Ամրիթ Կաուր
Ամրիթ Կաուր Amrit Kaur | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Օքսֆորդի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ակտիվիստ |
Ծննդյան օր | փետրվարի 2, 1889[1][2] |
Ծննդավայր | Լաքհնաու, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | փետրվարի 6, 1964[2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | Prince Harnam Singh of Kapurthala? |
Պարգևներ | |
Ռայկումարի Բիբիջի Ամրիթ Կաուր Ահլուվալիա (հինդի राजकुमारी अमृत कौर անգլ.՝ Amrit Kaur, փետրվարի 2, 1889[1][2], Լաքհնաու, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 6, 1964[2], Նյու Դելի, Հնդկաստան), Հնդկաստանի անկախության պայքարի ակտիվ մասնակից, հասարակական, քաղաքական, պետական գործիչ։ Հնդկաստանի առողջապահության առաջին նախարարը (1947—1957), Հնդկաստանի Սպորտի նախարար, ապա Կապի նախարար (1951—1952).
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կապուրտհալիի ռաջա Հարնամ Սինգհի ընտանիքում։ Ջասսա Սինգհ Ահլուվալիա տոհմի ներկայացուցիչն է։ Հայրը հեռացել է Կապուրտհալիից գահը ժառանգելու հետ կապված խնդիրների պատճառով, ապա տնօրինել է կալվածքներ Աուդ նահանգում։ Այստեղ էլ Բենգալիայից միսիոներ Գոլակնաթհ Չատերջիի հորդորով ընդունել է քրիստոնեություն։ Ավելի ուշ Սինգհը ամուսնացել է Չատերջիի դստեր՝ Պրիսցիլլայի հետ։ Ամրիթ Կաուրը նրանց տասը զավակներից ամենափոքրն էր և միակ դուստրը։ Սկզբնական կրթությունն ստացել է Անգլիայում՝ Դորսեթի Շերնբուրյան իգական դպրոցում, ապա ուսանել Օքսֆորդի համալսարանում և 1918 թվականին վերադարձել հայրենիք։
Ազգային-ազատագրական պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաուրը եղել է Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Նրա հայրը սերտ կապեր է ունեցել Հնդկաստանի ազգային կոնգրեսի առաջնորդների հետ։ Աղջիկը 1919 թվականին Մումբայում ծանոթացել է Մահաթմա Գանդիի հետ և տարվել նրա գաղափարներով։ 16 տարի շարունակ նա եղել է Գանդիի քարտուղարուհին ու խորհրդականը՝ մասնավորապես կանանց հավասարության և ընտրական իրավունքի հարցերի մասով։ Հետագայում նրանց նամակագրությունը լույս է տեսել առանձին ժողովածուի տեսքով՝ «Ռայկումարի Ամրիթ Կաուրի նամակները» վերնագրով։ Կաուրը եղել է Հնդկական ազգային կոնգրեսի Համահնդկաստանյան կանանց կոմիտեի հիմնադիրը։ Ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության պատճառով բազմիցս ձերբակալվել է և ազատազրկվել։ Որպես Հնդկաստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ՝ 1937 թվականին նա բարի կամքի դեսպանի գործառույթով մեկնել է Բաննու, բրիտանական ղեկավարությունը նրան մեղադրել է խժդժություններ հրահրելու մեջ և բանտարկել։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1927 թվականին հանդես է եկել որպես Համահնդկական կանանց համաժողովի համահիմնադիր[3], իսկ 1930 թվականին դարձել համաժողովի քարտուղար, ապա 1933-ին՝ նախագահ։ Նա դեմ է արտահայտվել մանկական ամուսնություններին, պայքարել է Հնդկաստանում դեվադասի[4] ավանդույթի դեմ[5], ինչպես նաև բարձրացրել է համընդհանուր ընտրական իրավունքի անհարաժեշտության հարցը։
1947 թվականին Հնդկաստանի անկախացումից հետո ընտրվել է պատգամավոր Հիմնադիր ժողովում, որտեղ էլ ընդունվել է Հնդկաստանի սահմանադրությունը[6]։ Առաջին կինն է, ով Հնդկաստանում նախարարություն է ղեկավարել։ 1947-1957 թվականներին եղել է առողջապահության նախարար՝ Ջավահարլալ Ներուի իշխանության շրջանում։ Կատարել է մի շարք առողջապահական բարեփոխումներ, ղեկավարել է Հնդկաստանում մալարիայի և թոքախտի վերացման դեմ առողջապահական շարժումը, ինչպես նաև ԲՑԺ պատվաստման խոշորագույն ծրագրերից մեկը աշխարհում։ Կաուրը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար կազմի անդամ։ Կաուրը մեծ ներդրում է ունեցել Նյու Դելիի Համահնդկական բժշկական գիտությունների ինստիտուտի (AIIMS) հիմնադրման գործում[7], դարձել է նրա առաջին նախագահը։
Կաուրը պայքարել է կանանց իրավունքի համար, ինչպես նաև ստեղծել է երեխաների պաշտպանության Հնդկական խորհուրդը[8]։
14 տարի եղել է Հնդկաստանում Կարմիր խաչի ընկերության քարտուղար։
Սպորտի նախարարի պաշտոնում հիմնադրել է Հնդկաստանի ազգային սպորտային ակումբը։
1951-1952 թվականներին եղել է Հնդկաստանի կապի նախարար։ 1957 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Ռաջյա Սաբհի անդամ, Հնդկաստանի պառլամենտի Վերին պալատի անդամ։
1958-1963 թվականներին եղել է Համահնդկական ավտոմոբիլային կոնգրեսի նախագահ Դելիում։ Մինչև կյանքի վերջը գլխավորել է Բժշկական գիտությունների Համահնդկական ինստիտուտը, Հնդկաստանի թոքախտաբանության ընկերակցությունը, Սբ․ Հովհաննեսի անվան շտապ բուժօգնության կորպուսը։
1947 թվականին Time ամսագիրը Կաուրին ճանաչել է որպես տարվա կին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Rajkumari Amrit Kaur, the princess who was Gandhi’s secretary & India’s first health minister
- ↑ Դեվադասի ավանդույթի մասին https://ru.wikipedia.org/wiki/էջում(չաշխատող հղում)
- ↑ https://indianexpress.com/article/gender/amrit-kaur-the-princess-turned-gandhian-who-fought-nehru-on-womens-political-participation-5037044/
- ↑ https://www.constitutionofindia.net/
- ↑ Rajkumari Amrit Kaur: The princess who built AIIMS|The Indian Express. Retrieved 30 August 2020.
- ↑ Կաուրի մասին https://www.iccw.co.in/dared_dream.html կայքում
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Indra Gupta. India’s 50 Most Illustrious Women (англ.). — ISBN 81-88086-19-3.