Անաստասիա Զավորոտնյուկ
![]() ռուս.՝ Анастасия Юрьевна Заворотнюк | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3, 1971[1] |
Ծննդավայր | Աստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 29, 2024[2] (53 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1993) և Աստրախանի պետական համալսարան (1989) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի և հաղորդավար |
Ակտիվ շրջան | 1991-2019 |
Ծնողներ | մայր՝ Valentina Zavorotnyuk? |
Ամուսին(ներ) | Պյոտր Չերնիշև |
Պարգևներ և մրցանակներ | |
zavorotnuck.ru | |
![]() | |
Անաստասիա Յուրևնա Զավորոտնյուկ (ռուս.՝ Анастасия Юрьевна Заворотнюк, ապրիլի 3, 1971[1], Աստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 29, 2024[2], Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2006)[3]։ «ՏԷՖԻ-2005» մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անաստասիա Զավորոտնյուկը (անձնագրով[4] 1999 թվականից մինչև 2009 թվականը կրել է ամուսնու ազգանունը՝ Ստրյուկովա) ծնվել է 1971 թվականի ապրիլի 3-ին[5] Աստրախանում։ Մայրը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալենտինա Զավորոտնյուկը, աշխատել է Աստրախանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Հայրը՝ Յուրի Անդրեևիչ Զավորոտնյուկը, եղել է հեռուստառեժիսոր, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ։ Վաղ տարիքից Անաստասիա Զավորոտնյուկը որոշել է դառնալ թատրոնի դերասանուհի, ազատ ժամանակ զբաղվել է երաժշտությամբ ու պարերով, եղել է «Лотос» պարային անսամբլի անդամ։ Ավարտել է Աստրախանի № 1 մանկական երաժշտական դպրոցը[6]։
1988-1989 թվականներին Անաստասիա Զավորոտնյուկը սովորել է Աստրախանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, սակայն կիսատ է թողել ուսումն ու ընդունվել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա (Ավանգարդ Լեոնտևի կուրս)։ 1991 թվականին թողարկվել է Անաստասիա Զավորոտնյուկի մասնակցությամբ առաջին ֆիլմը՝ Թամարա Պավլյուչենկոյի «Մաշենկա» կինոնկարը (Նաբոկովի գրքի մոտիվներով), իսկ 1993 թվականին Անաստասիա Զավորոտնյուկը, ավարտելով Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան, դարձել է Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոն-ստուդիա։
Նույն թվականին նա հնչյունավորել է Քրիստոֆեր Ռոբինին «Վինի Թուխի նոր արկածները» մուլտֆիլմում։ Թատրոնում աշխատելու տասը տարիների ընթացքում նա խաղացել է 29 ներկայացումներում. նրա ամենասիրելի դերը Վարյայի դերն է «Կրքեր ըստ Բումբարաշի» ներկայացման մեջ։
Դերասանուհին մեծ ճանաչում է ձեռք բերել «Իմ գեղեցիկ դայակը» (ռուս.՝ «Моя прекрасная няня») սերիալի շնորհիվ, որում նա հայտնվել է բոլորովին պատահաբար. նրան պարզապես զանգահարել են ու առաջարկել դեր սերիալում, որի մասին նա պատկերացում անգամ չի ունեցել։ Ուկրաինական առոգանությունը Զավորոտնյուկը վերցրել է Օլգա Բլոկ-Միրիմսկայայից, ով նրա հետ աշխատում էր նույն թատրոնում։
Դերասանական գործունեությունից բացի Անաստասիա Զավորոտնյուը հանդես է գալիս որպես հեռուստահաղորդավարուհի։ 2005 թվականին նա փոխարինել է Թինա Կանդելակիին՝ վարելով «Լավ երգեր» (ռուս.՝ «Хорошие песни») հաղորդումը ՍՏՍ հեռուստաալիքով։ Վարել է «Խոհանոց սկսնակների համար» (ռուս.՝ «Кухня для чайников»), «Պարեր աստղերի հետ», «Պարեր սառույցի վրա» հեռուստանախագծերը։ Եղել է «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուի հաղորդավար Մարատ Բաշարովի (2008 թվական), Իրինա Սլուցկայայի (2009 թվական) ու Պյոտր Չեռնիշևի (2014 թվական) հետ։ Դմիտրի Դիբրովի հետ վարել է «Ամուսնական խաղեր» (ռուս.՝ «Брачные игры», Առաջին ալիք, 2010) հեռուստաշոուն, Մարատ Բաշարովի հետ՝ «Սառույց և կրակ» (Առաջին ալիք]], 2010) հեռուստաշոուն։
