Այրին Քարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այրին Քարա
Բնօրինակ անունանգլ.՝ Irene Cara
Ի ծնե անունանգլ.՝ Irene Cara Escalera
Ծնվել էմարտի 18, 1959(1959-03-18)[1]
Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2] կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 25, 2022(2022-11-25)[4] (63 տարեկան)
Largo, Ֆլորիդա, ԱՄՆ
Ժանրերփոփ, ժամանակակից R&B և դիսկո
Մասնագիտություներգչուհի, դաշնակահարուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ստուդիական երաժիշտ և պարուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլCasablanca Records, Epic Records, RSO Records, Elektra Records և Geffen Records
ԿրթությունՖիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
ԱնդամակցությունThe Harlem Children's Chorus?
ԱմուսինՔոնրադ Փալմիսանո
Պարգևներ
Կայքirenecara.com
 Irene Cara Վիքիպահեստում

Այրին (Իրեն) Քարա (անգլ.՝ Irene Cara, մարտի 18, 1959(1959-03-18)[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2] և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - նոյեմբերի 25, 2022(2022-11-25)[4], Largo, Ֆլորիդա, ԱՄՆ), 1980-ական թվականների ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի մարտի 18-ին Բրոնքսում (Նյու-Յորք, ԱՄՆ), ամբողջական անունը՝ Irene Cara Escalera[5]։ Նրա հայրը՝ Գասպար Քարան Պուերտոռիկացի էր, իսկ մայրը՝ Լուիզան, ուներ կուբայական արմատներ։ Այրինն ուներ երկու եղբայր և երկու քույր։ Երեք տարեկանում նա "Little Miss America" - ի եզրափակիչ փուլի հինգ մասնակիցների թվում էր, իսկ արդեն 5 տարեկանում մեկ մատով դաշնամուր էր նվագում։ Հետո սկսել է լրջորեն ուսումնասիրել երաժշտություն, պար և դերասանական արվեստ, 1970-ականներին մասնակցել է Բրոդվեյի բեմադրություններին, հեռուստասերիալներին և շոուներին։

1986-1991 թվականներին ամուսնացած է եղել հոլիվուդյան կասկադյոր Կոնրադ Պալմիզանոյի հետ[6]։

1981 թվականին «Փառք» ֆիլմում իր մասնակցության համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» «Լավագույն դերասանուհի երաժշտական ֆիլմում» անվանակարգում։ 1982 թվականին արժանացել է գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի (NAACP) "Image" մրցանակին "Քույր, քույր" հեռուստաֆիլմում Սիսսի Լավջոյի դերը խաղալու համար։ Նրա կարիերայի գագաթնակետը եղավ 1983 թվականին, երբ ձայնագրեց տիտղոսային երգը «ֆլեշ-պար» ֆիլմի համար (անգլ.՝ Flashdance)՝ "Flashdance… What a Feeling", որը նա գրել է Ջորջո Մորոդերի և Քիթ Ֆորսիի հետ համատեղ։ Քարան բառերը գրել է այն պահին, երբ Ֆորսիի հետ մեքենայով գնում էր Նյու Յորքի ստուդիա, իսկ Մորոդերը երաժշտություն էր ստեղծում։ 1983-1984 թվականներին արժանացել է մի քանի հեղինակավոր երաժշտական մրցանակների․

Քարան մահացել է իր տան մեջ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ֆլորիդայում, 63 տարեկան հասակում[9]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Գծապատկերի դիրքը Սերտիֆիկացում

(վաճառք)

US AUS CAN AUT GER SWI UK JP
1968 թվական Ésta es Irene
  • Gema Records
1982 թվական Anyone Can See
  • 1982
  • Ձևաչափեր՝ CD, Cassette
  • Label: Universal Music
76 NA NA -
1983 թվական What a Feelin'
  • 1983
  • Ձևաչափեր՝ CD, Cassette
  • Label: Universal Music
77 NA NA - 29 8 - NA
1987 թվական Carasmatic
  • 1987
  • Ձևաչափեր՝ CD, Cassette
  • Label: Elektra Records
- - - - - - - -
2011 թվական Irene Cara presents: Hot Caramel
  • 2011
  • Ձևաչափեր՝ CD, Digital
  • Label: Caramel Productions Music Inc.

Սաունդթրեկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ
1980 թվական Fame
1983 թվական Flashdance... What a Feeling
1984 թվական D.C. Cab Soundtrack
1985 թվական City Heat Soundtrack
1989 թվական All Dogs Go to Heaven Soundtrack
1991 թվական China Cry Soundtrack
2007 թվական Downtown: A Street Tale Soundtrack

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սինգլ Ամենաբարձր դիրքը աղյուսակում Ալբոմ
US US Dance US AC UK AUT GER NED NOR SWI
1980 թվական «Fame» 4 1 1 1 Fame (soundtrack)
«Out Here on My Own» 19 20 58
1981 թվական «Anyone Can See» 42 Anyone Can See
«My Baby (He’s Something Else)»
1983 թվական «Flashdance… What a Feeling» 1 1 4 2 4 3 17 1 1 What a Feelin'
«Why Me» 13 7 86 17 5 4
«The Dream (Hold on to Your Dream)» 37 26
1984 թվական «Breakdance» 8 13 88 n/a 20
«You Were Made for Me» 78 10
1987 թվական «Girlfriends» Carasmatic
1988 թվական «I Can Fly» Non-album song
1995 թվական «Rhythm of My Life» Precarious 90’s
1996 թվական «You Need Me»
1997 թվական «All My Heart»
2001 թվական «What a Feeling» (with DJ BoBo) 11 3 2 Non-album song
2006 թվական «Forever My Love» Gay Happening Vol. 12
2007 թվական «Downtown» Downtown: A Street Tale (soundtrack)
«—» denotes releases that did not chart

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aaron Loves Angela (1975 թվական)
  • Apple Pie (1976 թվական)
  • Sparkle (1976 թվական)
  • Փառք (1980 թվական)
  • Killing 'em Softly (1982 թվական)
  • Վաշինկտոնյան տաքսի (1983 թվական)
  • City Heat (1984 թվական)
  • Սարսափելի սխալ (1985 թվական)
  • Busted up (1986 թվական)
  • Caged In Paradiso (1990 թվական)
  • China Cry (1991 թվական) (միայն երգելը)
  • The Magic Voyage (1992 թվական) (հնչյունավորում)
  • Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ (1993 թվական) (հնչյունավորում)
  • Downtown: A Street Tale (2007 թվական)

Հեռուստատեսային աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Առաջադրված աշխատանք Արդյունք
1980 թվական Golden Globe Awards «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դերասանուհու համար-կատակերգություն կամ մյուզիքլ Fame Անվանակարգում
1983 թվական «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն երգի համար «Flashdance… What a Feeling»

(Giorgio Moroder և Keith Forsey հետ միասին)

Հաղթանակ
1983 թվական Academy Awards «Օսկար» լավագույն երգի համար «Flashdance… What a Feeling»

( Giorgio Moroder և Keith Forsey հետ միասին)

Հաղթանակ
1984 թվական Grammy Awards «Գրեմմի» մրցանակ տեսողական մեդիայի լավագույն սաունդթրեքի համար Flashdance (Soundtrack)

(այլ հեղինակների հետ միասին)

Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #134343301 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Mor Irene Cara, protagonista i cantant de "Fama" i "Flashdance" (կատ.) — 2022.
  5. Bob McCann, Encyclopedia of African American Actresses in Film and Television, McFarland & Company, 2010, ISBN 9780786437900, p. 67.
  6. «irenecarashrine.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  7. The Official Academy Awards Database. Արխիվացված 2009-02-08 Wayback Machine
  8. «Лауреаты премии «Выбор народа» 1984 года». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
  9. «Flashdance and Fame singer Irene Cara dies aged 63». The Independent (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրին Քարա» հոդվածին։