Մարկ Նոպֆլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Նոպֆլեր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունբրիտանական անգլերեն՝ Mark Knopfler
Ի ծնե անունՄարկ Ֆրոյդեր Նոպֆլեր
Ծնվել է12 օգոստոսի, 1949
Գլազգո
ԵրկիրՇոտլանդիա Շոտլանդիա
ԺանրերՌոք, կելտական ռոք, քանթրի, բլյուզ
ՄասնագիտությունԵրաժիշտ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնբարիտոն[1][2]
ԳործիքներFender Stratocaster?, Fender Telecaster?, Գիբսոն Լես Պոլ, վոկալ[3] և կիթառ[3]
Գործունեություն1965 թվականից
ԼեյբլVertigo, Mercury, WMG
ԿրթությունԼիդսի համալսարան (1973), Gosforth Academy? և Harlow College? (1968)
ԱնդամակցությունDire Straits
ԿապվածDire Straits, The Notting Hillbillies
ԱմուսինKitty Aldridge?
Պարգևներ
Կայքmarkknopfler.com
 Mark Knopfler Վիքիպահեստում
Մարկ Նոպֆլերը Dire Straits-ի կազմում, 1979 թվական
Նոպֆլերը Դուբլինում, 1981 թվական
Մարկ Նոպֆլերը Dire Straits-ի կազմում Բելգրադում, 1985 թվականի մայիսի 10
Նոպֆլերը Բիլբաոյում
Նոպֆլերը Չիկագոյում, 2006 թվական
Համբուրգում, 2006 թվական
Բիրմինհեմում, Անգլիա, 2008 թվականի մայիսի 16
Նոպֆլերը Նիդերլանդներում, 2013 թվական

Մարկ Ֆրոյդեր Նոպֆլեր (անգլ.՝ Mark Freuder Knopfler, օգոստոսի 12, 1949(1949-08-12)[4], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5]), բրիտանական ռոք-երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, Dire Straits խմբի համահիմնադիրներից մեկը։

Նրա վոկալն ամենալավը նկարագրվում է գերմանական Sprechgesang տերմինով. ոչ լրիվ երգեցողություն է, ոչ էլ զրույց։ Նա կիթառն այնպես է օգտագործում, ասես այն իր երկրորդ ձայնն է։

Ավելի շատ ճանաչում ձեռք բերեց, որպես երգերի հեղինակ, սոլո-կիթառահար և Dire Straits խմբի վոկալիստ։ Մինչև ներկա ժամանակներ զբաղվում էր սոլո-կարիերայով, ինչպես նաև եկույթ էր ունենում այլ պրոյեկտներում (օրինակ The Notting Hillbillies)։ Աշխատել է շատ արտիստների հետ, այդ թվում Բոբ Դիլան, Էրիկ Կլեպտոն, Սթինգ, Չետ Էտկինս (Neck & Neck ալբոմն ամենամեծ համատեղ աշխատանքն է)։ Պրոդյուսերի դեր է կատարել տարբեր արտիստների ալբոմներում, օրինակ, Թինա Թերներ, Քրիս Ռի, Բոբ Դիլան, Էմիլ Հարրիս։ Գրել է այնպիսի ֆիլմերի երգեր ինչպիսիք են «Տեղական հերոս», «Արքայադուստր-հարս», «Ահաբեկչի օրագիրը», «Մետրոլենդ», «Բրուկլինի վերջին շրջադարձը» և «Սրիկայություն»։

Նոպֆլերը այն լավագույն կիթառահարներից է, ով նախընտրում է հնչողության մատնային տեխնիկան։ Ռոլլինգ Սթոուն ամսագրի100 լավագույն կիթառիստների ցանկում Նոպֆլերը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Նոպֆլերը մեծացել է Հունգարիայից եկած հրեա ճարտարապետ Էրվին Նոպֆլերի (1909-1993) և անգլուհի ուսուցչուհի Լուիզա Մերի Նոպֆլերի (ի ծնե՝ Լեյդլեր, ծնվ. 1921) ընտանիքում։ Ապագա երաժշտի հայրը փախել էր նախաֆաշիստական Հունգարիայից 1939 թվականին, մոլի շախմատիստ էր. 1953 թվականին երկրորդ տեղն էր զբաղեցրել Շոտլանդիայի չեմպիոնատում[6]։

