Աննի Ֆիշեր
Աննի Ֆիշեր | |
---|---|
Բնօրինակ անուն | Fischer Annie |
Ծնվել է | հուլիսի 5, 1914[1][2][3][…] Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | ապրիլի 10, 1995[2][3][4] (80 տարեկան) կամ ապրիլի 11, 1995[5] (80 տարեկան) Բուդապեշտ, Հունգարիա |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց[6] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դասական դաշնակահար, երաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Aladár Tóth? |
Պարգևներ | |
![]() |
Աննի Ֆիշեր (հունգ.՝ Fischer Annie, 5 հուլիսի, 1914, Բուդապեշտ - 10 ապրիլի, 1995, Բուդապեշտ), հրեական ծագմամբ հունգարացի դաշնակահարուհի։ Մեծ ճանաչման է արժանացել իր արտահայտիչ նվագի, կենդանի, «խոսող» երաժշտության, վառ ֆրազավորման ու անթերի ճաշակի շնորհիվ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննի Ֆիշերը ծնվել է 1914 թվականի հուլիսի 5-ին Բուդապեշտում։ 1922 թվականին (8 տարեկան հասակում) Բուդապեշտում կատարել է Լյուդվիգ վան Բեթհովենի առաջին Համերգը դաշնամուրի համար նվագախմբի հետ։ Սովորել է Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայում՝ Առնոլդ Սեկեյի ու Էռնստ ֆոն Դոնանիի մոտ։ 1933 թվականին Աննի Ֆիշերը դաշնակահարների՝ Ֆերենց Լիստի անվան միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։
1937 թվականին Աննի Ֆիշերն ամուսնացել է երաժշտագետ, քննադատ Ալադոր Տոտի հետ (1898-1968)։ 1940 թվականին, երբ Հունգարիան միացել է Առանցքի ուժերին, Աննի Ֆիշերն ամուսնու հետ հեռացել է Շվեդիա[7]։ Նրանք Բուդապեշտ են վերադարձել 1946 թվականին։ Աննի Ֆիշերը դասավանդել է Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայում, 1965 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
Աննի Ֆիշերը համերգներ է տվել 1926 թվականից։ Հանդիսատեսը միշտ հիացմունքով է ընդունել դաշնակահարուհուն նրա անմիջականության ու արտահայտիչ կատարման համար։ Նրա նվագը հաճախ համեմատել են Սվյատոսլավ Ռիխտերի նվագի հետ։ Աննի Ֆիշերի հիմնական երգացանկում ընդգրկված են եղել Մոցարտի, Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի և Ռոբերտ Շումանի ստեղծագործությունները, սակայն նա կատարել է նաև Ֆերենց Լիստի, Բելա Բարտոկի, Զոլտան Կոդայի և իր այլ հայրենակիցների ստեղծագործությունները։ Հյուրախաղերի է մեկնել Եվրոպայի երկրներ, ԱՄՆ, Կանադա (1961), ԽՍՀմ։
Աննի Ֆիշերը կտրականապես մերժել է թողարկել իր համերգների ժամանակ կատարված ձայնագրությունները՝ պատճառաբանելով, թե դրանք անկատար են։ Միևնույն ժամանակ նա չի ցանկացել աշխատել ձայնագրման ստուդիայում՝ բացատրելով դա նրանով, թե կենդանի հանդիսատեսի բացակայության պայմաններում կատարված նվագը կլինի արհեստական։ Այնուամենայնիվ, 1977 թվականից սկսած Աննի Ֆիշերը 15 տարի աշխատել է ստուդիայում՝ ձայնագրելով Բեթհովենի բոլոր սոնատները։ Այդ շարքը թողարկվել է միայն դաշնակահարուհու մահից հետ և արժանացել դասական երաժշտության երկրպագուների բարձր գնահատականին։
Աննի Ֆիշերը մահացել է 1995 թվականի ապրիլի 10-ին Բուդապեշտում։ Թաղված է Ֆարկաշրետի գերեզմանատանը[8]։
Խարհրդային երաժշտագետներ Յակով Պլատեկի ու Լև Գրիգորևի կարծիքով՝ «նրա կատարումների այդ ամբողջ բազմազանությամբ հանդերձ՝ նրանց միավորում է կենսահաստատ, լավատեսական հզոր լարվածությունը։ Դա չի նշանակում, թե Աննի Ֆիշերին խորթ են դրամատիզմը, սուր կոնֆլիկտները, խորը ապրումները։ Ընդհակառակը, հենց ռոմանտիկական ոգևորությամբ ու մեծ կրքերով հարուստ երաժշտության մեջ է մինչև վերջ բացահայտվում նրա տաղանդը։ Սակայն այդ ամենով հանդերձ՝ արտիստուհու նվագում առկա է ակտիվ, կամային, համախմբող սկիզբը՝ «դրական էներգիա», որ իր հետ բերում է անհատականություն»[9]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոշութի անվան մրցանակ (1949, 1955, 1965)
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (1974)
- Ծառայությունների շքանշան (1994).
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի ապրիլին Բուդապեշտի օպերային թատրոնում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Աննի Ֆիշերի ծննդյան 100-ամյակին[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ http://www.bessenyei.hu/farkasret/abc.pdf
- ↑ Cambridge Companion to Bartok, p. 188
- ↑ «Annie Fischer» (անգլերեն)։ Find a Grave։ Վերցված է 2014-04-14
- ↑ Григорьев Л., Платек Я. Современные пианисты. — 2-е изд., испр. и доп. — М.: Советский композитор, 1990.
- ↑ «Fischer Annie-emlékkoncert az Operaházban» (հունգարերեն)։ Nagyar Hírlap online։ 2014-04-01։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-15-ին։ Վերցված է 2014-04-14
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фишер А. / Мильштейн Я. И. // Симон — Хейлер. — М. : Советская энциклопедия : Советский композитор, 1981. — (Музыкальная энциклопедия : [в 6 т.] / гл. ред. Ю. В. Келдыш ; 1973—1982, т. 5).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Unofficial Website: Annie Fischer Legendary Pianist (with Biography,Discography,Concertography and Rare Photos)
- «Фишер Анни (р. 5. VII 1914 — 10. IV 1995)» (ռուսերեն)։ Все пианисты։ Վերցված է 2014-04-13
- Анни Фишер(անգլ.) Allmusic կայքում
- Աննի Ֆիշերը Discogs կայքում (անգլ.)
- Աննի Ֆիշերը MusicBrainz կայքում (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աննի Ֆիշեր կատեգորիայում։ |
|