Անիտտա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտտա
Ի ծնե անունբրազ.-պորտ.՝ Larissa de Macedo Machado
Նաև հայտնի է որպեսAnitta
Ծնվել էմարտի 30, 1993(1993-03-30)[1][2] (30 տարեկան)
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Երկիր Բրազիլիա
Ժանրերփոփ, funk carioca?[3], ռեգետոն[4] և լատինական փոփ[5]
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Brazil?, Warner Records?[6], Republic Records[7][8] և Universal Music Latino?[9][8]
ԱմուսինThiago Magalhães?
Կայքanitta.com.br
anitta.com.br/en/
anitta.com.br/es/
 Anitta (vocalist) Վիքիպահեստում

Լարիսա դե Մասեդո Մաչադո (պորտ.՝ Larissa de Macedo Machado, մարտի 30, 1993(1993-03-30)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա)[10], առավել հայտնի է որպես Անիտտա (պորտ.՝ Anitta), բրազիլացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, պարուհի և գործարար։ Միջազգային հարթակում նրա պրոդյուսերը Shots Studios ստուդիայի հիմնադիր պրոդյուսեր Ջոն Շահիդին է։

Լարիսան սկսել է երգել 8 տարեկան հասակում՝ Օնորիո Գուրգելի կաթոլիկ եկեղեցու երգչախմբում (Ռիո դե Ժանեյրոյի շրջան)։ 16 տարեկան հասակում ավարտել է տեխնիկական դպրոցը և սկսել աշխատել «Vale» ընկերությունում։ 2010 թվականին, Youtube-ում նրա տեսանյութը տեղադրելուց հետո, Ռենատո Ազեվեդոն, որը Furacão 2000 անկախ ձայնագրման ընկերության այն ժամանակվա պրոդյուսերն էր, նրան զանգահարել է՝ լեյբլի համար պայմանագիր կնքելու առաջարկով։ 2012 թվականին «Meiga e Abusada» երգի հաջողության շնորհիվ Անիտտան հաջորդ տարի պայմանագիր է կնքել Warner Music Group-ի հետ։

Անիտտան համաշխարհային համբավ է ձեռք բերել 2013 թվականին՝ «Show das Poderosas» սինգլի թողարկումից հետո, որը հասել է Brasil Hot 100 Airplay հիթ-շքերթի վերին հորիզոնականին[11][12][13]։ Այս երգի տեսահոլովակը դիտվել է ավելի քան 130 միլիոն անգամ YouTube-ում[14]։ Նույն թվականի հուլիսին նա թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը ստացել է եռակի ոսկե, ինչպես նաև պլատինե հավաստագիր Բրազիլական երաժշտական պրոդյուսերների ասոցիացիայի կողմից (ABPD)[11]։ Ալբոմը վաճառվել է ավելի քան 170 000 օրինակով, որոնք թողարկվել են նաև Պորտուգալիայում։ Նրա երկրորդ «Ritmo Perfeito» (2014) ստուդիական ալբոմը, թողարկվելուց մեկ ամիս անց, վաճառվել է 45 000 օրինակով[15]։ Նույն օրը նա թողարկել է իր առաջին «Meu Lugar» համերգային ալբոմը[15][16]։ 2014 թվականի նոյեմբերին նա ելույթ է ունեցել Լատինական Գրեմմի մրցանակի հանձնման արարողությանը՝ դառնալով ամենաերիտասարդ բրազիլացի երգչուհին, որը երբևէ ելույթ է ունեցել այդ միջոցառմանը[17]։ 2015 թվականին նա թողարկել է իր երրորդ «Bang» ստուդիական ալբոմը, որը դարձել է պլատինե, ինչպես նաև «Deixa Ele Sofrer», «Bang», «Essa Mina é Louca» և «Cravo e Canela» սինգլները։

Անիտտան եղել է 2013 թվականին iTunes Brazil-ի առաջին հորիզոնականում ամենաշատը մնացած երգչուհին, որն ընտրվել է Տարվա արտիստ[11]։ Նա նաև Associação Paulista de Críticos de Arte-ի (APCA) կողմից ճանաչվել է 2013 թվականին երաժշտության տարվա հայտնություն։ Անիտտան «Լավագույն բրազիլացի արտիստ» անվանակարգում MTV Europe Music Awards մրցանակի հնգակի հաղթող է, դարձել է առաջին բրազիլացի արտիստը, որը հաղթել է նույն մրցանակի «Լավագույն լատինաամերիկյան արտիստ» անվանակարգում[18]։

2017 թվականին Անիտտան Billboard հանդեսի կողմից ներառվել է սոցիալական ցանցերում աշխարհի 15 ամենաազդեցիկ արտիստների ցուցակում՝ առաջ անցնելով Լեդի Գագայից, Շակիրայից և Ռիհաննայից[19][20]։