Անաստասիա Զավորոտնյուկը եղել է «Ժողովրդական աստղ» (ТРК Ուկրաինա) հեռուստաշոուի, «Զարմացրու ինձ» (ТВ3) մոգական շոուի, ինչպես նաև «Ոսկե տերև» (ռուս.՝ «Золотой лист») թատերական մրցույթի ժյուրիի անդամ։ Միխայիլ Բոյարսկու հետ մասնակցել է «Երկու աստղ» (Առաջին ալիք) հեռուստաշոուին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2012 թվականի սեպտեմբերի 30-ին Առաջին ալիքով եթեր է հեռարձակվել «Նաստյա» հումորային թոք-շոուն[7]։ 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Առաջին ալիքը որոշել է փակել այդ հաղորդումը, քանի որ այն ունեցել է ցածր վարկանիշ[8]։
2013 և 2014 թվականներին Անաստասիա Զավորոտնյուկը վարել է «Երկու աստղ» հեռուստաշոուն։ 2014 թվականին նա նկարահանվել է «Ես այլևս չեմ վախենում» (ռուս.՝ «Я больше не боюсь») սերիալում։
2016 թվականի դեկտեմբերի 31-ին նա Դմիտրի Կոլչինի հետ վարել է «Բոլոր աստղերն Ամանորին» (ռուս.՝ «Все звёзды в Новый Год») շոուն և եղել «Ամանորյա միլիարդ» (ռուս.՝ «Новогодний миллиард») շոուի վարողներից մեկը ՆՏՎ հեռուստաալիքով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անաստասիայի Զավորոտնյուկի առաջին ամուսնությունը գերմանացի գործարար Օլաֆ Շվարցկոպֆի հետ տևել է շուրջ մեկ տարի։
Երկրորդ ամուսնուց՝ գործարար Դմիտրի Ստրյուկովից ունեցել է երկու երեխա՝ Աննան (ծնվել է 1996 թվականի հունվարի 14-ին)[9] և Մայքլը (ծնվել է 2000 թվականի հուլիսի 13-ին)[10]։ Այդ ամուսնության ընթացքում Անաստասիա Զավորոտնյուկը երեք տարվա ընթացքում երկար ժամանակ է անցկացրել ԱՄՆ-ում՝ զբաղվելով անշարժ գույքի առևտրով Լոս Անջելեսում և Չիկագոյում[11]։
2006 թվականից մինչև 2008 թվականի փետրվարի 14-ը հանդիպել է դերասան Սերգեյ Ժիգունովի հետ[12][13]։
2008 թվականի սեպտեմբերի 22-ին Անաստասիա Զավորոտնյուկն ամուսնացել է գեղասահորդ Պյոտր Չեռնիշևի հետ[14][15]։ 2018 թվականի հոկտեմբերին ծնվել է նրանց դուստրը՝ Միլա Չեռնիշևան[16]։
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի կեսերից դադարել է մասնակցել թատերական ներկայացումների[17]։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին դերասանուհու մտերիմներից հայտնել են, որ Զավորոտնյուկը բուժման կուրս է անցնում[18]։
2020 թվականի մայիսի 14-ին հայտնի է դարձել, որ Անաստասիա Զավորոտնյուկի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցքի ագրեսիվ ձև՝ գլիոբլաստոմա։ Այդ մասին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վ. Ա. Էնգելհարդտի անվան մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մակարովը[19][20][21][22]։
Մահացել է 2024 թվականի մայիսի 30-ի գիշերը Մոսկվայի հոսպիսում[23]։ Թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը[24]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1991 | ֆ | Մաշենկա | Машенька | Մաշենկա |
1992 | ֆ | Ճայը | Чайка | |
1993 | ֆ | Лихая парочка | Լիզկա | |
2002 | ֆ | Ժառանգորդը | Наследник | Նաստյա |
2004-2009 | ս | Իմ գեղեցիկ դայակը | Моя прекрасная няня | Վիկա |
2007 | ֆ | Ապոկալիպսիսի կոդը | Код Апокалипсиса | Դարյա / Մարի |
2007 | ֆ | Շեքսպիրը չէր էլ երազի | Шекспиру и не снилось | Лизон |
2008 | ֆ | Ոչ իդեալական կին | Неидеальная женщина | Լյուբանյա |
2009 | ֆ | Գտածո | Артефакт | Ռիտա |
2009 | ֆ | Գոգոլ։ Ամենամոտը | Гоголь. Ближайший | Սմիրնովա-Ռոսետ |
2010 | ս | Ամանդա Օ | Аманда О | Ամանդա Օ |
2011 | ֆ | Տունը եզրին | Дом на краю | Աննա |
2011 | ֆ | Փեսացու ըստ հայտարարության | Жених по объявлению | Վերա |
2011 | ֆ | Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակներ | Служебный роман. Наше время | Օլյա Ռիժովա |
2012 | ֆ | Մայրեր | Мамы[25] | Նադեժդա Պուշկարյովա |
2012 | ֆ | «Սպիտակ գիշերների» թագուհին | Хозяйка «Белых ночей» | Մարինա |
2012 | ս | Охота на гауляйтера | Գալինա Պոմազան | |
2012-2013 | ս | Не плачь по мне, Аргентина[26] | Քրիստինա | |
2013 | ֆ | Թութակ Club | Попугай Club | հնչյունավորում |
2013 | ս | Семья 3Д | Վիկա Դերգունովա | |
2013 | ս | Կանայք սահմանին | Женщины на грани | Մարինա Ռուդենկո |
2014 | ս | Ես այլևս չեմ վախենում | Я больше не боюсь | Վերա Կոլցովա |
2014 | ս | Հրահրիչ | Провокатор | Կիրա |
