Ադրբեջանցիները Թուրքիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանցիները Թուրքիայում
Ընդհանուր քանակ

800 հազար մարդ

Բնակեցում
Թուրքիա Թուրքիա 800 000
Լեզու(ներ)
թուրքերեն, ադրբեջաներեն, քրդերեն
Հավատք(ներ)
Իսլամ

Ադրբեջանցիները Թուրքիայում (ադրբ.՝ Türkiyə azərbaycanlıları), ադրբեջանցիներ, ովքեր բնակվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում։ Բնակչության մեծ մասը շիա մուսուլմաններ են։ Համայնքում կան նաև սուննի իսլամի հետևորդներ։ Խոսում են ադրբեջաներեն և թուրքերեն։ Թուրքիայում ադրբեջանցիների թիվը կազմում է մոտ 800 000, որոնցից 300 000-ը Ադրբեջանի քաղաքացիներ են[1][2]։ Արևմտյան Հայաստանում բնակվող ադրբեջանցիները կոչվում են աջամա (աջեմ) կամ թաթեր։ Ներկայումս Իգդիրի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են, իսկ Կարսում թվաքանակով երկրորդ էթնիկ ազգն են[3][4]։

Բնակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանական է, որ կովկասյան թաթարները և իրանական ադրբեջանցիները ժամանակակից Թուրքիայի տարածքում, հատկապես Կարսում և նրա հարակից տարածքներում, առաջին անգամ հայտնվել են Սեֆյանների կառավարման ժամանակաշրջանում[5]։ Նրանց թվաքանակը աճել է 19-րդ դարի սկզբում, երբ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով, որը կնքվել է Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև, Ռուսական կայսրության կազմն անցան Ղարաբաղի խանությունը (1813 թվականին), Նախիջևանի խանությունը (1828 թվականին) և Երևանի խանությունը (1828 թվականին)։ Ադրիանապոլսի պայմանագրով, քրիստոնյաները և մուսուլմանները կարող էին ընտրել, թե որտեղ էին ցանկանում բնակվել (Ռուսաստանում, թե Օսմանյան կայսրությունում)։ Արդյունքում, կովկասյան թաթարների մի մասը՝ Հյուսիսային Կովկասի մյուս ազգությունների հետ միասին, արտագաղթեցին Թուրքիա՝ բնակվելով Փոքր Ասիայի արևելյան հատվածում, հատկապես Էրզրումի Սենքայա և Աղրըի Թաշլըչայ շրջաններում[5][6][7][8]։ Թուրքերենի էրզրումյան բարբառը ձևավորվել է ադրբեջաներենի ազդեցության տակ[9]։ Հնչութաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջաներենի ազդեցության տակ ձևավորվել են նաև թուրքերենի Էլազըղի (Խարբերդ) մարզի[10], ինչպես նաև Վանի մարզի Էրջիշ շրջանի բարբառները[11]։

1813 թվականին Լեռնային Ղարաբաղի կովկասյան թաթարները հաստատվել են Աֆյոնքարահիսարի մարզի հարավային հատվածում՝ Ազիզիեում։ Չնայած, որ մարզում թաթարները ձուլվել են տեղի թուրքերին, որը հետագայում ազդել է նաև նրանց հավատքի և լեզվի վրա, նախկինի պես իրենց շարունակում են անվանել «քարաբաղլը» («ղարաբաղցիներ») և դիտարկվում են որպես առանձին էթնիկ խումբ[12]։ Նույն խմբի մեկ այլ ճյուղ հաստատվել է Իգդիրում։ Որոշ հետազոտողների կարծիքով, Աֆիոնի ղարաբաղլըների խումբը հաստատվել է Թուրքիայում 1578 թվականին։ Վերջիններս Օսմանյան կայսրության կազմում կռվում էին Սեֆյան Պարսկաստանի դեմ[13]։