Վաղ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա դե Մասեդո Մաչադոն ծնվել է 1993 թվականի մարտի 30-ին Ռիո դե Ժանեյրոյում[13][14]։ Նա Միրիամ Մասեդոյի և Մաուրո Մաչադոյի կրտսեր դուստրն է[21], նրա եղբայրը՝ Ռենան Մաչադոն, իր գեղարվեստական ղեկավարն է։ Անիտտայի մայրը միայնակ է մեծացրել երեխաներին[22][23]։ Նրա հայրն աֆրիկյան ծագում ունի, իսկ մայրը՝ պորտուգալական արմատներ[24]։

Նա սկսել է երգել ութ տարեկան հասակում Ռիո դե Ժանեյրոյի Սանտա Լուզիա եկեղեցու երգչախմբում։ Երգելու ունակությունը նրան փոխանցվել է մայրական գծով տատիկից ու պապիկից[13]։ 11 տարեկանում Անիտտան որոշել է անցնել անգլերենի դասեր։ Ավելի ուշ նա հաճախել է պարի դասերի, որոնք անցկացրել է իր մոր ուսուցիչը։ 16 տարեկանում նա ավարտել է վարչարարության դասընթացը Ռիո դե Ժանեյրոյի տեխնիկական դպրոցում[14][25]։ Մեկ տարի անց որոշել է զբաղվել արտիստական կարիերայով։

«Անիտտա» բեմական կեղծանունը վերցրել է Ռեդե Գլոբոյի «Անիտտայի ներկայությունը» մինի-սերիալի հերոսուհու անունից[13]։ Նա այդ կերպարին «ապշեցուցիչ» է համարել, քանի որ այդ հերոսուհին «կարող էր սեքսուալ լինել՝ միևնույն ժամանակ գռեհիկ տեսք չունենալով, կարող էր լիներ աղջիկ և կին միևնույն ժամանակ»[13][18]։

Դեբյուտային ալբոմ և առաջին հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

MC Anitta-ն 2013 թվականի հունիսին

2010 թվականին Անիտտան հրավիրվել է կարիոկա ֆանկ ոճով պրոդյուսեր Ռենատո Ազևեդոյի (հայտնի՝ որպես Բատատինա) կողմից, այն բանից հետո, երբ նա տեսել է իր երաժշտական տեսահոլովակներից մեկը։ Հաջողությամբ լսելուց հետո նա պայմանագիր է կնքել Furacão 2000 անկախ ձայնագրման լեյբլի հետ։ Նույն թվականին Ռիո դե Ժանեյրոյի ռադիոկայանների ռոտացիայում հայտնվել է նրա առաջին «Eu Vou Ficar» սինգլը, որը ներառվել է Furacão 2000-ի թողարկած «Armagedom» DVD-ում։ Պրոդյուսերի խորհրդով նա որոշել է ևս մեկ «տ» տառ ավելացնել իր բեմական կեղծանվան մեջ[14][26]։ Մեկ տարի անց նրա «Fica Só Olhando» երգը հայտնվել է «Armagedon II» DVD-ում[27]։

2012 թվականի մայիսի 16-ին Անիտտան առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում՝ SBT հեռուստաալիքի «Cante se Puder» ծրագրում, որտեղ կատարել է Կլաուդիա Լեյթտեի «Exttravasa» երգը գարեջրի բաժակի ներսում։ Կամիլա Ֆիալյոն 2012 թվականի հունիսին՝ Անիտտայի ելույթը դիտելուց հետո, նրան առաջարկել է դառնալ նրա մենեջերը՝ վճարելով 256 000 ռեալի չափով տուգանք, որն անհրաժեշտ էր երգչուհու պայմանագիրը Furacão 2000-ի հետ խզելու համար։ Ավելի ուշ Անիտտան պայմանագիր է կնքել Կամիլա Ֆիալյոյի K2L ընկերության հետ[28]։

2013 թվականի սկզբին նա ստեղծել է «քվադրադինյո» պարարվեստը, որը շատ հաջող է եղել ֆանկ խմբերի շրջանում։ Նույն թվականի հունվարին, Ռիո դե Ժանեյրոյում «Meiga e Abusada» երգի հաջողության շնորհիվ, Անիտտան ձայնագրելու պայմանագիր է կնքել Warner Music Group-ի հետ[14][26]։ «Meiga e Abusada»-ն բրազիլական ռադիոկայաններում ամենապահանջված երգերից մեկն է դարձել 2013 թվականի սկզբին։ Երգի տեսահոլովակը նկարահանվել է Լաս Վեգասում՝ ամերիկացի ռեժիսոր Բլեյք Ֆարբերի կողմից, որը նախկինում աշխատել է Բեյոնսեի հետ[26]։ Երգչուհու «Anitta» դեբյուտային ալբոմը թողարկվել է 2013 թվականի հունիսին[29]։