2014 | ֆ | Մայրեր 3 | Мамы 3 | Նադեժդա |
2014 | ս | Բաժին | Отдел | Օլգա Իլինա |
2015 | ֆ | Սեր և ծով | Любовь и море | Մարինա |
2015 | ս | Чужая милая | Նատալյա Կապուստինա | |
2016 | ս | Քնածները | Спящие | Ագնեսա |
Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կրքեր ըստ Բումբարաշի» – Վարյա
- «Սովորական պատմություն» – Նադենկա
- «Билокси-блюз» – Դեզզի
- «Նավաստիների լռություն» – Տանյա
- «Միֆ Դոն Ժուանի մասին» – Ժանետ
- «Գիժը» – Տանյա, Օլյա
- «Անեկդոտներ» – Կատիշ
- «Прощайте… и рукоплещите» – Մարիանա
- «Էլի Վան Գոգ» – աղջիկ կլինիկայում
- «Բախտախնդիր Ֆելիքս Կրուլի խոստովանությունները» – Էլինոր Տվենտիմեն
- «Վտանգավոր կապեր» – Էմիլի
- «Վերջինները» – Նադեժդա
- «Սեքս, սուտ և տեսանյութ» – Սինտիա Բիշոպ
- «Ընթրիք հիմարի հետ»
- «Ամեն ինչ ինչպես մարդկանց մոտ» – Սյուզետա
- «100 իեն ծառայության համար»
- «Ամեն օր բարեկենդան չի լինի», Ալեքսանդր Օստրովսկի – Ագնիա
- «Աստղային ժամ տեղի ժամանակով»
- «Ապուշը», Ֆեոդոր Դոստոևսկի
- «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա», Ալեքսանդր Օստրովսկի
- «Հատակում», Մաքսիմ Գորկի
- «Հին թաղամաս»
- «Երրորդն ավելորդ է»
- «Բոլոր տղամարդիկ անում են դա»
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լավ երգեր» (ռուս.՝ «Хорошие песни»)
- «Խոհանոց սկսնակների համար» (ռուս.՝ «Кухня для чайников»)
- «Պարեր աստղերի հետ» (ռուս.՝ «Танцы со звёздами»)
- «Պարեր սառույցի վրա» (ռուս.՝ «Танцы на льду»)
- «Սառցե դարաշրջան» (ռուս.՝ «Ледниковый период»)
- «Ամուսնական խաղեր» (ռուս.՝ «Брачные игры»)
- «Սառույց և կրակ» (ռուս.՝ «Лёд и пламень»)
- «Մեծ մրցավազքեր» (ռուս.՝ «Большие гонки»)
- «Смачна ліга»
- «Փառքի րոպե» (ռուս.՝ «Минута славы»)
- «Նաստյա» (ռուս.՝ «Настя»)[27]
- «Երկու աստղ» (ռուս.՝ «Две звезды»)
- «Ֆորտ Բոյար» (ռուս.՝ «Форт Боярд»)
- «Ինչպես երկու կաթիլ» (ռուս.՝ «Как две капли»)
- «Դելֆինների հետ միասին» (ռուս.՝ «Вместе с дельфинами»)
- «Նոր առավոտ» (ռուս.՝ «Новое утро»)
- «Կինոշոու» (ռուս.՝ «Киношоу»[28])
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992-1993 − «Վինի Թուխի նոր արկածները» (ռուս.՝ «Новые Приключения Винни Пуха»), հնչյունավորել է Քրիստոֆեր Ռոբինին
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 – «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում – արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[3]
Հասարակական մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 – «Ոսկե Օստապի» մրցանակի դափնեկիր «Կնոջ լավագույն կատակերգական դեր» անվանակարգում – «Իմ գեղեցիկ դայակը» կատակերգական հեռուստասերիալում դայակ Վիկտորյա Պրուտկովսկայայի դերակատարման համար
- 2005 – «Տարվա շապիկ» մրցանակի դափնեկիր «Տարվա հայտնություն» անվանակարգում
- 2005 – «Top X Sexy» մրցանակի դափնեկիր «Ամենասեքսուալ դերասանուհի» անվանակարգում
- 2005 – «ՏԷՖԻ-2005» ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Դեմքեր» կատեգորիայի «Կնոջ դերակատար հեռուստատեսային ֆիլմում/սերիալում» – «Իմ գեղեցիկ դայակը» կատակերգական հեռուստասերիալում դայակ Վիկտորյա Պրուտկովսկայայի դերակատարման համար
- 2005 – «Glamour» ամսագրի մրցանակի դափնեկիր «Տարվա հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում (Ռուսաստան)
- 2005 – «Ոսկե յոթնյակ» մրցանակի դափնեկիր «Հայրենական դերասանուհի սեքս-սիմվոլ» անվանակարգում
- 2006 – «Հեռուստաշաբաթ» մրցանակի դափնեկիր «Տարվա լավագույն հեռուստադերասանուհի» անվանակարգում
- 2007 – «Ոսկե յոթնյակ» մրցանակի դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
- 2007 – ԱԴԾ երկրորդ մրցանակի դափնեկիր «Դերասանական աշխատանք» անվանակարգում – «Ապոկալիպսիսի կոդը» գեղարվեստական ֆիլմում ԱԴԾ սպայի դերը կատարելու համար
- 2008 – «Ոսկե յոթնյակ» մրցանակի դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Умерла Анастасия Заворотнюк — Argumenty i Fakty, 2024.
