ԲՑԺ պատվաստանյութ
![]() | |
Կլինիկական տվյալներ | |
Օգտագործման եղանակներ | Ներմաշկային |
DrugBank | 12768 |
Կալմետ-Գերինի բացիլ (ԲՑԺ) պատվաստանյութ անգլ.՝ Bacillus Calmette–Guérin (BCG)՝ պատվաստանյութ է, որը օգտագործվում է տուբերկուլոզի դեմ[1]։ Այն երկրներում, որտեղ տուբերկուլոզը հաճախ է հանդիպում՝ խորհուրդ է տրվում օգտագործել 1 չափաբաժին՝ առողջ նորածիններին։ Պատվաստումը ցանկալի է անել ծնվելուց հետո, հնարավորինս շուտ[1]։ Այն երկրներում, որտեղ ռիսկը ցածր է՝ իմունիզացիա չի կատարվում, իսկ առանձին դեպքերը հայտնաբերվում են և բուժվում[1]։ Այն մեծահասակները, որոնք չեն հիվանդացել և չեն պատվաստվել, բայց հաճախակի կոնտակտի մեջ են եղել հարուցչի հետ՝ նույնպես լինում են իմունիզացված[1]։ ԲՑԺ-ն նաև արդյունավետ է Բուրուլիի խոցերի և այլ ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաներով հարուցված ինֆեկցիաների դեմ[1]։ Այն նաև օգտագործվում է, որպես միզապարկի քաղցկեղի բուժման մի մաս[2][3]։
Տուբերկուլոզից պաշտպանության աստիճանը տարբեր է լինում և պաշտպանությունը տևում է մինչև 20 տարի[1]։ Կանխարգելում է երեխաների 20%-ի ինֆեկցումը, իսկ ինֆեկցվածների կեսի մոտ կանխարգելում է հիվանդության առաջացումը[4]։ Պատվաստումը կատարվում է ներմաշկային ներարկումով[1]։ Հավելյալ դոզաների արդյունավետության ապացույցներ չկան[1]։
Լուրջ կողմնակի ազդեցությունները հազվադեպ են։ Հաճախ լինում է կարմրություն, ուռածություն ներարկման տեղում[1]։ Կարող է առաջանալ նաև փոքր խոց, որը առողջանալուց հետո թողնում է փոքր սպի[1]։ Կողմնակի ազդեցությունները հաճախ են լինում թույլ իմունիտետով մարդկանց մոտ[1]։ Հղիության ժամանակ օգտագործումը վտանգավոր է[1]։ Պատվաստանյութը ստանում են Mycobacterium Bovis-ից, որը հաճախ է հայտնաբերվում կովերի մոտ[1]։ Այն թուլացած է, բայց կենդանի է։ ԲՑԺ պատվաստանյութը համարվում է կենդանի պատվաստանյութ[1]։
ԲՑԺ պատվաստանյութը առաջին անգամ բժշկական նպատակներով օգտագործվել է 1921 թվականին[1]։ Այն ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցուցակի մեջ է, որպես առողջապահության համակարգի ամենաարդյունավետ և պահանջված դեղամիջոցներից մեկը[5]։ 2011 և 2014 թվականների միջև գինը $0.16-ից մինչև $1.11-է եղել զարգացող երկրներում[6][7]։ ԱՄՆ-ում արժեքը $100-ից մինչև $200 է[8]։ 2004 թվականի դրությամբ պատվաստանյութը տարեկան տրվում է 100 միլիոն երեխաների ամբողջ աշխարհում[9]։
Բժշկական կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուբերկուլոզ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲՑԺ-ն հիմնականում կիրառվում է տուբերկուլոզի դեմ։ ԲՑԺ պատվաստանյութը կարող է տրվել ծնվելուց հետո՝ ներմաշկային եղանակով[10]։ ԲՑԺ պատվաստումը կարող է առաջացնել կեղծ դրական Մանտուի թեստ, սակայն թեստի բարձր ցուցանիշները խոսում են ակտիվ հիվանդության մասին։
ԲՑԺ-ի ամենահակասական կողմը դա իր արդյունավետության տարբերությունն է՝ կախված այն աշխարհամասից, որտեղ կատարվում է հետազոտությունը։ Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունները ցույց են տվել 60%-80% արդյունավետություն, բայց շատ տեղերում ԲՑԺ-ն պաշտպանիչ հատկությունը չի դրսևորվել։ Արդյունավետությունը ընկնում է տարածաշրջանի՝ հասարակածին մոտենալու հետ մեկտեղ[11][12]։
1994 թվականին կատարված հետազոտությունը պարզեց, որ ԲՑԺ-ն իջեցնում է տուբերկուլյոզով հիվանդանալու ռիսկը 50%-ով[11]։ Կան արդյունավետության տարբերություններ՝ կախված տարածաշրջանից, ժառանգական տարբերություններից, միջավայրի փոփոխություններից, այլ բակտերիալ ինֆեկցիաների հետ կոնտակտից, լաբորատորիայի նորմերից, որտեղ արտադրվում է պատվաստանյութը[13][14]։
