Not to Touch the Earth

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Not to Touch the Earth»
The Doorsի երգը «Waiting for the Sun» ալբոմից
Թողարկված13 հուլիս, 1968
ՁայնագրվածՓետրվար, Մայիս 1968
Ժանրպսիխոդելիկ ռոք, ասիդ ռոք, սփեյս ռոք
Տևողություն3:54
ԼեյբլElektra
ՀեղինակThe Doors
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ, The Doors

Not to Touch the Earth, ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ձայնագրվել է խմբի երրորդ ստուդիական ալբոմում՝ Waiting for the Sun-ում[1]։ Այն առաջացել է Ջիմ Մորիսոնի "Celebration of the Lizard" պոեմից։ Խումբը փորձում էր ամբողջ "Celebration of the Lizard" պոմը ձայնագրել որպես երգ, սակայն ի վերջո միայն պոեմի Not to Touch the Earth հատվածը ընտրվեց ալբոմում ընդգրկվելու համար[2]։ Իսկ պոեմը հայտնվեց ալբոմի շապիկի ետևի կողմում բանաստեղծության ձևով։ Ամբողջական պոեմը թողարկվեց 2003 թվականին խմբի Legacy: The Absolute Best ժողովածուում, և Waiting for the Sun-ի վերաթողարկված տարբերակում։ Երգը քննադատվել է նրա համար, որ այն անքայն սուր և նպատակային չէ ինչպես խմբի մյուս երգերը, չնայած երգի թեմային[3]։

Բառերի իմաստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը սկսվում է «Not to touch the earth, not to see the sun...» տողով, որը թարգմանաբար նշանակում է «Չդիպչել երկրին... չտեսնել արևը»։ Սրանք Ջեյմս Ջորջ Ֆրեզերի "Ոսկե Ճյուղը" աշխատության 60-րդ գլխի ենթագլուխների վերնագրերն են։ Գլուխը կոչվում է "Երկնքի և Երկրի միջև", առաջին ենթագլխի անունը "Չդիպչել երկրին", իսկ երկրորդ ենթագլխի անունը "Չտեսնել արևը"[4]: Այս ենթագլուխները մանրամասնում են որոշ տաբուներ, որոնք կապված են հատուկ անձանց հետ (մասնավորապես ազնվականներին և հոգևորականներին), որոնք քայլում են գետնի վրայով և արևը ուղիղ նրանց վրա է շողում։ Ֆրեյզերը նշել է, որ նման սնահավատությունները տարածված են եղել շատ պարզունակ մշակույթներում, և արտահայտվել է տաբուների ու ավանդությունների միջոցով ի նկատի ունենալով մենարխիան, և շարնուկելով կանանց ընդունելի ծեսերը։ Ֆրեյզերի գիրքը մեծ ազդեցություն է թողել Մորիսոնի վրա, ինչպես նշվում է No One Here Gets Out Alive գրքում։

Քավր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի քավր տարբերակներ են ձայնագրել Deceased, Queens of the Stone Age, Bile, Nicole Atkins և Otep խմբերը[5]։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]