Ալեքսանդր Ստուբ
| Ալեքսանդր Ստուբ շվեդ.՝ Alexander Stubb | |
| Կուսակցություն՝ | Ազգային կոալիցիոն կուսակցություն[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Եվրոպական քոլեջ, Ֆուրմանի համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Փարիզ Սորբոնի համալսարան, Mainland High School? և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[2] |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս, գրող, քաղաքագետ, մարզիկ, head of government և արտաքին գործերի նախարար |
| Ազգություն | Ֆինլանդիայի շվեդախոս բնակչություն և Ֆիննական առածներ |
| Ծննդյան օր | ապրիլի 1, 1968[3][4][5] (58 տարեկան) |
| Ծննդավայր | Հելսինկի, Ֆինլանդիա[6] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | շվեդ.՝ Cai-Göran Alexander Stubb |
| Հայր | Göran Stubb? |
| Մայր | Christel Stubb? |
| Ամուսին | Suzanne Innes-Stubb?[7] |
| Կայք՝ | alexstubb.fi |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Ալեքսանդր Ստուբ (շվեդ.՝ Cai-Göran Alexander Stubb, ապրիլի 1, 1968[3][4][5], Հելսինկի, Ֆինլանդիա[6]), ֆինն քաղաքական գործիչ, Ազգային կոալիցիա աջ կենտրոնամետ կուսակցության անդամ (2014-2016 թվականներին կուսակցության նախագահ), Եվրոպական ներդրումային բանկի գլխավոր տնօրենի տեղակալ (2017 թվականից)։
Ավելի վաղ եղել է ֆինանսների նախարար (2015-2016), իսկ մինչ այդ՝ Ֆինլանդիայի վարչապետ (2014-2015)[23]։ Քաթայնենի կառավարությունում (2011-2014) զբաղեցրել է ԵՄ-ի գործերի և արտաքին առևտրի նախարարի պաշտոնը, մինչ այդ՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը (2008-2011), 2008 թվականին եղել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը։
Ազատ խոսում է ֆիններեն և շվեդերեն (մայրենի լեզուները), ինչպես նաև անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն[24][25][26]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն, ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1968 թվականի ապրիլի 1-ին Հելսինկիում[24][25][27] ֆինն հոկեյիստ Յորան Ստուբի ընտանիքում, որը հետագայում գլխավորել է Ֆինլանդիայի հոկեյի ասոցիացիան, իսկ 1984 թվականից՝ ԱՄՆ հոկեյի ազգային լիգայի (NHL) եվրոպական գրասենյակը[26][27][28]։
Ալեքսանդր Ստուբը երկլեզու դաստիարակություն է ստացել (նրա հոր համար մայրենի լեզուն շվեդերենն էր, մոր համար՝ Ֆիններեն)։ Սովորել է Դեյթոն Բիչի դպրոցում (Ֆլորիդա, ԱՄՆ), ավարտել է 1986 թվականին[24]։ 1988 թվականին ավարտել է Հելսինկիի Larkan վարժարանը և հանձնել միասնական պետական քննություն։ Դրանից հետո ծառայել է Ֆինլանդիայի զինված ուժերում[27]։
1989 թվականին գոլֆի հաջողությունների համար Ստուբը ստացել է սպորտային կրթաթոշակ Հարավային Կարոլինայի Ֆուրմանի համալսարան ընդունվելու համար[27]։ Սկզբում նա ընտրել է ձեռնարկատիրական մասնագիտությունը, բայց հետո անցել է քաղաքագիտության ֆակուլտետ և 1993 թվականին ավարտել է այն գերազանցությամբ և բակալավրի աստիճանով[24][27][29]։
1994 թվականին Ստուբը Սորբոնում ֆրանսերենով պաշտպանել է քաղաքակրթության պատմության դիպլոմը[24][26][27], իսկ մեկ տարի անց Բրյուգեի Եվրոպական քոլեջից ստացել է եվրոպական ներքին գործերի մագիստրոսի կոչում[24][25][26][27]։ Ազատ ժամանակ Ստուբը հոկեյի մարզիչ է, գոլֆի հանդերձանքի խանութում՝ վաճառող, Գերմանիայի թղթի արտադրության ֆաբրիկայում՝ աշխատող[24]։ Բացի այդ, նա մասնակցել է գոլֆի միջազգային մրցաշարերին[26][27]։
Աշխատանքի առաջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1995-1997 թվականներին Ստուբն աշխատել է որպես խորհրդական Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունում, 1997-1998 թվականներին Ֆինլանդիայի գիտությունների ակադեմիայում զբաղվել է հետազոտություններով[24]։ 1999 թվականին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում Ստուբը ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[24][25]։ 1999-2001 թվականներին ԵՄ-ում Ֆինլանդիայի ներկայացուցչությունում հատուկ հետազոտող է եղել, ինչպես նաև Նիցցայի համաձայնագրի վերաբերյալ միջկառավարական բանակցություններում ֆիննական կառավարական պատվիրակության անդամ[24][27]։ 2000 թվականին Ստուբը Բրյուգեի Եվրոպական քոլեջում ստացել է պրոֆեսորի կոչում[24]։