2014 թվականին կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ ԲՑԺ պատվաստանյութը իջեցրել է ինֆեկցիաները 19-27%-ով և ակտիվ տուբերկուլոզի առաջնթացը 71%-ով[15]։ Այս հետազոտության մեթոդները սահմանափակվել են ինտերֆերոն գամմայի անջատման փորձով։
ԲՑԺ-ի պաշտպանության տևողությունը հստակ հայտնի չէ[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 «BCG vaccines: WHO position paper – February 2018.»։ Releve epidemiologique hebdomadaire 93 (8): 73–96։ փետրվարի 23, 2018։ PMID 29474026
- ↑ Fuge O, Vasdev N, Allchorne P, Green JS (2015)։ «Immunotherapy for bladder cancer.»։ Research and reports in urology 7: 65–79։ PMC 4427258։ PMID 26000263։ doi:10.2147/RRU.S63447
- ↑ Houghton BB, Chalasani V, Hayne D, Grimison P, Brown CS, Patel MI, Davis ID, Stockler MR (May 2013)։ «Intravesical chemotherapy plus bacille Calmette-Guérin in non-muscle invasive bladder cancer: a systematic review with meta-analysis.»։ BJU International 111 (6): 977–83։ PMID 23253618։ doi:10.1111/j.1464-410x.2012.11390.x
- ↑ Roy A, Eisenhut M, Harris RJ, Rodrigues LC, Sridhar S, Habermann S, Snell L, Mangtani P, Adetifa I, Lalvani A, Abubakar I (օգոստոսի 5, 2014)։ «Effect of BCG vaccination against Mycobacterium tuberculosis infection in children: systematic review and meta-analysis.»։ BMJ (Clinical research ed.) 349: g4643։ PMC 4122754։ PMID 25097193։ doi:10.1136/bmj.g4643
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8
- ↑ «Vaccine, Bcg»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին։ Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6
- ↑ «Vaccine, Bcg»։ ERC։ Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին։ Վերցված է 2016 թ․ հունիսի 13
- ↑ Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 312։ ISBN 9781284057560
- ↑ «BCG Vaccine: WHO position paper»։ Weekly epidemiological record 4 (79): 25–40։ Jan 23, 2004։ Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին
- ↑ «BCG Vaccine | TB Symptoms | Tuberculin Skin Test | PPD | TB Signs»։ TB Symptoms։ 2013-01-18։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 2
- ↑ 11,0 11,1 Colditz Graham A., Brewer TF, Berkey CS, Wilson ME, Burdick E, Fineberg HV, Mosteller F (1994)։ «Efficacy of BCG Vaccine in the Prevention of Tuberculosis»։ JAMA 271 (9): 698–702։ PMID 8309034։ doi:10.1001/jama.1994.03510330076038
- ↑ Fine PEM (1995)։ «Variation in protection by BCG: implications of and for heterologous immunity»։ Lancet 346 (8986): 1339–45։ PMID 7475776։ doi:10.1016/S0140-6736(95)92348-9
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Venkataswamy
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ FINE P (նոյեմբերի 1, 1995)։ «Variation in protection by BCG: implications of and for heterologous immunity»։ The Lancet 346 (8986): 1339–1345։ PMID 7475776։ doi:10.1016/S0140-6736(95)92348-9
- ↑ «Effect of BCG vaccination against Mycobacterium tuberculosis infection in children: systematic review and meta-analysis»։ BMJ 349: g4643։ 2014։ PMC 4122754։ PMID 25097193։ doi:10.1136/bmj.g4643
- ↑ «Long-term efficacy of BCG vaccine in American Indians and Alaska Natives: A 60-year follow-up study»։ JAMA 291 (17): 2086–91։ 2004։ PMID 15126436։ doi:10.1001/jama.291.17.2086