Սերվեթ Թազեգյուլ
Servet Tazegül | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 26, 1988 (37 տարեկան) |
| Ծննդավայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | ադրբեջանցի |
| Մայրենի լեզու | թուրքերեն |
| Կրոն | Իսլամ |
| Մասնագիտություն | թեքվանդոյի մարզիկ |
| Աշխատատու | Գերմանիա |
Սերվեթ Թազեգյուլ (թուրքերեն՝ Servet Tazegül, սեպտեմբերի 26, 1988, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա), Թուրքիայի քաղաքացիությամբ ազգությամբ ադրբեջանցի թեկվոնդոյիստ[1], աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերվեթ Թազեգյուլը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 26-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում։ Ազգությամբ ադրբեջանցի է։ Մանուկ հասակից զբաղվել է տարբեր սպորտաձևերով։
2008 թվականին Սերվեթը թեկվանդո սպորտաձևում դառնում է Եվրոպայի չեմպիոն։ Վերջինս նույն թվականին ստանում է նաև օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։ 2009 թվականին դառնում է թեկվանդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
2010 թվականին վերստին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի անվանակարգը։ 2011 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ մյուս տարի՝ Եվրոպայի և օլիմպիական խաղերի ոսկե մեդալի դափնեկիր։ 2013 թվականին մասնակցել է թեկվանդոյի միջերկրածովյան բաց առաջնությանը՝ դառնալով բրոնզե մրցանակակիր։
2014 թվականին ևս մրցանակներ է ստացել նույն անվանակարգերում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Milli tekvandocu Servet Tazegül (Kars Doğumlu Azerbaycan Türk'ü)».(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերվեթ Թազեգյուլ» հոդվածին։ |
| ||||||