Իրինա Սլուցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Սլուցկայա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Ири́на Эдуа́рдовна Слу́цкая
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 9, 1979(1979-02-09)[2][3][4] (45 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ[1]
160 սանտիմետր
Քաշ՝49 կիլոգրամ[5]

Իրինա Սլուցկայա (ռուս.՝ Ири́на Эдуа́рдовна Слу́цкая , փետրվարի 9, 1979(1979-02-09)[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս գեղասահորդուհի, 2002 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր, 2006 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն (2002, 2005), պատմության մեջ Եվրոպայի առաջին յոթակի չեմպիոն մենասահորդուհի (1996, 1997, 2000, 2001, 2003, 2005, 2006), Գրան-Պրիի եզրափակչի քառակի հաղթող (1999-2000, 2000-2001, 2001-2002, 2004-2005)։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ Այս պահին Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաընկերության սպորտային նորությունների տեսաբան, Ֆիզիկական կուլտուրայի միության նախագահության նախագահ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության Մոսկվայի տարածաշրջանային դումայի պատգամավոր։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից` 1985 թվականից «Մոսկվիչ» սպորտային ակումբում` մարզիչ Ժաննա Գրոմովայի ղեկավարությամբ։

Առաջին լուրջ դեբյուտը Սեուլում 1992 թվականի դեկտեմբերին կայացած պատանիների աշխարհի առաջնությունում էր, որտեղ նա հայտնվեց տասնյակում և հաստատեց ռուսների կրկնակի քվոտան հաջորդ չեմպիոնատին։

1996 թվականին հաղթել է Եվրոպայի առաջնությունում` երկու ծրագրերն էլ կատարելով ամբողջությամբ մաքուր։ Նույն տարում էլ երրորդն էր աշխարհի առաջնությունում։ 1997 թվականին աշխարհի առաջնությունում չորրորդն էր, որտեղ նրա կատարած եռակի սալխի կասկադը` եռակի ռիտբերգերը, երեք դատավորների կողմից գնահատվեց որպես լավագույնը։

1998 թվականին Սլուցկայան մասնակցել է Նագանոյում կայացած օլիմպիական խաղերին և զբաղեցրել հինգերորդ տեղը։ Մրցաշրջանն ավարտել է աշխարհի առաջնության արծաթե մեդալով։ 1999 թվականի հունվարին ձմեռային ունիվերսիադայում երկրորդն էր։

Իրինա Սլուցկայան Դորտմունդում կայացած 2004 թվականի աշխարհի առաջնությունում

1999-2000 թվականների մրցաշրջանում Սլուցկայան դարձավ Ռուսաստանի և Եվրոպայի առաջնությունների հաղթող, զբաղեցրեց առաջին տեղը Գրան-Պրիի եզրափակչում (աշխարհում առաջին անգամ կատարելով եռակի լուց կասկադը` եռակի ռիտբերգեր. դատավորները տեխնիկայի համար գնահատեցին ամենաբարձր միավորը` (6.0) և աշխարհի առաջնությունում` երկրորդ տեղը։

2000 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան։

2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում կայացած օլիմպիական խաղերին զբաղեցրել է երկրորդ տեղը` դատավորական մի ձայնով պարտվելով ամերիկացի Սառա Խյուզին։ Դրան հետևեց միջազգային սկանդալը, քանի որ շատ մասնագետներ կարծում էին, որ Սլուցկայան արժանի է առաջին տեղին։ Մասնավորապես, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան նրա համար երկրորդ ոսկե մեդալն էր պահանջում[6]։ Օլիմպիական չինովնիկների մերժումից հետո ուրալյան քաղաքագետ Անտոն Բակովը անձամբ Սլուցկայային հանձնեց 700 գրամանոց ոսկե մեդալի կրկնօրինակը, որը, ի տարբերություն իսկականի, պատրաստված էր ամբողջությամբ ոսկուց[7]։

2002 թվականին առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

2003-2004 թվականներին նա տառապել է անոթների բորբոքում ծանր հիվանդությամբ և անցել է բուժման երկար ընթացք[8]։

