«Թոմաս Ստրակոշա»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Թոմաս Ստրակոշա | բնագիր անուն = Thomas Strakosha | պատկեր = FC Salzburg versus S.S. La...»: |
(Տարբերություն չկա)
|
11:24, 12 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ
Ստրակոշան Լացիոյի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Thomas Fotaq Strakosha | ||
Քաղաքացիությունը | Ալբանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 19, 1995[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | ||
Հասակ | 192 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լացիո | ||
Համար | 1 | ||
Պատանեկան կարիերա | |||
2011-2012 | Պանիոնիոս | ||
2012-2014 | Լացիո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-ներկա | Լացիո | 67 | (0) |
2015-2016 | → Սալերնիտանա | 11 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Ալբանիա Մ17 | 1 | (0) |
2012-2014 | Ալբանիա Մ19 | 6 | (0) |
2013-2016 | Ալբանիա Մ21 | 14 | (0) |
2017-ներկա | Ալբանիա | 7 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Թոմաս Ստրակոշա (ալբ․՝ Thomas Strakosha, մարտի 19, 1995[1][2][3], Աթենք, Հունաստան), ալբանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի և Ալբանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
Լացիո
Ֆուտբոլիստի կարիերան Ստրակոշան սկսել է Պանիոնիոսում[5]։ 2012 թվականի օգոստոսի 9-ին նա 75․000 եվրոյի դիմաց միացավ Լացիոյի ակադեմիային[6][7]։ 2012-13 մրցաշրջանի երկրորդ կեսում՝ Խուան Պաբլո Կարիսոյի Ինտեր տեղափոխությունից հետո Ստրակոշան դարձավ Լացիոյի երրորդ դարպասապահը՝ Ֆեդերիկո Մարկետիից և Ալբանո Բիսառիից հետո[8]։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բիսառին միացավ Ջենոային[9], սակայն Լացիոն գնեց Էտրիտ Բերիշայի տրանսֆերը[10][11], և Ստրակոշան շարունակեց մնալ թիմի երրորդ դարպասապահը[12]։ 2014 թվականի հուլիսի 11-ին ալբանացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[13]։
2015 թվականի հուլիսի 17-ին Ստրակոշան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սալերնիտանա՝ ստանալով 12 համարի մարզաշապիկը[14][15][16]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Պիզայի դեմ խաղում և այս խաղում պահելով իր դարպասը անառիկ։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 6-ին՝ Ավելինոյի դեմ խաղում։ Սալերնիտանայի կազմում Ստրակոշան անցկացրեց 12 հանդիպում՝ բաց թողելով 15 գնդակ և 2 խաղում իր դարպասը պահելով անառիկ։
2016-17 մրցաշրջանում Ստրակոշան վերադարձավ Լացիո[17]։ Էտրիտ Բերիշայի Ատալանտա տեղափոխության[18][19] և Ֆեդերիկո Մարկետիի վնասվածքի շնորհիվ, ալբանացին հնարավորություն ստացավ իր դեբյուտը նշել Սերիա A-ում՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին խաղադաշտ դուրս գալով Միլանի դեմ խաղում[20][21]։ 5 օր անց՝ Էմպոլիի դեմ խաղում Ստրակոշան առաջին անգամ Իտալիայի առաջնության խաղում իր դարպասը անառիկ պահեց[22], ինչից հետո 1982 թվականի աշխարհի առաջնության հաղթող Դինո Ձոֆը գովաց նրան՝ ասելով, որ «ես չեմ կարող դատել նրան ընդամենը 2 խաղում, բայց, իմ կարծիքով, նա երկու հանդիպումներում էլ իրեն շատ լավ դրսևորեց»[23]: 2017 թվականի փետրվարի 22-ին Ստրակոշան երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[24][25]։ Մայիսի 17-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչում՝ Յուվենտուսի դեմ խաղում, սակայն այս խաղում Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[26][27]։
2017 թվականի օգոստոսի 13-ին Ստրակոշան խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[28]՝ օգնելով Լացիոյին հաղթել 3-2 հաշվով և նվաճել գավաթը[29][30]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վիտեսի դեմ խաղում[31]։ Հոկտեմբերի 14-ին ալբանացին հետ մղեց Պաուլո Դիբալայի 11-մետրանոց հարվածը Յուվենտուսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[32]։ Սա Ստրակոշայի առաջին հետ մղած 11-մետրանոցն էր Սերիա A-ում և 2015 թվականի օգոստոսից հետո առաջին անգամ Յուվենտուսի առաջին տնային պարտությունը Իտալիայի առաջնությունում[33]։
Միջազգային կարիերա
Ստրակոշան ներկայացրել է Ալբանիան մինչև 17, մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[8]։ Ալբանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսին՝ Մարոկկոյի և Մակեդոնիայի դեմ խաղերի համար[34], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[35][36]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 24-ին՝ Իտալիայի դեմ խաղում[37][38]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2018 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ[39]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սալերնիտանա (վարձավճար) | 2015–16 | Սերիա B | 11 | 0 | 2 | 0 | — | 13 | 0 | |||
Լացիո | 2016–17 | Սերիա A | 21 | 0 | 4 | 0 | 25 | 0 | ||||
2017–18 | 38 | 0 | 4 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 53 | 0 | ||
2018–19 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 | ||
Ընդհանուր | 67 | 0 | 8 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 86 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 78 | 0 | 10 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 99 | 0 |
Միջազգային վիճակագրություն