«Show das Poderosas» երգի տեսահոլովակը ԶԼՄ-ների զգալի ուշադրությունն է ստացել 2013 թվականի մայիսին՝ դառնալով YouTube-ում ամենաշատ դիտված տեսահոլովակը Բրազիլիայում՝ գերազանցելով 130 միլիոն դիտում նշագիծը։ Երգչուհու նկատմամբ հետաքրքրության աճին նպաստել է նաև այն, որ երգը շաբաթներով մնացել է iTunes Brazil-ում ամենաշատ վաճառվող թոփում, որը նաև 2013 թվականին դարձել է երկրում ռադիոյով ժողովրդականություն վայելող երրորդ երգը։ Երգը հայտնվել է նաև Իսպանիայի, Պորտուգալիայի և Արգենտինայի երաժշտական հիթ-շքերթների առաջին տասնյակում[23]։ Այդ ժամանակ երգչուհու հոնորարը մեկ ելույթի համար գնահատվել է 150 000 ռեալ՝ հանդիսանալով ամենաբարձրերից մեկը Բրազիլիայում[29]։

«Meu Lugar» և «Ritmo Perfeito»[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտտայի համերգը 2015 թվականի փետրվարին

Նրա առաջին համերգային ալբոմի ձայնագրման տոմսերի վաճառքը սկսվել է 2013 թվականի նոյեմբերին[30]։ Ելույթը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 15-ին Ռիո դե Ժանեյրոյում HSBC արենայում, որը հավաքել էր շուրջ 10 000 հանդիսատես[31]։ Ալբոմը սկզբնապես կոչվել է «Fantástico Mundo de Anitta»[32], սակայն iTunes-ում «Quem Sabe» երգի թողարկմամբ վերանվանվել է «Meu Lugar»[33]։ Blá Blá Blá Blá ալբոմի երգը, որպես առանձին սինգլ, թողարկվել է 2014 թվականի մարտի 23-ին[34]։ Meu Lugar-ը հաջող է դարձել՝ հասնելով երկրորդ հորիզոնականին Բրազիլական Hot 100 Airplay հիթ-շքերթում[35]։ Ալբոմը թողարկվել է 2014 թվականի հունիսի 4-ին՝ նրա երկրորդ ստուդիական «Ritmo Perfeito» ալբոմի թողարկումից ընդամենը մեկ օր անց։

Ալբոմի երկրորդ սինգլը դարձել է Projota-ի ռեփերի հետ համատեղ «Cobertor» երգը, որը բրազիլական հիթ-շքերթներում հասել է 43-րդ հորիզոնական[36]։ Հաջորդ «Na Batida» սինգլի թողարկումը կայացել է 2014 թվականի հուլիսին։ Տեսահոլովակը YouTube-ում հավաքել է մեկ միլիոն դիտում՝ թողարկումից ընդամենն առաջին 24 ժամվա ընթացքում[37]։ Սինգլը հաջողություն է ունեցել նաև հիթ-շքերթներում, որի ամենաբարձր դիրքը դարձել է Hot 100 Airplay հիթ-շքերթի չորրորդ հորիզոնականը[38]։ Ալբոմից թողարկված մյուս սինգլներն են «Ritmo Perfeito» և «No Meu Talento» (MC Guimê-ի մասնակցությամբ)[39]։ 2014 թվականի ապրիլին նա նորամուտը նշել է կինոյում՝ «էլիտար գավաթ» կատակերգությունում կատարելով Էլենա Բոկատոյի դերը[40]։ Նույն թվականի օգոստոսին նա հիմնել է սեփական «Rodamoinho Produções Artísticas» պրոդյուսերական ընկերությունը։ Դեկտեմբերին Անիտտան նկարահանվել է «Դիդին և Հրեշտակների գաղտնիքը» հեռուստատեսային ֆիլմում[41]։

Ալբոմ «Bang» և կոլաբորացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտտան Կաետանու Վելոզուի և Ժիլբերտ Ժիլի հետ միասին ելույթ է ունենում 2016 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։

Նրա երրորդ ստուդիական ալբոմը՝ «Bang»-ը, թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերին։ «Billboard Brasil»-ն այն բնութագրել է որպես տարվա ամենասպասված ալբոմներից մեկը[42]։ Ալբոմի շապիկի դիզայնի հեղինակն է Ջովանի Բյանկոն, ով աշխատել է նաև ամերիկացի երգչուհի Մադոննայի համար[43]։ «Bang» ալբոմը դեբյուտ է ունեցել բրազիլական ալբոմային աղյուսակում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը և առաջին շաբաթվա ընթացքում վաճառելով 40 000 օրինակ[44]։ 2016 թվականի մայիսի դրությամբ ալբոմը վաճառվել է 300 000 օրինակով՝ գերազանցելով Անիտտայի դեբյուտային ալբոմի վաճառքը, որը վաճառվել է 170 000 օրինակով[45]։ Այն նաև հավաստագրվել է պլատինե «Բրազիլական սկավառակակիր արտադրողների ասոցիացիայի» կողմից (ABPD)[46]: Այս ալբոմից թողարկված առաջին սինգլը դարձել է «Deixa Ele Sofrer» երգը։ Նրա թողարկումը կայացել է 2015 թվականի հուլիսի 16-ին, և այն հասել է iTunes Brazil-ի հիթ-շքերթին[47]։ «Deixa Ele Sofrer»-ը նույնպես Անիտտային դարձրել է առաջին բրազիլացի արտիստը, որը զբաղեցրեց Spotify Brazil-ի գագաթնակետը[48]։

