Բանդոնեոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանդոնեոնը կոնցերտին հարմոնի տիպ է, ստեղծվել է գերմանացի վարպետների ձեռքով, կրում է Հենրիխ Բանդի (1821-1860, երաժշ. գործ. առևտրական) անունը: Հատկապես տարածված Արգենտինայում և Ուրուգվայում: Այս երկրներ է բերվել 19-րդ դարի վերջերին Գերմանիայից և Իտալիայից արտագաղթողների և նավաստիների կողմից: Այժմ տանգո նվագախմբի ամենակարևոր գործիքներից է: Տանգո երաժշտությունը բազմաթիվ երկրպագուներ ձեռք է բերել այդ թվում և բանդոնեոնի հիանալի հնչողության շնորհիվ: Աստոր Պիացցոլլան ամենահայտնի բանդոնեոնահարներից է: