Ջուլիետա Վենեգաս
Ջուլիետա Վենեգաս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Julieta Venegas |
Ի ծնե անուն | իսպ.՝ Julieta Venegas Percevault |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1970[1][2] (52 տարեկան) Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փոփ, ռոք[5], ալտերնատիվ ռոք[6], փոփ ռոք, ֆոլկ ռոք[7][8], լատինական փոփ[9], ինդի փոփ[10] և Կումբիա |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, երաժիշտ, դաշնակահարուհի, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կատարող, դերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | ակորդեոն, դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | RCA |
Կրթություն | Southwestern College? |
Ամուսին | Álvaro Henríquez? |
Պարգևներ | , , , , , և |
Կայք | julietavenegas.net |
![]() |
Ջուլիետա (Խուլյետա) Վենեգաս Պերսվոլտ (իսպ.՝ Julieta Venegas Percevault, նոյեմբերի 24, 1970[1][2], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), մեքսիկացի երգչուհի և կոմպոզիտոր։ Վերջին տարիների իր երաժշտական կարիերայում հայտնի է որպես պոպ-լատինո երգերի հանրաճանաչ հեղինակներից մեկը։ Ստացել է ինչպես Գրեմմի, այնպես էլ Latin Grammy մրցանակներ։ Իր կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 6,5 միլիոն ձայնագրություններ[11]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլիետան ծնվել է 1970 թվականին Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում։ Ունի չորս եղբայր և մեկ զույգ-քույր։ Ծնողները մեքսիկացի լուսանկարիչներ են Ջուլիա Էդիտ Պերսեվոլտը (Julia Edith Percevault) և Խոսե Լուիս Վենեգասը ( José Luis Venegas): Ջուլիետայի ծնողները երեխաներին սովորեցրել են տարբեր արվեստներ։ Ջուլիետան զբաղվում էր գեղանկարչությամբ, բալետով և դաշնամուր նվագելով։ 8 տարեկան հասակում Ջուլիետան տարվում է երաժշտությամբ։ Նա սովորել է Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի «South Western College»-ում և «Escuela de Música del Noreste»-ում։ Երբ նա 17 տարեկան էր, դպրոցական ընկերուհին հրավիրում է "Chantaje" խումբ, որն ավելի ուշ կոչվեց Tijuana No!, որտեղ նա, Alex Zuñiga-ի հետ միասին ձայնագրում է խմբին մասսայականություն բերած «Pobre de Ti» երգը[12]։
22 տարեկանից նա տեղափոխվում է D.F. ֆիլմի ցուցադրության համար։ Ընկերները օգնեցին նրան իր ընդունակությունների դրսևորման հարցում։ Նույն տարում նա աշխատանքի է հրավիրվում Ֆրանցիսկո Ֆրանկո musicalizar «Caligula Probablemente», որը կայանում էր տարեկան մեկ անգամ կինոթատրոններում։ 1995 թվականին Ջուլիետան ստեղծում է «La Milagrosa» խումբը. Ջուլիետա անվանումը վերցվել է Carmen Buolluosa գրքից, խումբը նվագում էր «El Hábito» և «Rockotitlan»-ներում, ինչպես նաև D.F-ում, որոշ ժամանակ անց խումբը ցրվում է, բայց Ջուլիետան մինի-համերգներ էր կազմակերպում Զիգգի Ֆրատտայում և El Señor Gonález-ում։ 1996 թվականին Ջուլիետան լսում է BMG ընկերության ձայնագրությունները և նույն տարում 8 տարվա պայմանագիր է կնքում ու սկսում ձայնագրել իր մենահամերգի ալբոմը։
Aquí[խմբագրել | խմբագրել կոդը]
BMG-ի օժանդակությամբ Ջուլիետան վերջապես Գուստավո Սանտաոլալյայի ղեկավարությամբ ձայնագրում է իր առաջին ալբոմը։ 1997 թվականին թողարկված «Aquí» ալբոմը ներառում է Ջուլիետայի 12 հեղինակային տրեքները և վաճառվում է Մեքսիկայում, Իսպանիայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում։ Այս ալբոմով Ջուլիետան Մեքսիկայում սկսեց ժողովրդականություն վայելել մասսայական երաժշտության բնագավառում։ Առաջին ազդակը «De Mis Pasos» ալբոմից ջերմորեն ընդունվեց երիտասարդական լսարանի կողմից և արագորեն դարձավ այդ ժամանակի ռոք երաժշտության լավագույն գործերից մեկը, երկրորդ ազդակը եղավ այն որ «Como Sé» -ը շահեց MTV-ի մրցանակը «Լավագույն կանացի դեր» անվանակարգում։
Շուտով Ջուլիետա Վենեգասը ձայնագրեց «Amores Perros» կինոֆիլմի սաունդթրեքը։ Այս երգի ձայնագրումը իրականացվեց Էմանուել դել Ռեալի և Quique Ráнгел (Սրճարան տացվբա)-ի հետ համատեղ, որը նաև օգնեց «Bueninvento» նոր ալբոմի ստեղծման գործում։
Bueninvento[խմբագրել | խմբագրել կոդը]