Նրա հաջորդ «Bang» սինգլը նույնպես հաջող էր, մի քանի օրվա ընթացքում առաջին տեղում մնալով iTunes-ում և Spotify-ում, իսկ նրա տեսահոլովակը դարձել է միջազգային վիրուսային տեսանյութ և YouTube-ում հավաքել է ավելի քան 320 միլիոն դիտում[11][49]։ «Bang» ալբոմից թողարկված այլ սինգլներ, դարձել են` «Essa Mina É Louca»-ն և «Cravo e Canela»-ն[14]։ 2015 թվականի հոկտեմբերին Անիտտան հաղթել է MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության լատինաամերիկյան լավագույն արտիստ անվանակարգում՝ դառնալով այդ մրցանակին արժանացած առաջին բրազիլացի կատարողը[18]։ Նույն թվականի նոյեմբերին թողարկվեց «Blecaute» երգը՝ Անիտտայի, Jota Quest-ի և Նայլ Ռոջերսի համագործակցությամբ[50][51]։

2016 թվականին Անիտտան երրորդ անգամ է հանդես եկել որպես հեռուստահաղորդավար Multishow հեռուստաալիքի «Música Boa Ao Vivo» հաղորդման երրորդ եթերաշրջանում[52]։ Երգչուհին հայտնվել է նաև Ջեյ Բալվինի «Ginza» երգի ռեմիքսում[11]։ 2016 թվականի օգոստոսին Անիտտան թողարկել է«Sim ou Não» անվանումով սինգլը՝ կոլումբիացի կատարող Մալումայի մասնակցությամբ, և նաև ելույթ է ունեցել 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը՝ երգիչներ Կետանու Վելոսի և Գիլբերտ Գիլսի հետ պատվիրակությունների շքերթից հետո[53]։ Հաջորդ ամիս նա պայմանագիր է կնքել տաղանդավոր գործակալության`William Morris Endeavor-ի հետ[54]։ 2016 թվականի նոյեմբերին Անիտտան MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է Lավագույն բրազիլացի արտիստ անվանակարգում[55]։

«Checkmate» նախագիծ և միջազգային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին Անիտտան հայտնվել է Simone & Simaria կանացի դուետի «Loka» և «Você Partiu Meu Coração» Nego do Borel սինգլներում[56][57]։ 2017 թվականի մայիսին նա մասնակցել է ավստրալիացի ռեպ-կատարող Իգի Ազալիայի «Switch» երգի ձայնագրմանը, որը դարձել է Անիտտայի անգլերեն լեզվով առաջին սինգլը[58]։ Միևնույն ամսում նա թողարկել է «Paradinha» պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով սինգլը[59]։ Միևնույն թվականի հունիսին «Major Lazer» ամերիկյան խումբը թողարկել է «Sua Cara» երգը՝ համագործակցելով նրա և դրեգ-քվին Պաբլո Վիթատի հետ։ Երգը «Know No Better» խմբի չորրորդ մինի-ալբոմի մասն է։ Մի քանի ժամերի ընթացքում ձայնագրությունը հավաքել է 5 միլիոն դիտում YouTube-ում[60]։ Իր թողարկումից հետո երգը դարձել է համաշխարհային հիթ՝ հայտնվելով Global Spotify-ի ամենահայտնի հարյուրյակում[61], և գրեթե 5 շաբաթ մանցել է Billboard Dance/Electronic Songs հիթ-շքերթում[62]։ Տեսահոլովակը նույնպես հաջողված է եղել՝ տեղադրվելուց մեկ օր հետո դիտվելով ավելի քան 17 միլիոն անգամ[63]։

Սեպտեմբերի 3-ին Անիտտան թողարկել է իր առաջին անգլերեն «Will I See You» սինգլը՝ համագործակցելով հեղինակ և պրոդյուսեր Պու Բեարի հետ[64]։ Դա երգչուհու «CheckMate» նախագծի առաջին երգն էր, որի շրջանակներում նա ամիսը մեկ անգամ նոր երգ է թողարկել։ Հոկտեմբերի 13-ին շվեդ դիջեյ Ալեսսոյի հետ համագործակցելով Անիտտան թողարկել է «CheckMate»-ի երկրորդ երգը՝ «Is That For Me»[65]։ Այս նախագծի շրջանակներում հաջորդն է դարձել «Downtown» երգը՝ Ջեյ Բալվինի համագործակցությամբ, որը թողարկվել է նոյեմբերի 19-ին։ Ստեղծագործությունն ունեցել է միջազգային հաջողություն՝ ներառվելով «Top 50 Global» աշխարհում ամենաշատ կատարվող 50-երգերի ցուցակում, ինչն Անիտտային դարձրել է առաջին բրազիլուհին, ով հայտնվել է այս ցուցանիշում[66]։ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին Անիտտան MC Zaac, Maejor, Tropkillaz և DJ Yuri Martins համագործակցությամբ թողարկել է «Vai Malandra» նոր սինգլը։ Դա եղել է «CheckMate» նախագծի չորրորդ և վերջին երգը[67]։

