Անա Տիժու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անա Տիժու
Բնօրինակ անունֆր.՝ Ana Tijoux
Ի ծնե անունֆր.՝ Anamaría Merino Tijoux
Ծնվել էհունիսի 12, 1977(1977-06-12) (46 տարեկան)
Լիլ
Երկիր Ֆրանսիա և  Չիլի
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտություներգչուհի և երգերի հեղինակ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլNacional Records?
Պարգևներ
Կայքanatijouxoficial.com
 Ana Tijoux Վիքիպահեստում

Անա Տիժու կամ Անիտա Տիժու[Ն 1] (իսպ.՝ Ana/Anita Tijoux, լրիվ անունը՝ Անամարիա Մերինո Տիժու, Anamaria Merino Tijoux, հունիսի 12, 1977(1977-06-12), Լիլ), ֆրանկո-չիլիական երգչուհի։ 1990-ականների վերջին Լատինական Ամերիկայի երկրներում հայտնի էր որպես Makiza հիփ-հոփ խմբի MC։

Տիժուն առավել մեծ հայտնիություն է ձեռք բերել իր առաջին՝ 1977 ալբոմը հրատարակելուց հետո, որի համանուն երգը ներառվել է «Ամբողջ ծանրությամբ» սերիալի և «FIFA 11» տեսախաղի սաունդթրեքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անան ծնվել է ֆրանսիական Լիլ քաղաքում և չիլիացի էմիգրանտների դուստրն է, ովքեր 1973 թվականին Չիլիում ռազմական հեղաշրջումից հետո լքել են երկիրը և տեղափոխվել Ֆրանսիա։ Նրա ծնվելուց մեկ տարի անց ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Փարիզ։ 1983 թվականին վեց տարեկանում Տիժուն առաջին անգամ լքեց Ֆրանսիան՝ Չիլիում այցելելու իր տատիկին ու պապիկին, իսկ 1990 թվականին նա ընտանիքի հետ մշտապես տեղափոխվեց այնտեղ[2]։

Makiza[խմբագրել | խմբագրել կոդը]

Makiza խմբի հետ, 2005 թվական։
Makiza խմբի հետ, 2005 թվական։

1997 թվականին նա միացավ նոր Makiza խմբին։ Հաջորդ տարի նրանք թողարկեցին իրենց առաջին համատեղ ալբոմը՝ Vida salvaje։

Նրանց հաջորդ ալբոմը՝ Aerolíneas Makiza, թողարկեց Sony Music Entertainment-ը 1999 թվականին, որը հետաքրքրվեց չիլիական ռեփով Tiro de Gracia խմբի հաջողությունից հետո։ Հաջորդ տարի նրանք թողարկեցին Los Tres խմբի «Somos tontos, no pesados» երգի քավեր տարբերակը, որը դարձավ նրանց վերջին համագործակցությունը, քանի որ խումբը դադարեց գոյություն ունենալ նույն տարում՝ խմբի անդամների անձնական նախագծերով զբաղվածության պատճառով։

2001 թվականին Տիժուն վերադարձավ Ֆրանսիա, որտեղ ձայնագրեց իր առաջին «Santiago Penando Estás» սոլո թրեքը երգչուհի Վիոլետա Պարրայի Después de Vivir un Siglo-ի հիշատակին նվիրված հարգանքի տուրք ալբոմի համար, որը թողարկվել է ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Չիլիում։

Երկու տարի անց՝ 2003 թվականին, նա կրկին վերադարձավ Չիլի, որտեղ սկսեց մասնակցել որոշ երաժշտական ​​նախագծերի. ելույթ ունեցավ Alüzinati ֆանկ խմբի հետ և մեքսիկացի երգչուհի Ջուլիետա Վենեգասի հետ ձայնագրեց «Lo que tú me das» երգը, որը դարձավ չիլիական «Subterra» ֆիլմի սաունդթրեքը։

2004 թվականին խումբը կրկին միավորվեց և մեկ տարի անց թողարկեց երրորդ ալբոմը՝ Casino Royale։ Սակայն 2006 թվականին Տիժուն վերջնականապես լքեց խումբը և սկսեց իր սոլո կարիերան[3]։

Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի նոյեմբերին Տիժուն իր դեբյուտը կատարեց որպես սոլո արտիստ՝ թողարկելով իր առաջին սինգլը՝ «Ya no fue»: Լեյբլի հետ կապված խնդիրների պատճառով նրա առաջին ալբոմը՝ La Oreja, այդպես էլ չթողարկվեց։ Նույն թվականին նա նորից սկսեց համագործակցել Վենեգասի հետ և նրա հետ ձայնագրեց «Eres para mi» երգը Limon y sal ալբոմի համար[4]։