Բացի այդ, 19-րդ դարի սկզբում Շիրվանի խանությունից սուննի իսլամ դավանող մի քանի ընտանիքներ, հիմնականում Աղսու քաղաքից, հաստատվել են Ամասիայում, որտեղ նրանց անվանել են «շիրվանլը» («շիրվանցիներ»)[14]։ 1894 թվականին Շեյխ Հաջի Մահմուդ էֆենդին այստեղ կառուցել է բարոկկո ոճի եզակի մզկիթ[15]։ Այդ մզկիթը հայտնի է Շիրվանլը մզկիթ (շիրվանցիների մզկիթ) կամ Ազերիլեր մզկիթ (ազերիների մզկիթ) անունով[16]։ Այս ներգաղթյալների սերունդները ներկայումս բնակվում են Ամասիայի վեց գյուղերում, Սուլուովայի և Մերզիֆոնի շրջաններում և պահպանում են իրենց թաթարական (իբր ադրբեջանական) ինքնագիտակցությունը։ Շեքիից ներգաղթած կովկասյան թաթարների մեկ այլ խումբ էլ 1863 թվականին հաստատվել է Բուրսայում։

Ադրբեջանցիների ներգաղթի հաջորդ ալիքը դեպի Արևելյան Թուրքիա տեղի է ունեցել 1918- 1925 թվականներին, երբ շատ ադրբեջանցիներ արտագաղթեցին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո[17]։ 1941 թվականին 5000 ադրբեջանցիներ բնակվում էին Ախուրյան գետի թուրքական ափին գտնվող 60 գյուղերում[18]։ Նրանք համարվում էին այն գաղթականների սերունդները, ովքեր Թուրքիա էին ներգաղթել 1920-ական թվականներին, երբ կարմիր բանակի զորքերը խորհրդայնացրեցին Ադրբեջանի ժամանակակից տարածքը և ձևավորեցին ԱԽՍՀ-ն։ Թուրքիա են ներգաղթել նաև Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տապալված կառավարության անդամները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև ադրբեջանական արիստոկրատիայի և արդյունաբերական էլիտայի ներկայացուցիչները։ Նրանք հիմնականում հաստատվել են Ստամբուլում, Բուրսայում և Անկարայում և իրականացրել են հակախորհրդային քարոզչություն՝ 1925 և 1935 թվականներին թուրք-խորհրդային չհարձակման պայմանագրերի կնքման ժամանակ[19][20]։ Սա հանդիսացավ ադրբեջանցի քաղաքական որոշ գործիչների արտագաղթի պատճառ դեպի Գերմանիա և Լեհաստան՝ 1930-ական թվականների վերջին։

ԽՍՀՄ փլուզումից հետո, Թուրքիայում ստեղծված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության վտարանդի կառավարությունը սատարեց Իրանի ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների արտահոսքը Թուրքիա[5]։ 1990 թվականին մոտ 400 000 ադրբեջանցիներ բնակվում էին խորհրդա-թուրքական սահմանի թուրքական կողմում[21]։ 1990-ական թվականների սկզբին Ադրբեջանից Թուրքիա են տեղափոխվել գաղթականների հերթական խումբը, որի ներգաղթի հիմնական պատճառը տնտեսական էր։ Այդ ներգաղթյալները հաստատվել են երկրի խոշոր քաղաքներում։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, 2003-2013 թվականներին Ադրբեջանի ավելի քան 15 000 քաղաքացիներ ստացել են Թուրքիայի քաղաքացիություն[22]։

Ղարափափախները համարվում են ադրբեջանցիների ենթախումբ[23][24][25]։

Թուրքիայի ադրբեջանցիները լավ են հարմարվել նոր պայմաններին, հիմնականում թուրքերի և ադրբեջանցիների միջև առկա մշակութային և լեզվական կապերի շնորհիվ։ Այդուհանդերձ, էական տարբերություններ կան կրոնական ուղղությունների և ազգային ինքնագիտակցության միջև։ Այսպես, թուրքերը սուննի իսլամի հետևորդներ են, իսկ ադրբեջանցիները՝ շիա[5]։ 2011 թվականին ազգությամբ ադրբեջանցի ակտիվիստ Սինան Օհանը ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ[26]։