2018 թվականի հունվարին Ջեմ Բալվինի համագործակցությամբ թողարկվել է «Machika» սինգլը[68]։ Երկու ամիս անց թողարկվել է Անիտտայի իսպաներեն լեզվով ևս մեկ սինգլ՝ «Indecente»[69]։ Ապրիլին նա առաջնաելույթ է ունեցել իր նոր «Anitta Entrou no Grupo» հեռուստաշոուում։ Հունիսին երգչուհին ելույթ է ունեցել Լիսաբոնի «Rock in Rio» փառատոնի ժամանակ, 80 000 հանդիսատեսի առաջ և նշվել է բրիտանական «New Musical Express» ամսագրի կողմից[68]։ Անիտտան նաև համերգներ է տվել Փարիզում և Լոնդոնում` «Made in Brazil» շրջագայության շրջանակներում[70][71]։ Նույն ամսում նա թողարկել է «Medicina» անվամբ սինգլը[72]։ Սեպտեմբերին նա ներկայացվել է «Seakret» պրոդյուսերական դուետի «Perdendo A Mão» սինգլը Ժոժո Մարոնտինի մասնակցությամբ[73]։ Ավելի ուշ նույն ամսում դեբյուտ է ունեցել որպես «La Voz… México» շոուի ժյուրիի անդամ[74]։ Հաջորդ ամիս Անիտտան հայտնվել է կոլումբիացի երգչուհի Գիրիս Ռենդոնի «Jacuzzi» սինգլում[75]։ Նոյեմբերին երգչուհին թողարկել է «Solo» բազմալեզու մինի-ալբոմը և դարձել է «Vai Anitta» վավերագրական մինի-սերիալի հերոսուհին, որը հեռարձակվում է Netflix-ի կողմից[76][77]։ 2019 թվականի հունվարին, համագործակցելով բրազիլացի երգիչ Կեվինոյի հետ, թողարկել է «Terremoto» սինգլը, որի տեսանյութը հիմնված է Շոն Փոլի «I’m Still in Love with You» ստեղծագործության վրա[78]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտտան հանդիպել է Mr. Thug-ի հետ, որը 2011-2012 թվականներին եղել է բրազիլական «Bonde da Stronda» հիփ-հոփ խմբի մասնակիցներից մեկը[79][80][81]։ Երգչուհին նաև հարաբերություններ է ունեցել դերասան և մոդել Պաբլո Մորաիսի հետ[82]։ 2017 թվականի նոյեմբերի 17-ին Անիտտան ամուսնացել է գործարար Տիագո Մագալյայնսի հետ, որի հետ նա հարաբերություններ է ունեցել նույն տարվա մայիսից։ Զույգը պաշտոնապես ձևկերպել է միությունը՝ եկամտի և ունեցվածքի ամբողջական բաժանմամբ[83][84][85][86][87]։ Նրանք իրենց բաժանման մասին հայտարարել են 2018 թվականի սեպտեմբերին[88]։ Նույն ամսին Անիտտան Թվիթթերի իր էջում ակնարկել է, որ նա երկսեռական է՝ հայտարարելով, որ «ԼԳԲՏ համայնքի մի մասն է»[89]։ 2019 թվականի հունվարին՝ 2014 թվականի «Cowspiracy» վավերագրական ֆիլմը դիտելուց հետո, նա դարձել է վեգան[90]։

2017 թվականին «Trip» ամսագրին տված հարցազրույցում Անիտտան հայտարարել է, որ զբաղվում է հոգեթերապիայով և որ եթե նա չշարունակեր արտիստի իր կարիերան, նա «երջանիկ հոգեբան կլիներ»[91]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին նա նվիրատվություններ է արել այն մանկատանը, որն ընդունել է Վիլա Վելիա քաղաքում ամպրոպային փոթորկից տուժած անօթևաններին, ինչպես նաև ելույթ է ունեցել Կուրիտիբայի Դաունի համախտանիշով մարդկանց համար նախատեսված պետական դպրոցում[92][93]։

2016 թվականին Անիտտան նվիրատվություններ է կատարել հայրենի Ռիո դե Ժանեյրոյում տեղակայված Սիդադե դե Դեուշ քաղաքի բնակիչների օգտին[94]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anitta (ալբոմ)' (2013)
  • Ritmo Perfeito (2014)
  • Bang (2015)
  • Kisses (2019)