Bueninvento-ն, ինչպես նաև Գուստավո Սանտաոլալյայի և Խոել Չիկարելլիի ստեղծագործությունները թողարկվեցին 2000 թվականի սեպտեմբերին։ Այն ձայնագրվեց Կալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես, Մոնտրե և Մեխիկո քաղաքներում։ 14 երգերից 13-ը հեղինակել էր Ջուլիետա Վենգեսը։
Sí[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի վերջին թողարկվեց «Sí» ալբոմը, որում աշխատում էին Կոտին (երգիչ) և Արգենտինայում ու Իսպանիայում ձայնագրված «Կաչերրո Լոպես»-ը։ Այս ալբոմը դարձավ նրա խոշորագույն կոմերցիոն հաջողություններից մեկը` վաճառվելով միլիոնից ավել քանակով գրավեց ավելի լայն շուկա։ Ալբոմում ընդգրկված «Andar Conmigo», «Lento» и «Algo Está Cambiando» երգերը դարձան լատինաամերիկյան երաժշտության հիմնը։ Այդ տարին արդյունավետ էր մասնագիտական և հոգևոր մակարդակներում, ինչպես նաև MTV VMA LA 2004 մրցույթում, որտեղ նա շահեց երեք մրցանակ` «տարվա արտիստ», «տարվա մենակատար» և «Մեքսիկայի լավագույն կատարող» անվանակարգերում։ Նա պարգևատրվում է նաև իր առաջին Latin Grammy մրցանակով «Լավագույն ռոկ-ալբոմ» կատեգորիայում։ «Sí»-ին տալիս են բավարար անվտանգություն, որ ցուցադրի իր կանացիությունը և ռիսկը, ինչպես նաև փոփ-քննադատության միջոցները։ Նա սկսում է իր առաջին միջազգային շրջագայությունը Մեքսիկայում Teatro Metropólitan-ում հիշատակի համերգով, որը իր արտացոլումն է գտնում «Sí Special Edition» ալբոմում։
Limón y Sal[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլիետան մեկ տարի ընդմիջում է վերցնում, որպեսզի պատրաստի իր հաջորդ ալբոմը, որն էլ ձայնագրվում է Բուենոս Այրեսում։ Միաժամանակ նա հարգանքի տուրք է մատուցում Անդրես Կալամարոյին «Ոչ մի փաստաթուղթ» երգով ։ 2006 թվականին թողարկվում է Ռանչերի «Me Voy» երգը, որը հաղթահարում է տարածքային և լեզվական արգելքները և հասանելի դառնում անգլիացիների, իտալացիների և իսպանացիների ականջներին` բացելով նոր դռներ և հորիզոններ։ 2007 թվականին «Realmente Lo Mejor» վերնագրված ժողովածուն, Ջուլիետային հնարավորություն է տալիս կազմակերպել համաշխարհային շրջագայություն դեպի Իտալիա և Եվրոպայի մի շարք երկրներ։ Ինչ վերաբերվում է նրա երկրորդ Latin Grammy մրցանակին «Լավագույն այլընտրանքային ալբոմ» անվանակարգում, ինչպես շահել էր իր առաջին Գրեմմին Ջիմ Կրոչեի պատմական փողկապով, և «Adentro» ալբոմին, «Best Latin Pop Album» անվանակարգում, նա ստանում է նաև մի շարք այլ մրցանակներ ինչպիսիք են Shangay, Լուսին և այլն։
Սկավառակագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 Aquí
- 2000 Bueninvento
- 2003 Sí
- 2006 Limón y Sal
- 2007 Realmente Lo Mejor
- 2008 MTV Unplugged
- 2010 Otra Cosa
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- De Mis Pasos (1997)
- Como Sé (1997)
- Hoy No Quiero (2000)
- Sería Feliz (2000)
- Andar Conmigo (2003)
- Lento (2004)
- Algo Está Cambiando (2004)
- Oleada (2005)
- Me Voy (2006)
- Limón y Sal (2006)
- Eres Para Mí c Анита Тийоух (2007)
- Primer Día c Данте Спинетта (2007)
- El Presente (2008)
- Algún Día Գուստավո Սանտաոլալյայի հետ (2008)
- Bien o Mal (2010)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.billboard.com/artist/305394/julieta-venegas/biography
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.encyclopedia.com/doc/1G2-3079100069.html
- ↑ Julieta Venegas reflects on career, new album — 2008.
- ↑ http://schedule.sxsw.com/2012/events/event_MS16670
- ↑ http://aolradio.slacker.com/station/rock-alternativo?srid=656
- ↑ http://www.batanga.com/es/songs/por-que-julieta-venegas
- ↑ http://songlations.livejournal.com/67756.html
- ↑ http://www.cduniverse.com/julieta-venegas-primer-dia-lyrics-6647190.htm
- ↑ http://www.pacificsandiego.com/sounds-like-a-plan-4/
- ↑ Inc Nielsen Business Media (2011-01-08)։ Billboard (անգլերեն)։ Nielsen Business Media, Inc.
- ↑ Bésame։ «Julieta Venegas, de gira con Alejandro Sanz-20040818-besame.fm»։ www.besame.fm։ Վերցված է 2017-06-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Ջուլիետա Վենեգաս, Ռուսաստան
- Myspace պաշտոնական կայք
- Բրազիլիա պաշտոնական կայք Archived 2010-02-26 at the Wayback Machine.
- Իսպանիա պաշտոնական կայք Archived 2010-03-22 at the Wayback Machine.
|