Աբրահամ Ջոշուա Հեշել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Ջոշուա Հեշել
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1907(1907-01-11)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էդեկտեմբերի 23, 1972(1972-12-23)[1][5][2][…] (65 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Լեհաստան
Կրոնհուդայականություն
ԿրթությունHU Berlin և Hochschule für die Wissenschaft des Judentums?
Մասնագիտությունռաբբի, փիլիսոփա, Judaic scholar և համալսարանի դասախոս
ԱշխատավայրJewish Theological Seminary of America?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներSusannah Heschel?[4]
 Abraham Joshua Heschel Վիքիպահեստում

Աբրահամ Ջոշուա Հեշել (հունվարի 11, 1907(1907-01-11)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 23, 1972(1972-12-23)[1][5][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), լեհական ծագմամբ ամերիկացի ռաբբի, 20-րդ դարի առաջատար հրեա աստվածաբաններից և փիլիսոփաներից մեկը։ Եղել է հրեական միստիկայի պրոֆեսոր Ամերիկայի հրեական աստվածաբանական ճեմարանում։ Հրեական փիլիսոփայության վերաբերյալ հանրաճանաչ գրքերի հեղինակ և քաղաքացիական իրավունքների շարժման ակտիվ գործիչ[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Ջոշուա Հեշելը ծնվել է 1907 թվականին։ Վեց երեխաներից կրտսերն էր։ 1916 թվականին, երբ տղան ինը տարեկան էր, նրա հայրը ՝ Մոշե Մորդեչայը, մահացավ։ Եշիվայից հետո Աբրահամ Հեշելն ընդունվել է Բեռլինի համալսարան։ Նա նաև միացավ իդիշ գրող բանաստեղծների խմբին, իսկ 1933-ին հրատարակեց Der Ham Hamefoyrosh: Mentsch բանաստեղծությունների գիրքը, որը նա նվիրեց իր հորը[8]։

1938 թվականին Գեստապոն ձերբակալել է նրան և արտաքսել Լեհաստան։ Նա կարողացել է լքել այն գերմանական արշավանքից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Դա հնարավոր է դարձել Ջուլիան Մորգենշտերնի ջանքերի շնորհիվ, որն ԱՄՆ-ում հոգ է տարել Եվրոպայից հրեա մտավորականների համար ամերիկյան վիզաների մասին[8]։

Հեշելի քույրը՝ Եսթերը, մահացել է գերմանական ռմբակոծության ժամանակ։ Նրա մայրը սպանվել է նացիստների կողմից, մյուս երկու քույրերը մահացել են համակենտրոնացման ճամբարներում։ Այդ պատճառով ռաբբին այլևս երբեք չի եկել Գերմանիա, Ավստրիա և Լեհաստան[8]։

1940 թվականի մարտից նա ապրում էր Նյու Յորքում[8]։ Աշխատել Է Hebrew Union College-ում (HUK, ռեֆորմիստ հրեաներ) Ցինցինատիում։ 1946 թվականին պաշտոն է զբաղեցրել Հրեական աստվածաբանական ճեմարանում (պահպանողական հուդայականություն)։ Մինչև իր մահը ՝ 1972 թվականը, նա այստեղ հրեական էթիկայի և Կաբալայի պրոֆեսոր էր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի դեկտեմբերի 10-ին Լոս Անջելեսում ամուսնացել է դաշնակահարուհի Սիլվիա Շտրաուսի հետ։ Նրանց դուստրը ՝ Սյուզաննան գիտնական է դարձել[9]։ Հաշելի արխիվը պահվում է Դյուկի համալսարանում[10]։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցությունը հուդայականությունից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշելի աշխատանքները հրեական աստվածաբանության վերաբերյալ, հատկապես Man Is Not Alone-ը, God in Search of Man-ը, The Sabbath-ը և The Prophets-ը շատ հայտնի են։ Նա մասնակցել է Վատիկանի երկրորդ ժողովին, ներկայացնելով ամերիկյան հրեաներին եւ փորձել է համոզել կաթոլիկ եկեղեցուն հեռացնել սրբազաններից հակասեմական տարրերը։ Հեշելը կարծում էր, որ ոչ մի կրոն չունի կրոնական ճշմարտության մենաշնորհը[11]։

Հրատարակված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Earth Is the Lord’s: The Inner World of the Jew in Eastern Europe. 1949. 1-879045-42-7
  • Man Is Not Alone: A Philosophy of Religion. 1951. 0-374-51328-7
  • The Sabbath: Its Meaning for Modern Man. 1951. 1-59030-082-3
  • Man’s Quest for God: Studies in Prayer and Symbolism. 1954. 0-684-16829-4
  • God in Search of Man: A Philosophy of Judaism. 1955. 0-374-51331-7
  • The Prophets. 1962. 0-06-093699-1
  • Who Is Man? 1965. 0-8047-0266-7
  • Israel: An Echo of Eternity. 1969. 1-879045-70-2
  • A Passion for Truth. 1973. 1-879045-41-9
  • Heavenly Torah: As Refracted Through the Generations. 2005. 0-8264-0802-8
  • Torah min ha-shamayim be’aspaklariya shel ha-dorot; Theology of Ancient Judaism. [Hebrew]. 2 vols. London: Soncino Press, 1962. Third volume, New York: Jewish Theological Seminary, 1995.
  • The Ineffable Name of God: Man: Poems. 2004. 0-8264-1632-2
  • Kotsk: in gerangl far emesdikeyt. [Yiddish]. 2 v. (694 p.) Tel-Aviv: ha-Menorah, 1973. Added t.p.: Kotzk: the struggle for integrity (A Hebrew translation of vol. 1, Jerusalem: Magid, 2015). A Passion for Truth is an adaptation of this larger work.
  • Der mizrekh-Eyropeyisher Yid (իդիշ՝ The Eastern European Jew). 45 p. Originally published: New-York: Shoken, 1946.
  • Abraham Joshua Heschel: Prophetic Witness & Spiritual Radical: Abraham Joshua Heschel in America, 1940—1972, biography by Edward K. Kaplan 0-300-11540-7
  • «The Encyclopedia of Hasidism» edited by Rabinowicz, Tzvi M.: 1-56821-123-6 Jason Aronson, Inc., 1996.

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշելի պատվին անվանվել են չորս դպրոցներ ԱՄՆ-ում և Կանադայում և մայրուղի Միսուրիում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ գրականութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքաին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Guide to the Abraham Joshua Heschel Papers, Rubenstein Library, Duke University.
  • Heschel’s role in Vatican II and his advocacy of interreligious respect
  • Alan Brill Review of Heavenly Torah
  • Arnold Jacob Wolf Review of Heavenly Torah
  • «David Blumenthal review of Heavenly Torah». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 10-ին.
  • «About Rabbi A. J. Heschel». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. The Heschel Center for Environmental Learning and Leadership
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Ջոշուա Հեշել» հոդվածին։