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Show das Poderosas Tour (2013-14)
  • Meu Lugar Tour (2014-16)
  • Bang Tour (2016-)
  • Downtown Tour (2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://portalpopline.com.br/anitta-da-sermao-e-afirma-vou-fazer-o-funk-carioca-ser-respeitado-em-nosso-pais/
  4. https://www.bonde.com.br/entretenimento/celebridades/anitta-e-a-cantora-mais-rica-do-mundo-do-genero-reggaeton-diz-jornal
  5. https://radiomixuberlandia.com.br/novidades/anitta-alcanca-novo-pico-na-parada-latin-pop-songs-da-billboard/
  6. https://elpais.com/cultura/2023-04-05/anitta-rompe-con-warner-tras-una-tortuosa-relacion-y-con-el-apoyo-de-sus-fans.html
  7. Aswad S. H. J. Anitta Signs With Republic Records (EXCLUSIVE) // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2023. — ISSN 0042-2738
  8. 8,0 8,1 https://www.universalmusic.com/global-superstar-anitta-signs-to-republic-records-in-partnership-with-universal-music-latin-entertainment/
  9. https://variety.com/2023/music/news/anitta-signs-republic-records-1235590261/
  10. «Perfil: Anitta» (պորտուգալերեն)։ Dicionário Cravo Albin da Música Popular Brasileira։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին։ Վերցված է 2019-03-12 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Marti Diana (2016-08-06)։ «5 Things To Know About Anitta, Olympic Opening Ceremony Performer»։ E!։ Վերցված է 2019-03-12 
  12. «What to Expect at the Rio 2016 Opening Ceremony»։ Paste Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է 2019-03-12 
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Vencedores do Prêmio Jovem Brasileiro 2016 e 2015»։ BreakTudo։ Վերցված է 2016-10-11 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Torres Leonardo (2014-05-06)։ «Anitta lançará álbum de inéditas em duas versões: de estúdio e ao vivo»։ Portal POPLine։ Վերցված է 2019-03-12 
  15. 15,0 15,1 «ANITTA FESTEJA DISCO DE OURO POR RITMO PERFEITO»։ EGO։ Վերցված է 2019-03-12 
  16. «Anitta alcança topo do iTunes com seu primeiro álbum de vídeo "Meu Lugar"»։ Portal Pop Line։ Վերցված է 2019-03-12 
  17. «2016 Rio Olympics daily viewer's guide - The Opening Ceremony (Aug. 5)»։ Yahoo News։ Վերցված է 2019-03-12 
  18. 18,0 18,1 18,2 «EMA 2015: Anitta se consagra e ganha prêmio “Worldwide Act: Latin America”»։ Portal Pop Line։ Վերցված է 2019-03-12 
  19. Pernambuco, Diario de Anitta supera Rihanna e Shakira em lista de artistas mais influentes da Billboard (und) // Diario de Pernambuco. — 2017.
  20. «Billboard elege Anitta como 15ª artista mais influente do mundo»։ exame.abril.com.br։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-08-ին։ Վերցված է 2019-03-12 
  21. «Com casa cheia, Anitta lança o DVD 'Meu lugar' em show no Rio» (պորտուգալերեն)։ Globo։ Վերցված է 2019-03-12 
  22. «Mães lindas de Anitta e Arthur Aguiar roubam a cena; veja quem está no 'Tamanho Família' de 24/7» (պորտուգալերեն)։ Globo։ Վերցված է 2019-03-12 
  23. 23,0 23,1 «Anitta comemora os 10 milhões de visualizações de ‘Show das poderosas’: ‘Amo muito’» (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-03-12 
  24. «'No Brasil, ninguém é branco': A resposta de Anitta para as críticas ao seu novo visual» (պորտուգալերեն)։ HuffPost Brasil։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-07-ին։ Վերցված է 2019-03-12 
  25. «Anitta: O primeiro beijo, a emoção com o telefonema de Ivete e outras histórias contadas no bairro onde ela cresceu»։ Globo.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-01-ին։ Վերցված է 2019-03-12 
  26. 26,0 26,1 26,2 «Anitta, a preparada da vez» (պորտուգալերեն)։ Globo.com։ Վերցված է 2019-03-12 
  27. «Armagedon II (Ao Vivo)»։ iMúsica։ 2017-03-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-17-ին։ Վերցված է 2020-05-18 
  28. Essinger Silvio (2013-07-21)։ «Anitta, a preparada da vez»։ O Globo։ Globo.com։ Վերցված է 2019-03-12 
  29. 29,0 29,1 «'Mulheres estão tomando lugar dos homens no funk', diz MC Anitta» (պորտուգալերեն)։ 2013-04-17։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-30-ին։ Վերցված է 2019-03-12 
