Ամանուլլա Խան
| Ամանուլլա Խան պարս.՝ شاه امانالله خان | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 1, 1892[1][2][3][…] |
| Ծննդավայր | Պագման, Paghman, Քաբուլ |
| Մահացել է | ապրիլի 25, 1960[4][1][2][…] (67 տարեկան) |
| Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[5] |
| Գերեզման | Ջալալաբադ և Քաբուլ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | իսլամ և սուննի իսլամ |
| Մասնագիտություն | միապետ և թագավոր |
| Ամուսին | Soraya Tarzi? |
| Ծնողներ | հայր՝ Հաբիբուլլահ Խան, մայր՝ Sarwar Sultana Shaghasi? |
| Զբաղեցրած պաշտոններ | Աֆղանստանի թագավոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Princess India of Afghanistan? |
| Ստորագրություն | |
Ամանուլլա Խան (փուշտու՝ غازي امان الله خان }}, դարի՝ غازی امان الله خان, հունիսի 1, 1892[1][2][3][…], Պագման, Paghman, Քաբուլ - ապրիլի 25, 1960[4][1][2][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[5]), Աֆղանստանի թագավոր (1919-1929), Բարակզայների արքայատոհմից։ Իշխանության գլուխ է անցել էմիրի կարգավիճակով, 1926 թվականին հռչակվել է շահ՝ թագավոր[6]։ Գահ բարձանալուց մեկ շաբաթ անց՝ 1919 թվականի փետրվարի 28-ին, հռչակել է Աֆղանստանի լիակատար անկախությունը, որը հանգեցրել է աֆղանա-անգլիական երրորդ պատերազմին։ 1921 թվականին Մեծ Բրիտանիան ընդունել ու ճանաչել է Աֆղանստանի անկախությունը։ Ամանուլլա խանը, որ էմիր Հաբիբուլա Խանի որդին էր և առաջնորդվում էր երիտաֆղանների գաղափարներով, վարել է Մեծ Բրիտանիայից լիովին անկախ արտաքին քաղաքականություն[7]։
1923 թվականին ընդունվել է Աֆղանստանի առաջին սահմանադրությունը։ Ամանուլլա Խանի՝ արևմտյան արժեքների ոգով նախաձեռնած ներքին բարենորոգումներն օժանդակել են երկրի զարգացմանը։ 1928-1929 թվականներին Հաբիբուլլա Քալաքանիի գլխավորած ապստամբությունն ու դրան հաջորդած քաղաքացիական կռիվներն ստիպել են Ամանուլլա Խանին հրաժարվել գահից և հեռանալ երկրից։ 30 տարի ապրել է վտարանդության մեջ։ Մահացել է ապրիլի 25-ին, Ցյուրիխում։ Նրա դին տեղափոխել են Աֆղանստան և թաղել Ջալալաբադում[8]։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) / A. Vujić — LZMK, 2005.
- 1 2 Аманулла-хан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #12012355X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Poullada, L. B. «AMĀNALLĀH». Encyclopædia Iranica (Online ed.). United States: Columbia University.
- ↑ «Collections Online | British Museum». www.britishmuseum.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Central Asia». The British Library. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rashikh, Jawan Shir (2017). Nationalism in Afghanistan. Kabul, Afghanistan: Academia. էջեր 1–143. ISBN 9780060505080.
- Ahmed, Fazel (2016 թ․ սեպտեմբերի 3). «Chapter 5 King Amanullah Khan». Conspiracies and Atrocities in Afghanistan,1700-2014 (PDF). Canada: Afghan3. էջեր 183–215. ISBN 978-0786191703.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]*Amanulla Khan: Betrayal of Nadir Khan
- Ghazi Amanullah Khan City next to Jalalabad
- Ghazi Amanullah Khan City ՅուԹյուբում
| Նախորդող՝ Habibullah Khan |
Emir of Afghanistan 1919–1926 |
Հաջորդող՝ Himself King of Afghanistan |
| Նախորդող՝ Himself Emir of Afghanistan |
King of Afghanistan 1926–1929 |
Հաջորդող՝ Inayatullah Khan |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանուլլա Խան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 273)։ |