1968 թվականին Մարկը ծանոթանում է Սվիտ Ֆիլիպսի հետ, երբ նրանք հարցազրույց էին տալիս տեղի բլյու ու քանթրի կիթառահարին (ում անունը նույնպես Սվիտ Ֆիլիպս էր) յորկշիրյան POST-ի համար։ Երկու լրագրողներն էլ կիթառ էին նվագում, նրանք ստեղծեցին Duolian String Pickers duo խումբն ու սկսեցին նվագել սկսած 1960-ականների վերջերից։

Համատեղ աշխատանքն ընդհատվեց, երբ 1970 թվականին Մարկը մեկնեց համալսարանում սովորելու[7]:

Նոպֆլերի հայտնիության գագաթնակետը 1977-1995 թվականներն էին, երբ նա ֆրոնտմեն էր՝ Dire Straits խմբի սոլո-կիթառիստն ու վոկալիստը, ինչպես նաև երգերի հեղինակը։

Dire Straits-ում աշխատանքի ժամանակ գոյություն ունեին ալտերնատիվ նախագծեր, որոնք ավարտվում էին ալբոմների ձայնագրությամբ՝ The Notting Hillbillies հին ընկերների հետ, ինչպես նաև նա համագործակցել է իր մանկության կուռքի՝ Չետ Էտկինսի հետ։

1995 թվականից անհատական գործունեություն է սկսել։ Աշխատել է շատ արտիստների հետ, այդ թվում Բոբ Դիլան, Էրիկ Կլեպտոն, Սթինգ, Չետ Էտկինս (Neck & Neck ալբոմն ամենամեծ համատեղ աշխատանքն է)։ Պրոդյուսերի դեր է կատարել տարբեր արտիստների ալբոմներում, օրինակ, Թինա Թերներ, Քրիս Ռի, Բոբ Դիլան, Էմիլ Հարրիս։ Գրել է այնպիսի ֆիլմերի երգեր ինչպիսիք են Local Hero, The Princess Bride, Call, Metroland, Last Exit to Brooklyn և Wag the Dog:

2003 թվականին արտիստո մոտոցիկլետով ավտովթարի է ենթարկվում, և հետաձգում The Ragpicker’s Dream (2002) ալբոմի համար նախատեսված հյուրախաղերը, բայց մեկ տարի անց նա կրկին բեմ է վերադառնում։

Ռուսաստանում երեք անգամ տեղի են ունեցել երգչի հյուրախաղերը։ 2013 թվականի հունիսի 7-ին և 8-ին պլանավորված էին համերգներ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում "Privateering" եվրոտուրի շրջանակներում, բայց 2013 թվականի ապրիլի 4-ին MarkKnopfler.com կայքում հայտարարություն հայտնվեց այն մասին, որ քաղաքական պատճառներով համերգները հետաձգվում են[8]։ Իր պաշտոնական կայքէջում երգիչը գրում է[8][9].

Իմանալով ռուսական իրավապաշտպան մարմինների աշխատանքի մասին, ներառյալ Amnesty International և Human Rights Watch, ես ցավով հայտնում եմ, որ ստիպված եմ հետաձգել Մոսկվայում ու Սանկտ-Պետերբուրգում տեղի ունենալիք համերգները

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել երեք անգամ։ Երկրորդ կինը Լուրդես Սալոման էր (1983-1993)։ Նրանք 1987 թվականին զույգ որդիներ են ունենում՝ Բեյամին ու Ժոզոֆ։ Երրորդ՝ Կիտի Օլդրիջի հետ, ամուսնությունից Նոպֆլերը երկև դուստր է ունենում Իզաբելլա (ծնվ. 1998) և Կատյա Ռոբի Ռոուզ (ծնվ. 2003)։ Ներկայումս ընտանիքն ապրում է Չելսիում։

1993 թվականին Նոպֆլերը հանդիսավոր կերպով ստացավ Նյուքազլ քաղաքի համալսարանի դոկտորի կոչում, իսկ 1999 թվականին Բրիտանական կայսրության կապիտանի շքանշան(OBE)[10]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Նոպֆլերը ձախլիկ է, բայց նվագում է «աջձեռնային» կիթառ, մատներով (օգտագործելով հնչյունարտադրման սեփական տարբերակը)։ Նրա ոճը իրենից ներկայացնում է մատներով նվագ ինչպես ակուստիկ կիթառներով, այնպես էլ էլեկտրակիթառով։

Ֆրանսիական հեռուտաընկերության [1] հետ հարցազրույցում Մարկը պատմում է, որ կնտնտոց (մեդիատոր) միայն օգտագործում է ձայնագրումների ու ռիթմիկ պարտիաների ժամանակ։

Նոպֆլերի հնչողությունը ժամանակի ընթացքում «ռոքային» ծանրաբեռնվածությունից փոխվել է ջերմ հնչողության։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի կիթառների հսկայական հավաքածու, որն ներառում է.