2001 թվականից Ստուբը եղել է որպես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի խորհրդական և Եվրոպական կոնվենցիայի մշակման հատուկ հանձնաժողովի անդամ[24][26][30]։ 2003 թվականին Ստուբը վերադարձել է ԵՄ-ի ֆիննական պատվիրակություն՝ որպես հատուկ փորձագետ և եվրոպական սահմանադրության շուրջ միջկառավարական բանակցությունների մասնակից[24][25]։
Քաղաքական և գործարար կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Ստուբը առաջադրվել է Ազգային կոալիցիա կուսակցության կողմից և, հավաքելով ընտրողների ավելի քան հարյուր հազար ձայն, դարձել է պատգամավոր[24][27]։ Եվրախորհրդարանում նա մտել է Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ եվրոպական դեմոկրատների (EPP-ED) խմբակցության մեջ[24]։ Ստուբը Եվրախորհրդարանի ամենանշանավոր և ակտիվ անդամներից մեկն էր, ընդգրկված էր բյուջետային վերահսկողության կոմիտեի կազմում, եղել է սպառողների պաշտպանության և ներքին շուկայի կոմիտեի փոխնախագահը[24][25][26], մասնակցել է սահմանադրական կոմիտեի աշխատանքներին[24][25]։ Պահանջել է ավելացնել Եվրախորհրդարանի թարգմանչական ծառայության ծախսերը[31]։

2008 թվականից Ֆինլանդիայի կառավարությունում է։ Դեռևս Եվրախորհրդարանում իր մանդատի ժամկետը լրանալուց առաջ՝ 2008 թվականի ապրիլի 1-ին, Ստուբը միաձայն նշանակվել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Մարի Կիվինիեմիի գլխավորած կառավարությունում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ների ճնշման տակ հրաժարական է տվել Իլկա Կաներվան[32]։ Ստուբը պաշտոնը ստանձնել է 2008 թվականի ապրիլի 4-ին[25][30], ինչպես նաև Ժառանգելել է Կաներվայից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի փոխարինելի պաշտոնը, որտեղ 2008 թվականին նախագահում էր Ֆինլանդիան[30]։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ստուբը կողմնակից էր Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին[30]։ 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայում զինված հակամարտության ժամանակ Ստուբը ֆրանսիացի գործընկեր Բեռնար Քուշների և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ միասին խաղաղության ծրագրի հեղինակներից մեկն էր[30][33][34][35]։
Ստուբը դատապարտել է Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը, որի մասին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր 2008 թվականի օգոստոսի 26-ին։ Ստուբն այս որոշումն անվանել է ԵԱՀԿ սկզբունքներին հակառակ[36]։ Այնուամենայնիվ, նա կտրականապես դեմ էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը[36] և նույն տարվա սեպտեմբերի 7-ին հայտարարել է, որ գոհ է Հարավային Օսիայում ԵԱՀԿ առաքելության հետ Մոսկվայի համագործակցությունից[37]։
2011 թվականին Ստուբն Ազգային կոալիցիա կուսակցությունից ընտրվել է Ֆինլանդիայի խորհրդարան[38]։ 2011 թվականի հունիսի 22-ին նշանակվել է ԵՄ և արտաքին առևտրի հարցերով նախարար նոր կառավարությունում, որը ձևավորվել է Յուրկի Կատայնենի կողմից[39][40]։
2013 թվականի հոկտեմբերին հայտարարել է 2014 թվականի գարնանը Եվրոպական խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին[41]։