  30. «Ingressos para gravação do DVD de Anitta custam de R$ 40 a R$ 160» [Tickets for Anitta’s DVD recording cost from R$ 40 to R$ 160] (պորտուգալերեն)։ G1։ 2013-11-29։ Վերցված է 2019-03-12 
  31. Costa Mariana (2014-02-16)։ «Em novo DVD, Anitta reduz presença do funk e faz novos arranjos para hits» (պորտուգալերեն)։ Universo Online։ Վերցված է 2019-03-12 
  32. Costa Mariana (2014-02-05)։ «DVD ao vivo de Anitta terá referências a Tim Burton e Cirque du Soleil» (պորտուգալերեն)։ Universo Online։ Վերցված է 2019-03-12 
  33. «Meu Lugar (Deluxe Version) de Anitta no Apple Music»։ iTunes Store։ Վերցված է 2019-03-12 
  34. «Anitta - Blá Blá Blá»։ iTunes Store։ 2016-08-06։ Վերցված է 2019-03-12 
  35. «Too 100 Billboard Brasil - Semanal»։ Billboard Brasil։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-09-ին։ Վերցված է 2019-03-12 
  36. «Top semanal Billboard»։ Billboard Brasil։ 2014-09-13։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2019-03-12 
  37. «Clipe de Anitta atinge 1 milhão de views»։ Portal de Notícias։ 2014-07-31։ Վերցված է 2019-03-12 
  38. «Top semanal Billboard»։ Billboard Brasil։ 2014-09-20։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-26-ին։ Վերցված է 2019-03-12 
  39. Torres Leonardo (2014-12-11)։ «Continuação de "Ritmo Perfeito"? Anitta também vai lançar clipe para música "No Meu Talento": veja prévia» (պորտուգալերեն)։ Portal POPLine 
  40. «15 músicos que já tiveram papéis no cinema» (պորտուգալերեն)։ Todateen։ 2016-01-26։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-09-ին։ Վերցված է 2019-03-12 
  41. «Anitta: do palco para as telinhas, Anitta aparece poderosa em filme - Anitta Notícias»։ gshow.globo.com։ 2014-11-10 
  42. «Anitta, Sandy e Wanessa estão entre os lançamentos mais esperados para 2015 pela Billboard Brasil» (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-29-ին։ Վերցված է 2019-03-12 
  43. «Bang: Anitta divulga novas fotos promocionais do seu novo álbum» (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-07-ին։ Վերցված է 2019-03-12 
  44. «Anitta recebe certificado de ouro com novo álbum 'Bang'» (պորտուգալերեն)։ Portal POPLine։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-08-ին։ Վերցված է 2019-03-12 
  45. SOLER, Alessandro (2016-04-29)։ «Anitta: a construção de uma estrela» (պորտուգալերեն)։ União Brasileira de Compositores։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-30-ին։ Վերցված է 2019-03-12 
  46. «Poderosa! Anitta quebra recorde de vendas na carreira com 'Bang'»։ Globo.com։ 2016-05-14։ Վերցված է 2019-03-12 
  47. Torres, Leonardo (2014-12-11)։ «"Deixa Ele Sofrer": novo single da Anitta data de lançamento revelada» (պորտուգալերեն)։ Portal POPLine 
  48. «Anitta se torna a primeira cantora brasileira a ocupar o ranking do Spotify»։ Pure People։ 2015-05-06։ Վերցված է 2019-03-12 
  49. Apaza Kevin (2016-06-06)։ «Brazil's Anitta Releases English Version Of "BANG" And The USA Better Get Ready For It! [Listen]»։ Direct Lyrics։ Վերցված է 2019-03-12 
  50. Dia O (2016-04-13)։ «Jota Quest comemora 20 anos de carreira com show na Fundição Progresso» 
  51. ‘Blecaute’, nova música de Jota Quest, terá a participação de Anitta e Nile Rodgers, extra.globo.com.
  52. «Anitta estreia como apresentadora do 'Música Boa ao Vivo', no Multishow» 
  53. Flores Griselda (2016-08-03)։ «Anitta 'Never Imagined' She'd Be Performing at Rio Olympics Opening Ceremony»։ Billboard։ Վերցված է 2019-03-12 
  54. «Anitta Signs With William Morris Endeavor»։ Billboard։ 2016-09-29։ Վերցված է 2019-03-12 
  55. «Anitta vence o Europe Music Awards 2016 como melhor artista brasileira»։ globo.com։ 2016-11 
  56. «Saiba por que o single 'Loka' beneficia tanto Anitta como Simone & Simaria»։ G1 (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-03-12 
  57. «Nego do Borel - Você Partiu Meu Coração - Anitta - Wesley Safadão»։ iTunes Store։ Վերցված է 2019-03-12 
  58. «Iggy Azalea Previews New Single 'Switch' Featuring Anitta: Watch»։ Idolator (website)։ Վերցված է 2019-03-12 
  59. «Iggy Azalea Previews New Single 'Switch' Featuring Anitta: Watch»։ Idolator (website) (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-03-12 