2007 թվականի սեպտեմբերին Անան թողարկեց իր առաջին սոլո ալբոմը Oveja Negra անկախ լեյբլի ներքո, որը կոչվում էր Kaos, իսկ երկու տարի անց՝ 2009 թվականի հոկտեմբերին, թողարկվեց 1977 ավնանմամբ, որը կորչվել էր իր ծննդյան տարեթվով[5]։ Երկրորդ ալբոմը դարձավ նրա վերադարձը ռեփ և «հիփ-հոփի ոսկե դարաշրջանի» երգերի ոգով էր[2]։ 1977-ի թողարկումից հետո Տիժուն համբավ ձեռք բերեց Լատինական Ամերիկայից դուրս։ 2010 թվականի մարտին Անան սկսեց իր առաջին շրջագայությունը Միացյալ Նահանգներում։ Նույն թվականի մայիսին Ռադիոհեդ խմբի մենակատար Թոմ Յորքն ասաց, որ իրեն դուր է եկել այս ալբոմը և խորհուրդ տվեց իր բոլոր երկրպագուներին լսել այն։ Ալբոմի գլխավոր երգն անվանել է ամառվա լավագույն երգերից մեկը[6]։

2011 թվականին «1977» երգը ներառվել է «FIFA 11» սաունդթրեքում։ Այն հնչում է նաև «Ամբողջ ծանրությամբ»-ի չորրորդ սեզոնի հինգերորդ դրվագում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Makiza[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 Vida Salvaje
  • 1999 Aerolíneas Makiza
  • 2005 Casino Royal

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 Kaos
  • 2009 1977
  • 2011 Elefant Mixtape[7]
  • 2011 La Bala
  • 2014 Vengo

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Հորիզոնականներ չարթերում Կարգավիճակ Ալբոմ
CHI
«Ya no fue» 2006
«Despabílate» 2007 68 Kaos
«Gol»

(Ջուլիետ Վենեգասի հետ)

2008 37
«A veces»

(Hordatoj հետ)

«1977» 2010 87 1977
«Partir de cero»
«Crisis de un MC»
«Shock» 2011 70 La bala
«Sacar la voz»

(Խորխե Դրեքսլերի հետ)

2012 55
«Mi verdad»
«Vengo» 2014 94

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Uno, Dos Bandera — Control Machete
  • Roda Do Funk — Funk Como Le Gusta
  • «Lo que tú me das» — Ջուլիետա Վենեգաս
  • «Eres para mí» — Ջուլիետա Վենեգաս
  • Freno de Mano — Los Tres
  • La Medicina — Los Tetas
  • Supervielle — Bajofondo Tango Club
  • Música Para Después del Almuerzo — Bitman & Roban
  • E.L.H.Y.L.D. — Hordatoj
  • Tú y tu mirar. Yo y mi canción — Los Bunkers
  • No me digas — Sayag Jazz Machine
  • Veneno — Aerstame
  • Ayer — Hordatoj
  • Hypnotized — Morcheeba
  • «Somos sur» — Շադիա Մանսուր
  • «Hit Me», «Dreamers» — Molotov, MTV Unplugged (2018)

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Պրեմիա Առաջադրված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2011 «Գրեմմի» 1977 Լավագույն լատինական ռոք, քաղաքային կամ այլընտրանքային ալբոմ Անվանակարգ
2012 «Լատինական Գրեմմի» La Bala Լավագույն քաղաքային երաժշտության ալբոմ Անվանակարգ
2013 «Գրեմմի» La Bala Լավագույն լատինական ռոք, քաղաքային կամ այլընտրանքային ալբոմ Անվանակարգ

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ազգանվան արտասանությունը ֆրանսիական է․ [ti'Ʒu] — Ana Tijoux — Viva la resistencia! // eNtR meets Արխիվացված է Ապրիլ 13, 2016 Wayback Machine-ի միջոցով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bbc.com/news/world-55042935
  2. 2,0 2,1 «Rapera rules everything around her: Ana Tijoux rising». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Биография и дискография Аны Тижу». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  4. «Ana Tijoux On World Cafe». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  5. «Hip-Hop Artistry Knows No Borders». NPR. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Chilean Rapper Anita Tijoux Gets Plug From Thom Yorke - Terra USA». Music.terra.com. 2010 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «National Public Radio "Alt. Latino Blog" February 14, 2011». National Public Radio. 2011 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Տիժու» հոդվածին։