Love Street

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Love Street»
The Doorsի երգը «Waiting for the Sun» ալբոմից
Թողարկված13 հուլիս, 1968
Ժանրբարոկկո պոպ[1]
Լեզուանգլերեն
Տևողություն2:49
ԼեյբլElektra
ՀեղինակThe Doors
ԿոմպոզիտորՋոն Դենսմոր, Ռոբի Կրիգեր, Ռեյ Մանզարեկ և Ջիմ Մորիսոն
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ, The Doors

Love Street-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ձայնագրվել է խմբի երրորդ ստուդիական ալբոմում՝ Waiting for the Sun-ում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը իրականում բանաստեղծություն է եղել, որը գրվել է Ջիմ Մորիսոնի կողմից Լոս Անջելեսի Laurel Canyon արվարձանում գտնվող մի փողոցի մասին որտեղ ինքը և Պամելա Կուրսոնը ապրել են։ Նրանց հասցեն էր 8021-րդ բնակարան Rothdell Trail փողոցում։ Մորիսոնը և Կուրսոնը այդ փողոցը համարում էին սիրո փողոց, որովհետև նրանք կարող էին նստել պատշգամբում և նայել թե ինչպես են անթիվ հիպպիները անցնում փողոցով։

Երգը նաև նշանավոր է Մորիսոնի արտասանված խոսքի հատվածի համար երբ նա ասում է՝ "I see you live on Love Street/ There's this store where the creatures meet/I wonder what they do in there?/Summer Sunday and a year/I guess I like it fine, so far": Այս տողերում նշված է մի խանութի մասին, և այդ խանութը իրականում Canyon Country Store-ն էր որը գտնվում էր Մորիսոնի տնից ոչ շատ հեռու։ Մորիսոնը նաև գրել է Waiting for the Sun և The Soft Parade ալբոմների երգերի մեծամասնությունը հենց այս բնակարոնւմ ապրելու ժամանակ։ Տունը մասամբ վնասվել և քանդվել էր հրդեհների պատճառով 2011 թվականի դեկտեմբերի 30-ին՝ պատշգամբը հիմնովին ոչնչացել էր[2]։

Երգը ձայնագրվել է որպես ալբոմի երկրորդ "Hello, I Love You" սինգլի Բ կողմ, և այսպիսով մի քանի անգամ ռադիոյով կատարվել է ուղիղ եթերի ժամանակ։ Այն նաև ունի քավր տարբերակ և ընդգրկվել է դաշնակահար Ջորջ Ուինսթոնի 2002 թվականին լույս տեսած Night Divides the Day – The Music of the Doors ալբոմում։

Երգը նաև ընդգրկվել է «Անտուրաժ» սերիալի 2-րդ սեզոնի 10-րդ էպիզոդում։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Love Street review». Lindsay Planer. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  2. Simone Wilson, Jim Morrison's 'Love Street' House Catches Fire in Hollywood Arson Spree: Balcony That Inspired the Song Burns Արխիվացված 2012-01-07 Wayback Machine, LA Weekly, December 30, 2011.