Քննարկում:Ալեք Խաչունց

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի Wolf, ծննդյան վայրերի կատեգորիաները պատրաստելիս` օգտագործել եմ միայն ներկայիս անվանումները, որպեսզի բարդություններից ու խճճվածությունից խուսափենք։ Հասկանալի է, որ Գյանջայի պատմական անվանումը Գանձակ է, սակայն նման պարագաներում անգամ պատմական անվանումներին առաջնայնություն տալով` բարդացնելու ենք մեր գործը։ Ամեն դեպքում ընդհանուր համակարգ ունենալը ճիշտ է, թե չէ հետագայում նախապատվություն չենք կարող տալ Թիֆլիս-Թբիլիսի և շատ ուրիշ ձևերի ընտրության մեջ, քանի որ արդեն խախտած կլինենք ընդհանուր համակարգը։ Ashot Gabrielyan 19:37, 5 Հունվարի 2010 (UTC)

Լրիվ համաձայն եմ, հարգելի Ashot Gabrielyan, պարզապես այդ քաղաքի անունը հայերեն «Գանձակ» է, բոլոր դեպքերում՝ անկախ պատմական ժամանակահատվածներից Wolf 20:02, 5 Հունվարի 2010 (UTC)