Թուրքիայի հայտնի ադրբեջանցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Human Rights Watch, 1999 Report on Turkey
  2. «Turkey: Religions & Peoples. - Encyclopædia of the Orient». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  3. «Qarslı bir azərbaycanlının ürək sözləri. Erol Özaydın». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  4. KARS: AKP'nin kozu tarım desteği. Milliyet
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Azerbaijan and the Challenge of Multiple Identities by Alireza Asgharzadeh. The Middle East Review of International Affairs». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  6. Conflict in Nagorno-Karabakh, Abkhazia and South Ossetia: A Legal Appraisal by Tim Potier. Martinus Nijhoff Publishers. 2001. p.2 ISBN 90-411-1477-7
  7. Asian and African Studies by Ḥevrah ha-Mizraḥit ha-Yiśreʾelit. Jerusalem Academic Press., 1987; p. 57
  8. Peter A. Andrews. Türkiye'de etnik gruplar. Akyüz Kitabevi, Istanbul: 1992. ISBN 975-7350-03-6
  9. Ali Ertuğrul Gürtekin, Hasan Şahmaranoğlu. Necip Asım Yazıksız (Balhasanoğlu) ve Kilis ağzı üzerine incelemeler. Kilis Kültür Derneği, 1995; p. 97
  10. «A thesis on some of the regional dialects of Turkey». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  11. Muhan Bâli.Erciş'li Emrah ile Selvi Han hikâyesi varyantların tesbiti ve halk hikâyeciliği bakımından önemi. Baylan Matbaası, 1973; p. 25
  12. Yalgin, A.R. Emirdağ ve Iğdır'da Karabağlılar Oymağı Arasında. Türk Folklor Araştırmaları Dergisi, 74:1476
  13. Caferoglu, A. Karabağ Türkmenleri ve Şirvanlılar. 1959; p. 178
  14. «Azerbaycan'dan Amasya'ya Ziyaret». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  15. Türkiye Diyanet Vakfı İslam Ansiklopedisi. v.33. 2008; p.589
  16. Ayrancı Köyü – Biz Azeriler
  17. Turkish-Armenian War of 1920
  18. «Руководитель азербайджанских тюрков об освобождении Кавказа». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  19. Mammad Amin Rasulzade: Founding Father of the First Republic - Azer.com
  20. Wedding Palace: Murtuza Mukhtarov's Residence - Azer.com
  21. Alan Cowell. Turks at Rally Assail Soviet Moves. New York Times. January 26, 1990.
  22. Over 15,000 Azerbaijanis Received Turkish Citizenship Արխիվացված 2013-04-24 Wayback Machine. Zerkalo
  23. «Азербайджанцы». БСЭ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  24. «Карапапахи». Российский Этнографический музей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  25. Азербайджанская советская энциклопедия / Под ред. Дж. Кулиева. — Баку: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1979. — Т. 3. — С. 64.
  26. Azeri Elected to Turkish Parliament. Day.az. 13 June 2011.
  27. Sak, Sema (2004 թ․ փետրվարի 16). «Cem Karaca:Sanat Yapar». Aksiyon. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 4-ին.(թուրքերեն)
  28. «Toto Karaca (1912-1992)». biyografi.net. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.(թուրքերեն)
  29. Barchard, David. Cem Karaca: A dissident Turkish singer, he spent much of the 1980s in exile. The Guardian, March 8th, 2004
  30. «Актриса Насрин Джавадзаде получила главную роль в турецком фильме». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  31. ИСТОРИЯ С ПРОДОЛЖЕНИЕМ
  32. Расим Башак: «Не жалею, что предпочел Азербайджан Турции»
  33. Сурея Агаоглу - первая женщина-адвокат Турции
  34. The İstanbul Painter: Haydar Hatemi