Գիբսոն Լես Պոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհում ամենահայտնի էլեկտրոկիթառներից մեկը, դասվում է Ֆենդեռ Ստրատոկաստեռի և Տելետաստեռր շարքին: Ստեղծվել է Լես Պոլի և Թեդ Մակքարթիի կողմից 1950 թվականին: Նրա գրիֆը մարմնին ոչ թե ձգած է պտուտակներով այլ սոսնձած է: Այն աշխարհում առաջին ամբողջական կիթառն է: Ունի 2 համբակեր, 3 ռեժիմ: Նպատակահարմար է նվագել բոլոր երաժշտական ժանրերում, բայց ավելի հաճախ` ռոք, ծանր ռոք և մետալ, ինչպես նաև բլյուզի համար: Համեմատած այլ էլեկտրոկիթառների հետ` նրա մարմինը բավականին հաստ է, ինչի շնորհիվ ունի նաև ակուստիկ հատկություններ և ծանր է: Ներկվում է հիմնականում դասական "արևայրուք" գույնով: Այժմ կան նաև բազմապիսի գունավորումներ: Մարմինը պատրաստվում է կարմիր և թխկի փայտերից 2 շերտով, գրիֆը հիմնականում թխկի, վրադիրը սև փայտից: Ունի բազմաթիվ մոդիֆիկացիաներ, որոնցից 1961 թվականին առանձնացավ "Էս-Ջի" (SG) մոդելը, այն ունի նույն էլեկտրոնիկ հատկությունները, տարբերվում է գույնով, գրիֆի երկարությամբ /2 լադ ավել/ և ունի 2 ճյուղ (Լես Պոլի մոտ այն մեկն է): Օգտագործվում է այնպիսի կիթառահարների կողմից ինչպիսիք են Ջիմմի Փեյջ /Լեդ Զեպպելինից/, Ջեյմս Հեիթֆիլդ և Կիրկ Համմետտ /Մետալլիկայից/, Սլեշի և Զակկ Ուայլդի կողմից, իսկ "Էս-Ջին" Թոնի Այոմմիի /Բլեք Սաբբաթից/ և Անգուս Յանգի /ԷյՍիԴիՍիից/ կողմից: http://ru.wikipedia.org/wiki/Gibson_Les_Paul#.D0.A1.D1.81.D1.8B.D0.BB.D0.BA.D0.B8