Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ Institute for the Study of War | |
---|---|
Պատկեր:Institute for the Study of War.svg | |
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն, մտքի կենտրոն և 501(c)(3) organization? |
Երկիր | ԱՄՆ |
Հապավում | ISW |
Հիմնադրված | 2007 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Վաշինգտոն, ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Jack Keane?[2] |
Հիմնադիր | Քիմբերլի Կագան |
Կայք | understandingwar.org |
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ ( անգլ.՝ Institute for the Study of War, հապավում՝ ISW ), ամերիկյան շահույթ չհետապնդող հետազոտական խումբ և վերլուծական կենտրոն, որը 2007 թվականին հիմնադրել է ռազմական պատմաբան Քիմբերլի Կագանը: Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտն իրականացնում է հետազոտություններ և վերլուծություններ պաշտպանության և արտաքին գործերի հարցերի վերաբերյալ: Այն պատրաստել է զեկույցներ Սիրիայի քաղաքացիական, Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մասին՝ «կենտրոնանալով ռազմական գործողությունների, թշնամու սպառնալիքների և տարբեր հակամարտությունների գոտիներում քաղաքական միտումների վրա»[3][4]։ Ներկայումս ինստիտուտը հրապարակում է ամենօրյա զեկույցներ Ռուսաստանի 2022 թվականին Ուկրաինա ներխուժման[5] ինչպես նաև Իրանում 2022 թվականի բողոքի ցույցերի վերաբերյալ[6]։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հիմնադրվել է ի պատասխան Իրաքի և Աֆղանստանի պատերազմների լճացմանը։ Կազմակերպության հիմնական ֆինանսավորումը տրամադրվում է պաշտպանական ոլորտի կապալառուների խմբի կողմից[7]։ Համաձայն իր կայքում տեղադրված հայտարարության՝ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը ձգտում է տրամադրել «իրական ժամանակում, կառավարությունից անկախ և բաց կոդով վերլուծություն ընթացիկ ռազմական գործողությունների և ապստամբների հարձակումների վերաբերյալ»[8]։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը ներկայումս գործում է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը մասամբ աջակցվում է պաշտպանական կապալառուների[9] ներառյալ General Dynamics, DynCorp, [10] և նախկինում՝ Raytheon-ի ներդրումներով[11]: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում[12]։
Քաղաքական դիրքորոշում և ազդեցություն
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը սիրիական հակամարտության ժամանակ՝ պաշտպանելով ավելի կոշտ մոտեցում, քննադատել է թե՛ Բարաք Օբամայի, թե՛ Դոնալդ Թրամփի վարչակազմերի քաղաքականությունը: 2013 թվականին Կագանը կոչ է արել զենք և տեխնիկա մատակարարել «չափավոր» ապստամբներին՝ հույս ունենալով, որ Ասադից հետո «ԱՄՆ-ին բարեկամ պետություն» կստեղծվի[13]։ 2017 թվականին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբան Քրիստոֆեր Կոզակը գովաբանել է նախագահ Դոնալդ Թրամփին Շայրաթ ավիաբազայի ռմբակոծության համար, սակայն հանդես է եկել հետագա հարձակումներով՝ հայտարարելով, որ «զսպումը մշտական պայման է, այլ ոչ թե մեկ ժամվա հարվածային փաթեթ»[14]։ 2018 թվականին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբան Ջենիֆեր Կաֆարելլան հոդված է հրապարակել՝ կոչ անելով հարձակողական ռազմական ուժ կիրառել Ասադի կառավարության դեմ[15]։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը սիրիական հակամարտության ժամանակ՝ պաշտպանելով ավելի կոշտ մոտեցում, քննադատել է թե՛ Բարաք Օբամայի, թե՛ Դոնալդ Թրամփի վարչակազմերի քաղաքականությունը: 2013 թվականին Կագանը կոչ է արել զենք և տեխնիկա մատակարարել «չափավոր»