2005 թվականին սպորտ վերադառնալուց հետո Սլուցկայան հաղթեց Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում։ Հաղթանակից հետո կայացած հարցազրույցում նա ասաց. «Ինձ հարցնում են` անցյալ տարվա անկումից ինչպե՞ս կարողացաք բարձրանալ։ Դա ընդհանրապես ճիշտ չէ։ Չի կարելի այդպես ասել։ Երբ մարդը հիվանդ է, դա անկում չէ, դա դժբախտություն է։ Եվ ոչ մեկ, ցավոք, դրանից ապահովագրված չէ։ Ես միայն ուզում եմ դիմեմ նրանց, ովքեր չեն հավատում իրենց առողջանալուն՝ հավատացե՛ք, պայքարե՛ք…Ես բարձրացա, դուք էլ կբարձրանաք»։

2006 թվականին Սլուցկայան յոթերորդ անգամ հաղթեց Եվրոպայի առաջնությունում։ Թուրինում կայացած օլիմպիական խաղերում նվաճեց բրոնզե մեդալ։

2006 թվականի նոյեմբերին հայտարարեց իր սպորտային կարիերայի ավարտի մասին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի օգոստոսին Իրինան ամուսնացել է Սերգեյ Միխեևի հետ։ 2007 թվականի նոյեմբերի 15-ին ծնվել է որդին` Արտյոմը[9], իսկ 2010 թվականի հոկտեմբերի 21-ին` աղջիկը` Վարվառան[10]։ Արտյոմը զբաղվում է հոկեյով, Վարվառան` գեղասահքով։

Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղել է Առաջին ալիքի (Ռուսաստան) հեռուստահաղորդավար` «Աստղերը սառույցի վրա» (գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի հետ) և «Սառցե դարաշրջան» (դերասան Մարատ Բաշարովի հետ)։ 2008 թվականին «Սառցե դարաշրջան»-ի երկրորդ եթերաշրջանում հանդես եկավ արդեն որպես մասնակից` պարային զույգ կազմելով բալետի խորեոգրաֆ Գեդեմինաս Տարանդեի հետ։ 2009 թվականին երրորդ եթերաշրջան վերադարձավ նորից որպես շոուի հաղորդավար` Անաստասիա Զավորոտնյուկի հետ։
  • Նկարահանվել է գեղասահքի մասին պատմող սերիալում որպես դերակատար` «Տաք սառույց»։
  • Հանդես է եկել որպես գլխավոր գեղասահորդ «Վինքսը սառույցի վրա» շոուի ռուսական տարբերակում։
  • 2009 թվականին ներառվել է միջազգային հրեական փառքի սպորտային պալատ[11]։
  • «Հաջող գործարք» կատակերգության երաժշտական ներկայացման դերասանուհի։
  • 2011 թվականի ապրիլի 15-ին Սոչիում կայացած XXII ձմեռային օլիմպիական խաղերում տրվել է դեսպանի կարգավիճակ[12]։
  • 2011 թվականի հոկտեմբերից սկսած Առաջին ալիքում (Ռուսաստան) վարում է սպորտի նորությունները[13]։

2012 թվականին Ալեքսեյ Յագուդինի հետ որպես հաղորդավար Առաջին ալիքում (Ռուսաստան) վարել է «Սառցե դարաշրջան։ Պրոֆեսիոնալների գավաթը» շոուն[14]։

2015 թվականի օգոստոսին Մոսկվայի մոտակայքում գտնվող Լիտկարինո քաղաքում բացվել է Իրինա Սլուցկայայի անվան գեղասահքի մարզադպրոց[15]։

2016 թվականին` «Միասնական Ռուսաստանի» կողմից առաջադրվել է Մոսկվայի տարածաշրջանի թիվ 17 ընտրատարածքի Մոսկվայի մարզային դումայի պատգամավորի թեկնածու[16]։

2016 թվականի սեպտեմբերից «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից Մոսկվայի տարածաշրջանային դումայի պատգամավորն է։

