Ազատ էներգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատ էներգիա, համակարգի ներքին էներգիայի այն մասը, որի հաշվին աշխատանք է կատարվում իզոթերմ պրոցեսի ժամանակ։

բանաձևով։ Այստեղ համակարգի ներքին էներգիան է, -ը՝ էնտրոպիան, -ն՝ բացարձակ ջերմաստիճանը։ Եթե համակարգը մի վիճակից իզոթերմորեն անցնում է մյուսին, ապա ազատ էներգիայի փոփոխությունը մեծ է (անդարձելի պրոցեսների համար) կամ հավասար (դարձելի պրոցեսների համար) համակարգի կատարած մակրոսկոպիկ աշխատանքին։

Իզոթերմ պրոցեսների ժամանակ մակրոսկոպիկ աշխատանքը չափվում է ոչ թե ներքին էներգիաների, այլ ազատ էներգիաների տարբերությամբ, որովհետև հաստատուն ջերմաստիճան պահպանելու համար անհրաժեշտ է լրացուցիչ էներգիայի փոխանակում համակարգի և միջավայրի միջև։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ էներգիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 96