«Killer Queen» (անգլ.՝ մարդասպան թագուհին), անգլիական Queen ռոք խմբի Sheer Heart Attack ալբոմից՝ գրված խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի կողմից։ Կոմպոզիցիան նույնպես թողարկվել է որպես սինգլ։ Երգը դարձել է խմբի առաջին հիթը՝ 1975 թվականին հասնելով #2-ը Բրիտանիյայում։ Սկավառակի վրա օգտագործվել է միայն Ա կողմը, նրա վրա արձանագրվել է «Flick of the Wrist» (հեղինակ՝ Ֆրեդի Մերկուրի)։ Նույնպես «Killer Queen» երգն արձանագրվել է որպես սինգլ «Who Wants to Live Forever» երգի վրա։
Մերկուրին ասում էր, որ իր վրա ազդել են Beatles, Beach Boy և իմաստային առումով Նոել Կաուարդի երգերը։ Միայն խոսքերը ձայնագրելուց հետո նա գրեց երաժշտությունը։ Ձայնագրությունն ուշագրավ է հմտորեն ստեղծված 4 ձայնային ներդիրներով և մշակված Բրայան Մեյի կիթառի սոլոյով։
Travis խումբը ստեղծել է քավեր տարբերակ իր սինգլ «Sing»-ի համար։
Sum 41 խումբը կատարեց երգը «Killer Queen: A Tribute to Queen» ալբոմի համար 2001 թվականին։
Երգի տարբերակները հնչել են Guitar Hero և Taiko խաղերում։ Drum Master PlayStation 2-ի համար, iOS-ի համար, և նույնպես GuitarFreaks և DrumMania խաղային ավտոմատների համար։
Երգը հնչել է Xbox-ի Guitar Hero II խաղի պրեզենտացիայի ժամանակ։
Երգը հնչել է «Al Murray's Happy Hour» շոուի մի սերիայի վերջում, կատարված հաղորթավար Էլլ Մյուրեի և հրավիրված Madness խմբի կողմից։
FreddeGredde-ը ստեղծեց երգի քավեր-տարբերակը, ձայնագրելով 7 վոկալային պարտիա օգտագործելով ակորդեոն, սինտեզատոր և երկու կիթառ։
Տեսահոլովակը նկարահանվել է BBC ստուդիայում։ Նա իրենից ներկայացնում է խմբի սովորական ելույթը։ Նման տեսահոլովակները սովորական էին այդ ժամանակի համար։ Տեսահոլովակի դեկորացիաները բավականին վառ էին. հետևի ֆոնի վրա կանգնած է մի քանի աստիճաններով փայլուն մետաղական բուրգ, որտեղ արտացոլվում են բազմաթիվ վառ գույնզգույն լուսարձակներ, իսկ կողերին կանգնած են մետաղական ձողիկներ բազմաթիվ կապույտ լամպերով։ Տեսահոլովակը սկսվում է գլխավոր թմբուկի ցուցադրությունից՝ խմբի զինանշանի պատկերով, իսկ հետո, երբ սկսում է երգել Մերկուրին, ցուցադրվում է հենց ինքը։ Նրա վրա հագած է մորթյա վերարկու և սպիտակ-մոխրագույն տաբատ, մի քանի մատանի և ռետինե բազպան աջ ձեռքի վրա, իսկ ձախ ձեռքի վրա նա կրում է մի քանի թեմնոց։ Նրա ձախ ձեռքի վրա եղունգները սև գույնի են։ Երբ Ֆրեդդին երգում էր, նա պահում էր խոսափողը վեր։ «Caviar and cigarettes» խոսքերով նա կանգնում է և կարելի է տեսնել այլ երաժիշտներին։ Նրանք ավելի հանդիսավոր են հագնված, քան այլ տեսահոլովակներում կամ համերգներում։ Բոլորը հագնում են բաճկոններ, վերնաշապիկներ և տաբատներ։ Թեյլորի վրա հագած է կապույտ վերնաշապիկ, ինչպես նաև այլ տեսահոլովակներում, նրա թևերը ծալված են, որպեսզի ձեռքերը ազատ լինեն։ Բացի այդ, նրա աջ ձեռքին կա սպիտակ բազպան։ Մեյը սպիտակ վերնաշապիկ և սև տաբատ է կրում, Դիկոնը հագած է մոխգրագույն վերնաշապիկ և սպիտակ նախշով սև թողկապ։ Կիթարի սոլոնների ժամանակ մեծ պլանով ցույց է տրվում Բրայան Մեյի կիթար Red Special-ը։ Այս երգի տեսահոլովակը խմբի ամենավառ տեսանյութերից մեկն է։
Ի պատիվ երգի անվանված է «That '70s Show» հեռուստասերիալի դրվագներից մեկը։
Def Leppard խմբի «Rocket» երգում Hysteria ալբոմից հղում կա "Killer Queen"-ին։
"Killer Queen" մականունն իր վրա է վերցրել կանանց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը։ Այդ երգի տակ նա սովորաբար ռինգ է դուրս գալիս։
Ունենալով ընդհանուր արտաքին հատկանիշներ Ֆրեդի Մերկուրիի հետ և ի պատվիվ նրան ու "Killer Queen" երգի JoJo’s Bizarre Adventure, Diamond is Unbreakable մանգայի չորրորդ մասի գլխավոր հակառակորդի ցուցադրափեղթը կոչվում է հենց "Killer Queen" ։
Ի պատիվ երգի անվանված է Գրիֆիններ սերիալի մի դրվագ։