2014 թվականի ապրիլին հայտարարել է Ազգային կոալիցիա կուսակցության նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին և, համապատասխանաբար, կառավարությունում վարչապետի պաշտոնի համար։ Իր հաղթանակի դեպքում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության աշխատանքներն ակտիվացնելու մտադրության մասին[42]։ Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ առաջատարը եղել է երեք թեկնածուների մեջ (30-ից 44 տարեկան հարցվածների 37%-ը կցանկանար նրան տեսնել ապագա վարչապետի պաշտոնում)[43]։ Հունիսի 14-ին Ստուբն ընտրվել է կուսակցության նոր նախագահ[44]։ Հունիսի 16-ին վարչապետ Յուրկի Կատայնենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը հավանության է արժանացել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոի կողմից[45], որից հետո Ստուբը նշանակվել է նոր կառավարության ձևավորման շուրջ կառավարական բանակցությունների նախագահ[46]։
2015 թվականի խորհրդարանական ընտրություններում Ազգային կոալիցիայի պարտվելուց հետո Ստուբը վայր է դրել երկրի վարչապետի լիազորությունները։ Նոր վարչապետ է ընտրվել Յուհա Սիպիլը։
2016 թվականի հունիսի 11-ին, կուսակցության հերթական համագումարում, Ստուբը հրաժարական է տվել կոալիցիայի կուսակցության նախագահի պաշտոնից։ Նոր նախագահ է ընտրվել ՆԳ նախարար Պետերի Օրպոն[47], նա նաև ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Օրպոն առաջարկել է Ստուբին զբաղեցնել արտաքին առևտրի և զարգացման նախարարի պաշտոնը, բայց Ստուբը նախընտրել է հեռանալ կառավարությունից և կենտրոնանալ խորհրդարանում աշխատելու վրա[48]։
2017 թվականի օգոստոսին Ստուբը նշանակվել է Եվրոպական ներդրումային բանկի գործադիր տնօրենի տեղակալ։ Այս պաշտոնում նրա գործունեության շրջանակը ներառում է, մասնավորապես, բանկային գործառնություններ վարկավորման ոլորտում, ինչպես նաև սկանդինավյան երկրներում բանկի նախագծերի ընդհանուր կառավարում[49]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուբը 1997 թվականից հրատարակված հոդվածների հեղինակ է այնպիսի հրապարակումներում, ինչպիսիք են՝ Ekonomi och Teknik-magazine, Ilta-Sanomat, Financial Times, Blue Wings, Apu, Suomen Lehtiyhtyma Nykypaiva և Hufvudstadsbladet[24]: Նա Եվրամիության պատմության վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է[25][27]։
Իր պաշտոնական կայքում ուներ անձնական բլոգ, որում խոսում էր Եվրախորհրդարանում և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունում իր աշխատանքի մասին[24][27]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է անգլիացի Սյուզաննա Ինես Ստուբի հետ, ով բելգիական ընկերությունում աշխատում է որպես իրավաբան և զբաղվում է հակամենաշնորհային օրենսդրության և անձնական տեղեկությունների պաշտպանության հարցերով[50]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Էմիլիան և Յոհանը[24][25][27]։ Ընտանիքի հետ ապրում է Էսպոո քաղաքում[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.workwithdata.com/person/alexander-stubb-1968
- ↑ https://researchonline.lse.ac.uk/id/eprint/132056/
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #128576340 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.mtv.fi/viihde/muut/artikkeli/ulkoministeri-stubb-muuttaa-brysselista-espooseen/2977232
- ↑ https://www.kongehuset.no/binfil/download2.php?tid=114673
- ↑ Hakala S. Tällaisissa vaatteissa Suzanne Innes-Stubb edustaa Hollannin kuningasparin rinnalla – lehti kommentoi tyyliä: ”Hyvin vaatimaton” (фин.) — 2025.
- ↑ https://fi.ambafrance.org/Alexander-Stubb-sai-Ranskan-kunnialegioonan-upseerimerkin
- ↑ Äijälä S. Kuvat Presidentinlinnasta – Suzanne Innes-Stubbin asussa kiinnostava yksityiskohta (фин.) — 2025.
- ↑ https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/56032-alexander-stubb
- ↑ https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/30129-alexander-stubb
- ↑ Tildelinger av ordener og medaljer — Norwegian royal family.
- ↑ https://www.president.gov.ua/documents/6172025-56341
- 1 2 3 https://ritarikunnat.fi/suurmestari-vastaanotti-kunniamerkkinsa-stormastaren-emottog-sina-utmarkelsetecken/
- ↑ https://www.is.fi/kotimaa/art-2000000360206.html
- ↑ quirinale.it (իտալ.)
