Հաբիբուլլա Խան
Հաբիբուլլա Խան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 3, 1872 կամ 1872[1] |
Ծննդավայր | Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն կամ Սամարղանդ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 20, 1919[2][3][4] կամ 1919[1] |
Մահվան վայր | Աֆղանստան |
Գերեզման | Քաբուլ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Abdur Rahman Khan? |
Զբաղեցրած պաշտոններ | ամիրա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ինայտուլլահ Խան և Ամանուելլահ Խան |
![]() |
Հաբիբուլլա Խան (արաբ․՝ حبيب الله خان, հունիսի 3, 1872 կամ 1872[1], Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն և Սամարղանդ, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1919[2][3][4] կամ 1919[1], Աֆղանստան), Աֆղանստանի էմիր 1901 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Տաշքենդ քաղաքում։ Եղել է Էմիր Աբդուր-Ռահմանի ընտանիքի ավագ որդին։
Հաբիբուլան աշխարհիկ կառավարիչ էր, փորձում էր արդիականացնել իր երկիրը։ 1904 թվականին Քաբուլ քաղաքում հիմնվել է Ռազմական Ակադեմիան։ Հաբիբուլան մի քանի բարենորոգումներ է անց կացրել և չեղյարկել է մի քանի դաժան քրեական պատիժներով, չնայած նրա գլխավոր խորհրդատուներից մեկը` Աբդուլ-Լատիֆը, դատապարտվել է մահվան 1903 թվականին և սպանվել է քարկոծելով Քաբուլում։
1905 թվականի մարտի 21-ին Հաբիբուլա Խանը Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիր է կնքել, ըստ որի հրաժարվել է ներքին քաղաքականության ինքնուրույնությունից, որի փոխարեն պետք է ամեն տարի ստանար 160 հազար ֆունտ գումար։ Փաստացի սա նշանակում էր Մեծ Բրիտանիայի կայսրության պրոտեկտորատ Աֆղանստանի վրա։ «Նոր իրականության» շրջանակներում Հաբիբուլլա Խանը 1905 թվականին բարեկամության համաձայնագիր է կնքել Բրիտանական Հնդկաստանի հետ։ 1907 թվականին նա պաշտոնապես այցելել է Բրիտանական Հնդկաստան։ Կալկաթայում Հաբիբուլլան միացել է «Կոնկորդիա» մասոնական օթյակին (Lodge Concordia), № 3102:
1908 թվականին քաշվել է Քաբուլ-Ջալալաբադ հեռախոսի գիծը։ 1913 թվականին Քաբուլում հիմնվել է կենտրոնական հիվանդանոցը։
Հաբիբուլա Խանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պահպանել է Աֆղանստանի չեզոքությունը, չնայած Օսմանյան կայսրության սուլթանի (որը իրեն կոչել է «Իսլամի հոգևոր կառավարիչ») կողմից ակտիվ ճնշումներին, որը ցանկանում էր Աֆղանստանի աջակցությունը ստանալ։ Օսման-երիտթուրքերրի հանդեպ համակրական վերաբերմունք ուներ «երիտաֆղանցի» կուսակցությունը, որի հետ էմիրն ստիպված էր հաշվի նստել։ Հաբիբուլան նույնիսկ ստիպված էր թույլ տալ, որպեսզի գերմանա-թուրքական զորքերը մտնեին Քաբուլ։ Սակայն ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Անգլիային պատերազմ չի հայտարարել։
Հաբիբուլլա Խանը սպանվել է Լագման նահանգ արշավելու ժամանակ, 1919 թվականի փետրվարի 20-ին։ Դրանից առաջ, փետրվարի 2-ին նա պահանջում էր Բրիտանիայից իր երկրի անկախությունը։ Նրա եղբայր Նասրուլլա Խանը մի շաբաթ իշխանությունն իր ձեռքն է վերցրել (փետրվարի 21-28-ը), դրանից հետո բանտարկվել է Հաբիբուլայի երրորդ որդու` Ամանուելլահ-Խանի կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 20th Century Press Archives — 1908.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հաբիբուլա խան»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Մուհամեդ Ալի, Աֆղանստան (ուղեցույց) — 1967:
- Ն. Ռևիչ, Դարի երիտասարդություն — 1967:
- Մ. Ռեյսներ, Աֆղանստան — 1946:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|