  • Ստրակտոկաստերներ, այդ թվում նաև 1954 թվականի թողարկումը, որը կոչվում էր «Jurassic Strat»
  • Հեռուստակաստերներ
  • Լես-Պոլի, ներառյալ 1958 և 1959 թվականների թողարկումներ
  • Pensa (http://www.pensaguitars.com Արխիվացված 2019-04-02 Wayback Machine) (MK-1 MK-2 & MK-80)
  • Վինտաժային Schecter
  • National Style 0
  • A Gibson super 400
  • Ramirez Spanish Guitar

Նրա անվանական ստակտոկաստերը կարելի է գտնել Fender-ի պաշտոնական կայքէջում Արխիվացված 2005-04-06 Wayback Machine

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ Dire Straits-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Օրիգինալ անվանում
1978 Dire Straits
1979 Communiqué
1980 Making Movies
1982 Love Over Gold
1983 ExtendedancEPlay (անգլ.՝ )
1984 Alchemy: Dire Straits Live (համերգ)
1985 Brothers in Armsտ
1988 Money for Nothing (հավաքածու)
1991 On Every Street
1993 On the Night (համերգ)
1995 Live At The BBC (անգլ.) (համերգ)
1998 Sultans of Swing: The Very Best of Dire Straits (անգլ.՝ ) (հավաքածու)
2005 Brothers In Arms 20th Anniversary Edition
2005 The Best of Dire Straits & Mark Knopfler: Private Investigations (հավաքածու)

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Օրիգինալ անվանում
1996 Golden Heart
1996 A Night In London
2000 Sailing to Philadelphia
2002 The Ragpicker’s Dream
2004 Shangri-La
2005 One Take Radio Sessions
2005 The Best of Dire Straits & Mark Knopfler: Private Investigations
2007 Kill to Get Crimson
2009 Get Lucky
2012 Privateering
2015 Tracker
2018 Down the Road Wherever
2024 One Deep River

Այլ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Օրիգինալ անվանում
1990 Missing...Presumed Having a Good Time(The Notting Hillbillies)
1990 Neck and Neck (with Chet Atkins)
1973 The Booze Brothers (Dave Edmunds )
1979 Slow Train Coming (Bob Dylan)
1983 Infidels (Bob Dylan)
1983 Release (David Knopfler)
1984 Never Told a Soul (John Illsley)
1988 Glass (John Illsley)
2005 Sea Fever (William Topley)
2006 All the Roadrunning (Emmylou Harris)
2006 Real Live Roadrunning (Emmylou Harris)
2008 ՎInamorata (Guy Fletcher)

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմը
1983 Local Hero
1984 CAL
1984 Comfort and Joy
1987 The Princess Bride
1989 Last Exit to Brooklyn
1993 Screenplaying (հավաքածու)
1998 Metroland
1998 Wag the Dog
2001 A Shot at Glory
2010 Catalonia
2010 La papera
1995 Desperado

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոպֆլերի պատվին է անվանակոչվել դինոզավրների Masiakasaurus knopfleri տեսակը[11]
  • Նոպֆլերը նաև հարվածային գործիքներ է նվագում ինչպես օրինակ «Local Hero» ալբոմում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://therangeplace.boards.net/thread/2730/mark-knopfler
  2. http://headbutler.com/music/rock/mark-knopfler
  3. 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
  4. filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #119145006 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Chess Scotland». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  7. Հոդված վերնագիր = Biography հրատարակություն = last.fm
  8. 8,0 8,1 Բի-Բի-Սի։ «Մարկ Նոպֆլերը հետաձգում է Ռուսաստանյան համերգները НКО-ի պատճառով»
  9. «Tour - MarkKnopfler.com». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  10. http://www.music.com.ua/news/rock/2007/07/18/24624.html Արխիվացված 2014-09-03 Wayback Machine Հղում դոկտորի մասին
  11. «Երաժշտական դինոզավր» (ռուսերեն). BBC.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Նոպֆլեր» հոդվածին։