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշանի ասպետ (2003 թվական)` 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիի XIX օլիմպիադայի խաղերում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, բարձրագույն սպորտային նվաճումների մեծ ներդրման համար[17]։
  • Պատվո շքանշանի ասպետ (2007 թվական)` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ու երկարաժամկետ և ջանասիրաբար աշխատանքի համար[18]։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Սլուցկայան Եվրոպայի ռեկորդակիր է` յոթ անգամ հաղթելով Հին աշխարհի առաջնություններում (նախորդ ռեկորդը Եվրոպայի առաջնություններում 6 հաղթանակն է, պատկանում է նորվեգացի Սոն Խենիին և գերմանացի Կատարինա Ուիթին)։ Սլուցկայան առաջին գեղասահորդն է, ով կատարել է երեք թռիչքանի կասկադ (3-3-2) և գեղասահքի պատմության մեջ չորս մենասահորդներից մեկը, ով տեխնիկայի համար ստացել է 6.0:

  • 1988 թվականից հետո
Մրցումներ 1998—1999 1999—2000 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006
Ձմեռային օլիմպիական խաղեր 2 3
Գեղասահքի առաջնություն 2 2 1 WD 9 1
Եվրոպայի առաջնություն 1 1 2 1 WD 1 1
Ռուսաստանի առաջնություն 4 1 1 1 2 WD 1
Գրանն-Պրիի եզրափակիչ 3 1 1 1 2 1 2
Skate Canada 3 1 2
Sparkassen Cup 3
Cup of Chin 1 1
Cup of Russia 3 1 1 1 3 1 1
NHK Trophy 2 1 2
Բարի կամքի խաղեր 1
Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ 2

WD = դուրս է եկել մրցումներից

  • Մինչև 1988 թվականը
Մրցումներ 1992—1993 1993—1994 1994—1995 1995—1996 1996—1997 1997—1998
Ձմեռային օլիմպիական խաղեր 5
Աշխարհի առաջնություն 7 3 4 2
Պատանիների աշխարհի առաջնություն 8 3 1
Եվրոպայի առաջնություն 5 1 1 2
Ռուսաստանի առաջնություն 3 3 2 3 4
Պատանիների Ռուսաստանի առաջնություն 1
Գրան-Պրիի եզրափակիչ 2 3 4
Skate America 3 3
Skate Canada International 1
Sparkassen Cup 1 2
Cup of Russia 1 1
Nebelhorn Trophy 1 1
Игры доброй воли 6 5
Trophee Lalique 4
Finlandia Trophy 1

Դոկումենտալ ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իրինա Սլուցկայայի տաք սառույցը». դոկումենտալ ֆիլմ. սցենարի հեղինակ` Ալեքսեյ Վասիլև, «Адамово яблоко» հեռուստաընկերություն, 2006 թվական, 52 րոպե

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հաջող գործարք». հեղինակ` Կ. Մանյե, ռեժիսոր` Ա. Բիբիլյուրով

Նմանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անգամ նմանակվել է որպես «Սառցե դարաշրջան» շոուի հաղորդավար և «Սառցե դարաշրջան-2-ի» մասնակից «Մեծ տարբերություն» հաղորդման ժամանակ։ Նմանակումները կատարել է Վալենտինա Ռուբցովայի խմբի դերասանուհին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. Olympedia — 2006.
  6. «Федерация фигурного катания России требует для Ирины Слуцкой вторую золотую медаль». Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  7. «Ирина Слуцкая все-таки получила золотую медаль». Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  8. «Родная газета / Ирина Слуцкая: Разводиться не собираюсь!». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  9. правды», Комсомольская правда | Сайт «Комсомольской (2007 թ․ նոյեմբերի 24). «Сергей МИХЕЕВ, муж Ирины Слуцкой: Я не хочу, чтобы мой сын стал фигуристом». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  10. «Слуцкая родила второго ребенка». Sports.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  11. International Jewish Sports Hall of Fame Elected Members(անգլ.)
  12. «ИТАР-ТАСС : Фигуристка Ирина Слуцкая стала послом Олимпиады-2014 в Со…». archive.is. 2012 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  13. «Руководство. О компании. Первый канал». 1tv.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  14. О проекте «Кубок профессионалов» на сайте 1 канала Արխիվացված 2012-03-02 Wayback Machine
  15. «В Подмосковье открылась школа фигурного катания имени Ирины Слуцкой». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  16. Слуцкая Ирина Эдуардовна на сайте предварительного голосования Единой России 2016
  17. «Указ Президента РФ от 5 мая 2003 г. N 502 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  18. Указ Президента РФ от 19 ноября 2007 г. N 1545 «О награждении государственными наградами Российской Федерации»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Սլուցկայա» հոդվածին։