- ↑ https://www.epressi.com/tiedotteet/kotimaa/sotainvalidien-ansioristit-luovutettu.html
- ↑ https://www.kungahuset.se/arkiv/nyheter/2024-04-23-statsbesok-fran-finland
- ↑ Modtagere af danske dekorationer — Danish Royal Family.
- ↑ Presidentti Alexander Stubbille Tammenlehvän Perinneliiton ansioristi numero 1 - Sotiemme perinne (фин.) — 2025.
- ↑ Президент назначил правительство // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 июня 2014.(Ստուգված է 24 հունիսի 2014)
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Alexander Stubb profile. — Официальный сайт Александра Стабба (alexstubb.com), 20.08.2008
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Personal details: Minister for Foreign Affairs Alexander Stubb. — Правительство Финляндии (regeringen.fi), 20.08.2008
- 1 2 3 4 5 6 7 Anna Karismo. Finland’s No.1 eurocrat. — Helsingin Sanomat, 24.02.2002
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Martin Banks. The Smile. — European Voice, 14.07.2005
- ↑ Alan Adams. Ovechkin the jewel of 2004 Draft. — NHL.com, 06.04.2004
- ↑ Vince Moore. Riley Institute’s EU Conference Continues Today; Stubb to Present Closing Address. — Furman University (furman.edu), 29.03.2007
- 1 2 3 4 5 MEP Alexander Stubb to replace Ilkka Kanerva as Foreign Minister. — Helsingin Sanomat, 01.04.2008
- ↑ More awareness on translation costs. Alexander Stubb MEP. — EPP-ED Group (epp-ed.eu), 10.07.2007
- ↑ Finnish FM loses job over texts. — BBC News, 01.04.2008
- ↑ Sarkozy plans Moscow peace mission. — CNN News, 11.08.2008
- ↑ Ceasefire bid amid Georgia crisis. — BBC News, 11.08.2008
- ↑ Germany, EU Step Up Efforts to Help End Caucasian War. — Deutsche Welle, 11.08.2008
- 1 2 Russia Recognises Georgia’s Rebel Regions; Stubb Cries Foul. — Yleisradio Oy (yle.fi), 26.08.2008
- ↑ Derek Scally. Finland rejects sanctions against Russia ahead of key EU summit. — The Irish Times, 01.09.2008
- ↑ Top 10 individual vote-winners. — Helsingin Sanomat, 18.04.2011
- ↑ New six-party Finnish government takes shape. — Monsters and Critics, 18.06.2011
- ↑ Joonas Laitinen. Stubbin nimitykset narastavat ministeriossa. — Helsingin Sanomat, 09.07.2011
- ↑ Стубб не против стать комиссаром ЕС // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 октября 2013.(Ստուգված է 11 հոկտեմբերի 2013)
- ↑ Стубб: «Естественно, я буду вести страну в НАТО» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 30 апреля 2014.(Ստուգված է 1 մայիսի 2014)
- ↑ Опрос: граждане хотят видеть следующим премьером Александра Стубба // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 19 мая 2014.(Ստուգված է 22 մայիսի 2014)
- ↑ Александер Стубб — новый премьер-министр страны // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 14 июня 2014.(Ստուգված է 16 հունիսի 2014)
- ↑ Катайнен подал заявление об уходе // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 июня 2014.(Ստուգված է 16 հունիսի 2014)
- ↑ Стубб: Наша цель — политическая стабильность // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 июня 2014.(Ստուգված է 16 հունիսի 2014)
- ↑ Петтери Орпо возглавит Коалиционную партию // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 11 июня 2016.(Ստուգված է 11 հունիսի 2016)
- ↑ Стубб не войдет в министерскую команду Орпо // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 15 июня 2016.(Ստուգված է 7 հուլիսի 2016)
- ↑ «Александер Стубб назначен в руководство Европейского инвестиционного банка». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2017 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Suzanne Innes-Stubb. — White & Case LLP (whitecase.com), 20.08.2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Александра Стубба
- Стубб Александр: биография на сайте МГИМО.(Ստուգված է 29 մարտի 2013)
- Председатель ОБСЕ А.Стубб выступил с лекцией перед студентами — Сайт МГИМО, 11 ноября 2011.(Ստուգված է 29 մարտի 2013)
- Александр Стубб Արխիվացված 2020-11-02 Wayback Machine // Статья на портале «Вся Финляндия»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ստուբ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հելսինկի քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆինլանդիայի քաղաքական գործիչներ
- Ֆինլանդիայի վարչապետներ
- Ֆինն դիվանագետներ