Ալֆրեդ Յաղոբզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Յաղոբզադե
Դիմանկար
Ծնվել է1958
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունլրագրող, լուսանկարիչ, պատերազմի լուսանկարիչ և ֆոտոլրագրող
Կայքalfredyaghobzadehphoto.com
 Alfred Yaghobzadeh Վիքիպահեստում

Ալֆրեդ Յաղոբզադե (պարս.՝ آلفرد يعقوب زاده,1958, Թեհրան, Իրան), հայ-ասորական ծագումով իրանացի լուսանկարիչ, որը հայտնի է պատերազմի մասին իր լուսանկարներով[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաղոբզադեն ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, հայ-ասորական ընտանիքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությանը և Իրան-իրաքյան պատերազմին վերաբերող Յաղոբզադեի լուսանկարները ուղղորդեցին նրան Ասսոշեյթեդ պրես, Gamma և Sygma լրատվական գործակալություններում աշխատանք ստանալուն։ 1983 թվականից սկսած նա լուսանկարել է Sipa Press-ի համար։ Նրա լուսանկարները հայտնվել են Թայմ, Newsweek, Stern, Paris Match, El País և GEO ամսագրերում։

Յաղոբզադեն լուսաբանել է մի շարք զինված հակամարտություններ և պատերազմներ Կուբայում, Ուզբեկստանում, Աֆղանստանում, Սոմալիում նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Լիբանանի քաղաքացիական պատերազմը։ Լիբանանում նա վիրավորվել է և պատանդ է վերցվել, իսկ Չեչնիայում վիրավորվել է տանկի արկից։

2006 թվականին Յաղոբզադեն և ֆրանսիացի լրագրող Քարոլին Լորանը առևանգվել էին պաղեստինյան մի ավազակախմբի կողմից այն ժամանակ, երբ աշխատում էին Elle ամսագրի համար նախատեսված Գազայում պաղեստինցի կանանց կյանքի մասին պատմությունների վրա[2]։

Յաղոբզադեն նաև ուսումնասիրել է Արևելյան Եվրոպաում կոմունիզմի փլուզումից հետո ճնշված քրիստոնեության ազատումը։ «Christianity around the World»-ում նա վավերագրել է 24 երկրների կրոնական ծեսերը և արարողությունները։

Նա հրապարակել է երեք լուսանկարների գրքեր՝ War Iran-Iraq, Faces of War և Promised Peace: Նա արժանացել է մի շարք վարկաշային լուսանկարչական մրցանակների։ Արժանացել է նաև World Press Photo և Overseas Press Club մրցանակներին[3][4]

Յաղոբզադեն վիրավորվել է, երբ փորձել է լուսաբանել 2011 թվականի եգիպտական հեղափոխությունը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alfred Yaghobzadeh». Alfred Yaghobzadeh. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. Lang, Daryl (2006 թ․ մարտի 14). «Update: Kidnapped Photographer Alfred Yaghobzadeh Released in Gaza». Photo District News. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «Sakharov Prize 2016: the plight of Yazidis at the hands of Islamic State | News | European Parliament» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Assyrian association to pay tribute to photographer Yaghobzadeh». Tehran Times. 2008 թ․ ապրիլի 6. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «Even the Middle Ground Is Perilous in Cairo». The New York Times. 2011 թ․ փետրվարի 4. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]