ապստամբներին՝ հույս ունենալով, որ Ասադից հետո «ԱՄՆ-ին բարեկամ պետություն» կստեղծվի[16]։ 2017 թվականին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբան Քրիստոֆեր Կոզակը գովաբանել է նախագահ Դոնալդ Թրամփին Շայրաթ ավիաբազայի ռմբակոծության համար, սակայն հանդես է եկել հետագա հարձակումներով՝ հայտարարելով, որ «զսպումը մշտական պայման է, այլ ոչ թե մեկ ժամվա հարվածային փաթեթ»[17]։ 2018 թվականին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբան Ջենիֆեր Կաֆարելլան հոդված է հրապարակել՝ կոչ անելով հարձակողական ռազմական ուժ կիրառել Ասադի կառավարության դեմ[18]։
Կառուցվածք
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի խորհրդի կազմում են գեներալ Ջեք Քինը, Քիմբերլի Կագանը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Քրաֆթը, Ուիլյամ Քրիստոլը, ԱՄՆ նախկին սենատոր Ջոզեֆ Լիբերմանը, Քևին Մանդիան, Դեյվիդ Պետրեուսը, Ջեք Դ. Ֆիլիպսը և Ուիլյամ Ռոբերտին[19]։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի կորպորատիվ խորհրդի նախկին և ներկայիս անդամները ներառում են Raytheon-ը, Մայքրոսոֆթը, Palantir-ը, Ջեներալ Մոթորսը, General Dynamics-ը և Kirkland & Ellis-ը[20][21][22]։
Ծանոթագրություններ
- ↑ https://www.understandingwar.org/
- ↑ https://www.understandingwar.org/who-we-are
- ↑ «About Us». Institute for the Study of War. December 2010. Վերցված է October 12, 2010-ին.
- ↑ «Kimberly Kagan». Center for Presidential History at Southern Methodist University (English). Վերցված է October 15, 2022-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ukraine Project». Institute for the Study of War (անգլերեն). Վերցված է April 7, 2022-ին.
- ↑ «Institute for the Study of War». Institute for the Study of War (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից March 25, 2022-ին. Վերցված է January 8, 2023-ին.
- ↑ Urrutia, Olivier (September 2013). «The Role of Think Tanks in the Definition and Application of Defence Policies and Strategies» (PDF). Revista del Instituto Español de Estudios Estratégicos. 2: 26–27.
- ↑ «Institute for the Study of War».
- ↑ Civilian analysts gained Petraeus's ear while he was commander in Afghanistan, By Rajiv Chandrasekaran, The Washington Post, December 19, 2012
- ↑ «Our Supporters». Institute for the Study of War.
- ↑ «Our Supporters | Institute for the Study of War». April 1, 2013. Արխիվացված է օրիգինալից April 1, 2013-ին. Վերցված է March 25, 2022-ին.
- ↑ «About». Right Web. June 2010. Վերցված է January 31, 2011-ին.
- ↑ «The Smart and Right Thing in Syria». Hoover Institution (անգլերեն). Վերցված է March 22, 2022-ին.
- ↑ «ISW Analysts React to the U.S.'s Anti-Assad Strike in Syria». Institute for the Study of War (անգլերեն). Վերցված է March 29, 2022-ին.
- ↑ Cafarella, Jennifer (February 22, 2018). «US passivity in the face of Syrian atrocities is hurting our global interests». Fox News (ամերիկյան անգլերեն). Վերցված է March 22, 2022-ին.
- ↑ «The Smart and Right Thing in Syria». Hoover Institution (անգլերեն). Վերցված է March 22, 2022-ին.
- ↑ «ISW Analysts React to the U.S.'s Anti-Assad Strike in Syria». Institute for the Study of War (անգլերեն). Վերցված է March 29, 2022-ին.
- ↑ Cafarella, Jennifer (February 22, 2018). «US passivity in the face of Syrian atrocities is hurting our global interests». Fox News (ամերիկյան անգլերեն). Վերցված է March 22, 2022-ին.
- ↑ «Who We Are». Institute for the Study of War.
- ↑ «Our Supporters | Institute for the Study of War». December 19, 2017. Արխիվացված է օրիգինալից December 19, 2017-ին. Վերցված է March 25, 2022-ին.
- ↑ «Institute for the Study of War». Institute for the Study of War (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից March 25, 2022-ին. Վերցված է March 25, 2022-ին.
- ↑ «Our Supporters | Institute for the Study of War». April 1, 2013. Արխիվացված է օրիգինալից April 1, 2013-ին. Վերցված է March 25, 2022-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ» հոդվածին։ |
|