2018 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ[39]
Ալբանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 4 | 0 |
2018 | 3 | 0 |
Ընդհանուր | 7 | 0 |
Նվաճումներ
Ակումբային
- Լացիո
- Իտալիայի գավաթ․ 2012–13[40]
- Իտալիայի սուպերգավաթ․ 2017[29]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Albania - T. Strakosha - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Profile: Thomas Strakosha, Karius' replacement at Anfield?». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Lazio sign Thomas Strakosha from Panionios». www.soccerfame.com. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Zyrtare: Strakosha te Lazio - korneri.net». 2014-05-27. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ 8,0 8,1 «Who is Thomas Strakosha? Meet the man tipped to be the next Liverpool No.1». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018-06-22. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «UFFICIALE: dopo Calaiò, anche Bizzarri al Genoa - ITA Sport Press». ITA Sport Press (իտալերեն). 2013-09-02. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Lazio complete signing of Albanian 'keeper | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Lazio clinch deal for Albania keeper Etrit Berisha - Tribal Football». Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Strakosha: 'Voglio diventare il primo portiere della Lazio'». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Strakosha edhe 5 vjet te Lacio | aSport.al». 2016-05-13. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Salernitana, arriva il giovane portiere Strakosha dalla Lazio - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Thomas Strakosha è il primo acquisto della Salernitana». Salerno Notizie News Cronaca ultima ora sport (իտալերեն). 2015-07-09. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Thomas Strakosha zyrtarisht te Salernitana - SuperSport | Pakete Televizive Sportive». 2015-07-11. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ GazetaExpress (2016-07-18). «Strakosha rikthehet te Lazio: Të kënaqur me Inzaghin». Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Official: Atalanta buy Berisha | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Atalanta buy Lazio goalkeeper Etrit Berisha - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «AC Milan - SS Lazio, Sep 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Milan v Lazio Live Commentary & Result, 20/09/2016, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «SS Lazio - FC Empoli, Sep 25, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Dino Zoff good words for Thomas Strakosha». Oculus News English. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Lazio Extend Immobile and Strakosha Contracts | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Immobile, Strakosha extend Lazio contracts». BeSoccer (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Juventus FC - SS Lazio, May 17, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Juventus 2-0 Lazio: Dani Alves and Leonardo Bonucci strike». Mail Online. Վերցված է 2018-10-12-ին.
{{cite news}}
: no-break space character in|title=
at position 20 (օգնություն) - ↑ «Juventus FC - SS Lazio, Aug 13, 2017 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ 29,0 29,1 Verschueren, Gianni. «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ Editorial, Reuters. «Lazio beat Juventus 3-2 in dramatic Italian Super Cup». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ «Vitesse Arnhem - SS Lazio, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Juventus FC - SS Lazio, Oct 14, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Juventus 1-2 Lazio: Ciro Immobile brace downs Old Lady». Mail Online. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «De Biasi: Duhet të japim 101 % të mundësive tona». 2016-10-03. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Albania - Morocco, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Albania - Macedonia, Sep 5, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ «Italy - Albania, Mar 24, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ Football, Mirror (2017-03-24). «Buffon's 1,000th appearance ends in Italy win despite crowd troubles». mirror. Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ 39,0 39,1 «Thomas Strakosha». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
- ↑ Daley, Terry. «Lazio defeat Roma to win Italian Cup for sixth time». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թոմաս Ստրակոշա կատեգորիայում։ |
- Ստրակոշայի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ստրակոշան transfermarkt-ում
- Ստրակոշան soccerbase.com-ում
- Ստրակոշան WhoScored.com կայքում
- Ստրակոշան Սերիա A-ի պաշտոնական կայքում
- Ստրակոշան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ստրակոշա» հոդվածին։ |
|
|