Ամիտավ Գոշ
Ամիտավ Գոշ բենգալերեն՝ অমিতাভ ঘোষ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 11, 1956[1][2][3][…] (64 տարեկան) |
Ծննդավայր | Կալկաթա, Հնդկաստան[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող և գրական քննադատ |
Լեզու | անգլերեն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դուն դպրոց, Սուրբ Ստեֆանի քոլեջ, Դելիի համալսարան և Սուրբ Էդմունդ Հոլ |
Ուշագրավ աշխատանքներ | Ապակե պալատ, Կակաչների ծովը, Ծխի գետը, The Calcutta Chromosome? և The Great Derangement? |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և Նյու Յորքի քաղաքային համալսարան |
Պարգևներ | Հնդկաստանի գրական ակադեմիայի պարգև[9] արտասահմանյան գրականության Մեդիչիի մրցանակ Արթուր Քլարկի մրցանակ Padma Shri in literature and education? Դեն Դեվիդի մրցանակ Փարիզի Սորբոնի համալսարանի պատվավոր դոկտոր Թագավորական գրական միության անդամ Ասիա-ամերիկյան գրական մրցանակներ և Ananda Puraskar? |
Ամուսին | Դեբորա Բեյքեր |
Կայք | amitavghosh.com |
Amitav Ghosh Վիքիպահեստում |
Ամիտավ Գոշ (հուլիսի 11, 1956[1][2][3][…], Կալկաթա, Հնդկաստան[4]), հնդիկ գրող։ Հիմնականում գրում է պատմավեպեր և նովելներ՝ անգլերեն լեզվով։ Հայտնի վեպերից են «Կակաչների ծովը» (2008) և «Ծխի գետը» (2011)։ Ծնվել է սպայի ընտանիքում։ Ուսանել է Դելիում և Օքսֆորդում։ Ներկայումս ընտանիքի հետ բնակվում է Նյու Յորքում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոշը սովորել է The Doon արական դպրոցում, որտեղ «The Doon School Weekly» շաբաթաթերթի խմբագիրներից էր։ Դպրոցում նրա հետ սովորում էին նաև գրողներ Վիկրամ Սեթը և Ռամ Գուհան[10]։ Դպրոցից հետո կրթությունը շարունակեց Սուրբ Ստեֆանի քոլեջում, Դելիի համալսարանում և Դելիի տնտեսագիտական դպրոցում։ Այնուհետև Ինլաքս հիմնադրամից կրթաթոշակ ստացավ՝ Օքսֆորդի Սուրբ Էդմունդ քոլեջում սոցիալական մարդաբանության դոկտորի աստիճան ստանալու համար[11]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամիտավ Գոշը ծնվել է 1956 թվականի հուլիսի 11-ին բենգալական հինդի ընտանիքում՝ Հնդկաստանի մինչ անկախության բանակի փոխգնդապետ Շաիլենդրա Չանդրա Գոշի ընտանիքում։ Առաջին աշխատանքը Նոր Դելիի Ինդիան Էքսպրես թերթում էր։
Գոշը կնոջ՝ Դեբորա Բեյքերի հետ ապրում է Նյու Յորքում։ Կինը In Extremis: The Life of Laura Riding (1993)-ի Լաուրա Ռայդինգի կենսագրության հեղինակն է, ինչպես նաև «Little, Brown and Company» հրատարակչատան գլխավոր խմբագիրը։ Ունեն 2 երեխա՝ Լայլան և Նայանը։ Կալկուտայի Սոցիալական գիտությունների ուսումնասիրման կենտրոնի և Տրիվանդրումի Զարգացման ուսումնասիրությունների կենտրոնի իսկական անդամ է։ 1999 թվականին Գոշը միացավ Քուինզ քոլեջի ֆակուլտետին, Նյու Յորքի քաղաքային համալսարանին՝ որպես պատմահամեմատական գրականության պրոֆեսոր։ 2005 թվականից պրոֆեսոր է նաև Հարվարդի համալսարանի անգլերենի ամբիոնում։ Հետագայում Գոշը վերադարձավ Հնդկաստան և սկսեց աշխատել Իբիսի եռագրության վրա, որը ներառում է «Կակաչների ծովը», «Ծխի գետը» և «Կրակի հեղեղը» (տպագրված 2015 թվականի մայիսին)։
2007 թվականին հնդկական կառավարության կողմից ստացել է Փադմա Շրի մրցանակ[12]։ 2009 թվականին դարձել է Գրականության արքայական միության իսկական անդամ[13]։ 2015 թվականին Գոշը հիմնեց Ford Foundation Art of Change Fellow հիմնադրամը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 https://www.noosfere.org/livres/auteur.asp?numauteur=-49394 (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #104130482 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.nytimes.com/1989/07/02/books/dropping-in-on-the-third-world.html
- ↑ http://www.nytimes.com/2008/12/04/opinion/l04mumbai.html
- ↑ http://www.nytimes.com/2011/09/16/books/brooklyn-book-festival-brings-authors-to-town-on-sunday.html
- ↑ http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#ENGLISH
- ↑ Nicholas Wroe։ «Amitav Ghosh: ‘There is now a vibrant literary world in India – it all began with Naipaul’ | Books»։ The Guardian։ Վերցված է 2015-05-27
- ↑ «A scholarship worth going after - The Times of India»։ Timesofindia.indiatimes.com։ 2002-01-17։ Վերցված է 2015-05-27
- ↑ http://india.gov.in/hindi/myindia/Padma%20Awards.pdf։ Վերցված է հոկտեմբերի 17, 2008 (չաշխատող հղում)
- ↑ «Royal Society of Literature All Fellows»։ Royal Society of Literature։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-05-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Philosophy & Politics of science mutation in Amitav Ghoshs The Calcutta Chromosome
- Պաշտոնական կայք
- Excerpt from River of Smoke in Guernica Magazine Archived 2011-10-06 at the Wayback Machine.
- Sea of Poppies at Farrar, Straus and Giroux site Archived 2008-10-14 at the Wayback Machine.
- Amitav Ghosh in Emory University Site
- Amitav Ghosh's Blog on Indipepal Archived 2009-04-27 at the Wayback Machine.
- Books written by Amitav Ghosh
|
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալկաթա քաղաքում ծնվածներ
- Դելիի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հնդիկ գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Հնդիկ լրագրողներ
- Հնդիկ վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