  60. «Anitta e Pabllo Vittar são super empoderadas na música ‘Sua Cara’»։ Revista Veja (անգլերեն)։ Վերցված է 2019-03-12 
  61. «"Sua Cara": single entra no Top 100 do Spotify mundial»։ portalpopline.com.br (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-03-12 
  62. «"Sua Cara": Major Lazer, Anitta e Pabllo Vittar seguem no Top 40 de parada da Billboard»։ portalpopline.com.br (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-03-12 
  63. https://www.billboard.com/articles/news/8039129/pabllo-vittar-interview-brazil-lgbtq-issues-coca-cola-campaign
  64. «Anitta Celebrates Poo Bear's Birthday With New Single 'Will I See You'» (անգլերեն)։ Վերցված է 2019-03-12 
  65. «Anitta divulga clipe de 'Is that for me', música em parceria com Alesso» (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-03-12 
  66. «Anitta é a primeira brasileira a chegar ao top 50 global do Spotify, com a música 'Downtown'» (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-03-12 
  67. Dia O (2017-12-15)։ «"Vai Malandra' é a minha grande tacada", conta Anitta» 
  68. 68,0 68,1 https://www.billboard.com/articles/columns/latin/8095054/j-balvin-anitta-jeon-machika-premiere
  69. https://www.billboard.com/articles/columns/latin/8261888/anitta-indecente-audio-premiere
  70. http://br.rfi.fr/franca/20180627-anitta-maior-artista-pop-brasileira-cantora-trianon-tremer-paris
  71. https://www.nme.com/music-interviews/meet-anitta-brazilian-pop-megastar-music-world-underestimates-powerful-women-like-2349938
  72. https://www.vulture.com/2018/07/best-new-songs-of-the-week-the-1975-anitta-ausdap-tyler.html
  73. https://www.otvfoco.com.br/nova-musica-de-anitta-perdendo-a-mao-e-uma-indireta-para-o-ex-thiago-magalhaes/
  74. https://laverdadnoticias.com/espectaculos/Ellos-son-los-nuevos-coaches-de-La-Voz-Mexico-20180520-0052.html
  75. https://www.billboard.com/articles/columns/latin/8481658/greeicy-anitta-jacuzzi-video
  76. https://www.billboard.com/articles/columns/latin/8484156/anitta-ep-solo-videos
  77. Spangler Todd (2018-07-12)։ «Netflix Orders Docu-Series on Anitta, Brazilian Music and Social Star, From Shots Studios (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-03-12 
  78. https://www.billboard.com/articles/columns/latin/8494691/anitta-thank-u-next-cover-spotify-singles
  79. Thiago Trindade։ «MC Anitta posa com o namorado e revela: 'a gente é bem foguento'.»։ Globo.com։ Extra։ Վերցված է 2014-10-27 
  80. «Musa do funk: Conheça as curvas da sensual Anitta»։ R7։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2019-03-12 
  81. «Veja o charme de Diego Thug, do Bonde da Stronda»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2019-03-12 
  82. «Termina relacionamento de Anitta e Pablo Morais»։ Ego.com։ Վերցված է 2019-03-12 
  83. Anitta se casa com empresário Thiago Magalhães (und) // F5.
  84. Anitta diz que está muito feliz com casamento com Thiago Magalhães(պորտ.) // F5.
  85. Anitta se casou com Thiago Magalhães em separação total de bens. Entenda!(պորտ.).
  86. «Veja primeira foto de Anitta com novo namorado»։ Correio (jornal)։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-10-ին։ Վերցված է 2019-03-12 
  87. «Anitta casou com o empresário Thiago Magalhães, afirma colunista»։ Correio Braziliense։ Վերցված է 2019-03-12 
  88. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-27-ին։ Վերցված է 2020-05-18 
  89. «Anitta assume sua bissexualidade: "faço parte da comunidade LGBTQ+"»։ Վերցված է 2019-03-12 
  90. Corrêa Mayra (2019-01-09)։ «Anitta afirma que virou vegana há 10 dias»։ Mercy for Animals։ Վերցված է 2019-03-12 
  91. Cortêz, Natacha (May 17, 2017)։ «Onipresença de Anitta»։ UOL HOST։ Trip։ Վերցված է March 17, 2018 
  92. Perim Mariana (2014-01-07)։ «Cantora Anitta visita abrigo e faz doações a vítimas da chuva no ES» (պորտուգալերեն)։ G1։ Վերցված է 2019-03-12 
  93. «Anitta visita escola para crianças especiais» (պորտուգալերեն)։ EGO։ 2014-04-10։ Վերցված է 2019-03-12 
  94. Suarte Camila (2016-12-11)։ «Anitta aparece de surpresa em comunidade no Rio e distribui cestas básicas para a população» (պորտուգալերեն)։ Extra 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]