Արգենտինական տանգո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
20-րդ դարի վերջին, արգենտինական Բուենոս Այրես քաղաքը դարձավ հայտնի տարբեր երկրներից ժամանած գաղթականների մեջ, ովքեր եկել էին այստեղ ավելի լավ կյանք փնտրելու նպատակով: Այդ մարդիկ իրենց հետ բերել էին երաժշտական գործիքներ իրենց հայրենիքներից, ջութակներ, կիթառներ, ֆլեյտաներ և իհարկե բերել էին նաև իրենց երաժշտական ավանդույթները և ֆոլկլորը: Եվ այսպես, Բուենոս Այրեսում, այդ տարբեր կուլտուրաների համադրումից ստեղծվեց նոր պար` տանգո։ Աֆրիկյան տանգանոի ռիթմը, արգենտինական միլոնգան, հավանայի հաբաներան, իսպանական ֆլամենկոն, հնդկացիների ծիսական պարերը, լեհական մազուրկան, գերմանական վալսը միաձուլվեցին հայրենիքի կարոտի, դժբախտ սիրո, կրքի և միայնակության հետ, ստեղծելով տանգոն։