Տանգո
Տանգոն հասարակական, ինչպես նաև հանդիսական պար է, որն «ծնվել և մեծացել» է Ռիո դե լա Պլատայում, Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում, և հետո տարածվել աշխարհում: Այս պարին զուգակցող երաժշտությունը նաև հայտնիացել է որպես տանգո երաժշտություն:
Սկզբնական տանգոն «տանգո կրիոլո» կամ հասարակապես տանգո էր կոչվում: Այսօր, տանգոյի տարբեր պարային ոճեր կան, ինչպիսիք են Արգենտինական տանգո, Ուրուգվայական տանգո, Հանդիսական տանգո (ամերիկյան և միջազգային ոճեր), Ֆիննական տանգո, և վինտաժ ոճեր: Շատերը հավաստի տանգո են համարում այն տանգոն, որը ամենամոտն է Արգենտինայում և Ուրուգվայում պարած սկզբնական տանգոյին, դրանով հանդերձ, որ տանգոյի այլ տեսակներն էլ իրենց հերթին հասած պարեր են դարձել: Խորխե Լուիս Բորխեսը գրում է. «Տանգոն պատկանում է Լա Պլատային, այն ուրուգվայական միլոնգայի որդին է և հաբաներայի թոռը»: Տանգո պարի ձևավորման ակունքներում եվրոպական և աֆրիկական տարրեր են: Առաջին անգամ «տանգո» բառն գործածվել է XIX դարի 90-ականներին: Եվրոպայում պարն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում XX դարի սկզբին:
2009 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն տանգոն աշխարհի մարդկային ժառանգություն է ճանաչել:[1][2]
Տանգոյի ոճեր [խմբագրել]
Տանգո պարի ոճերը մշտական վեճերի առարկա են.
- Տանգո Արխենտինո
- Տանգո դե Սալոն
- Տանգո Օրիենտալ (Ուրուգվայ)
- Վիյա Ուրքիսա (Villa Urquiza)
- Միլոնգերո
- Կլուբ
- Օրիյերո
- Կանյենգե
- Նուեվո Տանգո
- Ֆանտազիա
- Տանգո Էսցենարիո
- Նուեվո Միլոնգերո
- Լիքվիդ Տանքո
- Պարահանդեսային տանգո (Եվրոպա, ԱՄՆ: Արգենտինայում ասում են նման տանգո չկա)
- Տանգո Կամակուպենսե (Անգոլա)
- Տանգո դե Ֆինլանդիա (Եվրոպա, Ֆինլանդիա)
- Տանգո լիսցիո (Եվրոպա, Իտալիա)
- Տանգո ալտերնատիվո
- Տանգո էլեկտրոնիկո
և այլն...
Տանգոյի հասարակական պարահանդեսը նույնպես անվանվում է միլոնգա, և վերոհիշյալ ոճերը կազմում եմ միլոնգայի հիմնական մասը։
Աղբյուրներ [խմբագրել]
- Օգտագործվել է անգլերեն Վիքիպեդիան