Ակորդեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Childrens Museum of Indianapolis - Titano accordion.jpg

Ակորդեոն ձախ ձեռքի պատրաստի ակորդներով օդհունչ լեզվակավոր գործիքների ընդհանուր անվանումը (տես Հարմոն)։ Առաջին անգամ պատենտը տրվել է Ֆրիդրիխ Դուշմանին (1822, Բեռլին), Ակորդեոն անունով՝ Սիրիլ Դեմիանին (1829, Վիեննա)։ 1910-ական թվականներին սկսեցին ակորդեոն կոչել միայն քրոմատիկ հնչյունաշար ունեցող հարմոնները։ Ռուսաստանում հաճախ ակորդեոն են անվանում նաև աջ ձեռքի համար դաշնամուրային տիպի ստեղնաշարով բայանը։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png