Jump to content

Անդրեաս Վեզալիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Վեզալիուս
Ծնվել էդեկտեմբերի 31, 1514[1]
Mont aux Potences - Galgenberg, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[2]
Մահացել էհոկտեմբերի 16, 1564 (49 տարեկան)
Զակինթոս, Venetian rule in the Ionian Islands, Վենետիկի հանրապետություն
ՔաղաքացիությունՀաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտությունանատոմ, կենսաբան, բժիշկ, վիրաբույժ, համալսարանի դասախոս, ֆիզիոլոգ և գրող
Հաստատություն(ներ)Պադովայի համալսարան, Պիզայի համալսարան և Բոլոնիայի համալսարան
Գործունեության ոլորտանատոմիա[3], բժշկություն[3] և Վիրաբուժություն
Ալմա մատերՓարիզի միջնադարյան համալսարան, Պադովայի համալսարան և Լյովենի Հին համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[4][3][5]
Գիտական ղեկավարGemma Frisius?[6]
Եղել է գիտական ղեկավարRealdo Colombo?
Հայտնի աշակերտներLevinus Lemnius? և Felice Accoramboni?
Ազդվել էԳալեն Կլավդիոս
Ամուսին(ներ)Anne van Hamme?
 Andreas Vesalius Վիքիպահեստում

Անդրեաս Վեզալիուս (դեկտեմբերի 31, 1514[1], Mont aux Potences - Galgenberg, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[2] - հոկտեմբերի 16, 1564, Զակինթոս, Venetian rule in the Ionian Islands, Վենետիկի հանրապետություն), բնախույզ, գիտական անատոմիայի հիմնադիրը։

Ավարտել է Լուվենի (Ֆլանդրիա) համալսարանը, որտեղ ուսումնասիրել է հումանիտար գիտություններ և անտիկ դասականներին։ 1532 թվականից բժշկագիտությամբ է զբաղվել Մոնպելիեի համալսարանում, ապա Փարիզում։ 1537 թվականին Պադուայում ստացել է բժշկության դոկտորի աստիճան։ 1538 թվականին հրատարակել է Անատոմիական աղյուսակներ, իրականացրել Կ․ Գաչենի աշխատանքների նոր հրատարակությունը։ 1539 թվականին Վեզալիուսը անատոմիա է դասավանդել Պադուայի համալսարանում և այն ուղեկցել է դիակների հերձումով, հետազոտությունների նոր մեթոդներով։ Վեզալիուսը ժխտել է Գալենի որոշ հայացքները մարդու մարմնի կառուցվածքի մասին։ 1543 թվականին Բազելում հրատարակել է «Մարդու մարմնի կառուցվածքի մասին» տրակտատը (յոթ գրքով), որը ժամանակակից անատոմիայի գիտական հիմքն է։ Վեզալիուսը ճիշտ նկարագրել է մարդու կմախքը, ապացուցել է, որ սրտի աջ և ձախ փորոքների միջնապատում անցքեր չկան (դրանց առկայության մասին գրել էին նախորդ անատոմները) և դրանով նպաստել արյան մեծ ու փոքր շրջանառությունների բացահայտմանը Հարվեյի կողմից։ Մեծ են Վեզալիուսի ծառայությունները անատոմիայի նոր տերմինաբանության ստեղծման և հնի ճշտման գործում։ Թշնամիների և եկեղեցու հետապնդումներից դրդված Վեզալիուսը այրել է իր ձեռագրերի և հավաքած Փորձնական նյութի մեծ մասը։ Սակայն ինկվիզիցիան նրան հանգիստ չի թողել և արտաքսել է Պաղեստին։ Վերադառնալիս նավը խորտակվել է, Վեզալիուսը ընկել է Զանտե կղզին, որտեղ և մահացել է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

О строении человеческого тела, пер․ с латинского, т․ 1–2, М․, 1950–1954․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Везалий Андреас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
  6. Mathematics Genealogy Project — 1997.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Терновский В․ Н․, А․ Везалий, 1514–1564 թթ., М․, 1965։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 358
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Վեզալիուս» հոդվածին։