 2013 թվականի օգոստոսի 29-ին Տելյուրայդեի կինոփառատոնի ժամանակ (Կոլորադո նահանգ, ԱՄՆ)[13]։
2013 թվականի սեպտեմբերի 7-ին ֆիլմը ցուցադրվել է Տորոնտոյի համաշխարհային կինոփառատոնի ժամանակ[14][15]։
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 - առաջադրում Ոսկե գլոբուս մրցանակի «լավագույն կանացի դեր դրամայում» անվանակարգում (Քեյթ Ուինսլեթ)[16]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1967545/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/labor-day-2013
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.adorocinema.com/filmes/filme-172227/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.interfilmes.com/filme_29584_Labor.Day-(Labor.Day).html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://www.imdb.com/title/tt1967545/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 9,9 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 10,0 10,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=172227.html
- ↑ https://www.imdb.com/title/tt1967545/locations?ref_=tt_dt_loc
- ↑ 12,0 12,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=laborday.htm
- ↑ Nicole Sperling (29 августа 2013)։ «Jason Reitman's 'Labor Day' premieres at Telluride Film Festival» (HTML) (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 04.02.2014
- ↑ Steven Zeitchik (10 сентября 2013)։ «TIFF 2013: 'Labor Day' has Jason Reitman toiling anew» (HTML) (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 04.02.2014
- ↑ «Festival - Special Presentation» (HTML) (անգլերեն)։ Toronto International Film Festival - tiff.net։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-16-ին։ Վերցված է 04.02.2014
- ↑ «Golden Globe Awards Nominations: ‘12 Years A Slave’ & ‘American Hustle’ Lead Pack (Full List)» (HTML) (անգլերեն)։ www.deadline.com։ 12 декабря 2013։ Վերցված է 2014-02-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աշխատավորների օրը »(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Աշխատավորների օրը »(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««Աշխատավորների օրը »»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Աշխատավորների օրը »(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Աշխատավորների օրը », www.imdb.com
- Նկարներ «Աշխատավորների օրը» ֆիլմից, boxofficemojo.com
|