Ալեք Խաչունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեք Խաչունց
Ծննդյան անունԱլեքսանդր Խորենի Խաչատրյան
Ծնվել էօգոստոսի 21, 1932(1932-08-21)[1]
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էօգոստոսի 8, 1977(1977-08-08)[1] (44 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1962)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀայաստանի աշխատավորուհի[1]
Ալեք Խաչունց Վիքիդարանում

Ալեք Խաչունց (Ալեքսանդր Խորենի Խաչատրյան, օգոստոսի 21, 1932(1932-08-21)[1], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 8, 1977(1977-08-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1966 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հայոց լեզու և գրականություն է դասավանդել ՀԽՍՀ Ապարանի շրջանի Քուչակ գյուղի միջնակարգ դպրոցում, ապա եղել է «Արագած» և «Մանկավարժ» թերթերի պատասխանատու քարտուղար։ 1965-1973 թվականներին «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի գրականության և արվեստի բաժնի վարիչն էր։ Ադրբեջաներեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Հավատ» (Բաքու, 1974) բանաստեղծությունների ժողովածուն։ Մահացել է Երևանում[2]։

Ա. Խաչունցի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանաչ արահետ, Երևան, Հայպետհրատ, 1961, 80 էջ։
  • Քաղցրանում է հողը, Երևան, «Հայաստան», 1969, 130 էջ։
  • Սպասիր մի քիչ, Երևան, «Հայաստան», 1970, 100 էջ։
  • Ասք արևային մարդու մասին, Երևան, «Հայաստան», 1970, 110 էջ։
  • Ճակատագիր, Երևան, «Հայաստան», 1975, 162 էջ։
  • Կանաչ աստղեր, Երևան, «Սովետական գրող», 1976, 43 էջ։
  • Կանթեղաշար, Երևան, «Սովետական գրող», 1980, 176 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծություններ («Գարունն այնքան հեշտ չի գալիս...»; «Ես գույները հիմա հեշտ չեմ խառնում իրար...»; «Դու իմ մեջ քիչ ես ապրել, կեղծի՛ք...»; «Ես մի կտոր խեցի՝ արևն առած իմ մեջ...»; «Ես ապրում եմ...»): «Գարուն», 1967, № 3, էջ 28-29։

Ա. Խաչունցի կատարած թարգմանությունները (ռուսերենից և ադրբեջաներենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գիտես երկիրն այս (բանաստեղծությունների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Ա. Խաչունցը), Երևան, «Հայաստան», 1970, 151 էջ։
  • Աշուղ Ալեսկեր, Երգեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Խաչունցը), Երևան, «Հայաստան», 1972, 107 էջ։
  • Բախտիար Վահաբզադե, Կռունկներ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 80 էջ։
  • Վիկտոր Կոչևսկի, Ցոլքեր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ա. Խաչունցը), Երևան, «Հայաստան», 1973, 212 էջ։
  • Սուլեյման Ռուստամ, Չինարի (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ա. Խաչունցը), Երևան, «Հայաստան», 1976, 159 էջ։
  • Սամեդ Վուրղուն, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ա. Խաչունցը), Երևան, «Հայաստան», 1976, 123 էջ։
  • Ֆեոդոր Տյուտչև, Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1977, 67 էջ։
  • Ոսկե դարպասներ։ Ուկրաինական քնարերգություն (մի մասը թարգմանել է Ա. Խաչունցը), Երևան, «Սովետական գրող», 1977, 413 էջ։
  • Բախտիար Վահաբզադե, Մի սրտի մեջ չորս եղանակ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1978, 83 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 227-228.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 29

{

{Արտաքին հղումներ}}