- ↑ 3,0 3,1 «Указ Президента Российской Федерации В. Путина от 27 марта 2006 года № 266 «О награждении государственными наградами Российской Федерации»» (русский). kremlin.ru — в данном документе Анастасия Юрьевна Заворотнюк значится под фамилией Стрюкова. 2006 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Инна Фомина (2009 թ․ սեպտեմբերի 28). «Анастасия Заворотнюк: «Петя все терпел»». Издательство Семь Дней. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Анастасия Заворотнюк» (ռուսերեն). Вокруг ТВ. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Полина Валеева и Виктор Горячев (2008 թ․ հոկտեմբերի 28). «Анастасия Заворотнюк показала мужу город детства». "Теленеделя" №43(56). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Шоу «Настя» на первом канале - фиаско?!» (ռուսերեն). xage.ru. 1.9.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Надежда ռուս.՝ Дунаева. (2012 թ․ դեկտեմբերի 18). «Шоу «Настя» закрывается» (ռուսերեն). www.vmdaily.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Анна Заворотнюк» (ռուսերեն). Вокруг ТВ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Скандал на дне рождения сына Заворотнюк! Настя не пустила к ребенку его отца» (ռուսերեն). Lady.RU. 2008 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Телеканал «Украина», передача «Добро пожаловать» от 07.04.2013
- ↑ «Жигунов и Заворотнюк расстались» (ռուսերեն). MIGnews.com. 2008 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Евгений Утров. (2008 թ․ մայիսի 12). «Заворотнюк и Жигунов отменили свадьбу» (ռուսերեն). Utro.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Анастасия Заворотнюк вышла замуж» (ռուսերեն). for-ua.com. 2008 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Заворотнюк и Чернышев тайно венчаются в Крыму» (ռուսերեն). www.tv.ua. 2008 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «У Анастасии Заворотнюк и Петра Чернышёва родилась дочь: первое фото ребёнка пары». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Анастасия Заворотнюк и ее семья просят прекратить спекуляции вокруг здоровья актрисы». ТАСС. 2019 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «В окружении Заворотнюк подтвердили, что актриса проходит курс лечения» (ռուսերեն). ТАСС. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Стал известен настоящий диагноз Анастасии Заворотнюк» (ռուսերեն). 7Дней.ру. 2020 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Генетики подобрали вирусы для лечения рака у Анастасии Заворотнюк». Interfax.ru (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Ученые рассказали о борьбе с опухолью Анастасии Заворотнюк». ТАСС. 2020 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Совещание о развитии генетических технологий в России». Президент России (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Умерла актриса Анастасия Завортнюк». Meduza (ռուսերեն). 2024 թ․ մայիսի 30. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Прощание с Заворотнюк пройдет в Покровском монастыре 1 июня». РИА Новости (ռուսերեն). 2024 թ․ մայիսի 30. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Информация о фильме «Мамы»».
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Информация о сериале «Не плачь по мне, Аргентина»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Анастасия Заворотнюк сделала шоу имени себя» (ռուսերեն). Первый канал. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Максим Аверин и Анастасия Заворотнюк узнают тайны создания великих кинолент» (ռուսերեն). Экспресс газета. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անաստասիա Զավորոտնյուկի
- Անաստասիա Զավորոտնյուկ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Անաստասիա Զավորոտնյուկ ՅուԹյուբում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Զավորոտնյուկ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Աստրախան քաղաքում ծնվածներ
- Մայիսի 29 մահեր
- 2024 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս հաղորդավարուհիներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