Who Wants to Live Forever

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Who Wants To Live Forever»
Queenի երգը «A Kind of Magic» ալբոմից
Թողարկված1985/1986
Ֆորմատ7″, 12″
Ձայնագրված1986
ԺանրՍիմֆոնիկ Ռոք
Հարդ ռոք
Պրոգրեսիվ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն5:15
ԼեյբլEMI
ՀեղինակԲրայան Մեյ
ԿոմպոզիտորԲրայան Մեյ
ՊրոդյուսերՌայնհոլդ Մաք
A Kind of Magic ալբոմի երգացանկ
Pain Is So Close to Pleasure
(1986)
«Who Wants To Live Forever»
(1986)
I Want It All
(1989)

«Who Wants to Live Forever» (անգլ.՝ «Ով է ուզում անմահ լինել»), Queen անգլիական ռոք խմբի երգը A Kind of Magic ալբոմից։ Գրվել է Բրայան Մեյի կողմից։ Երգը «Killer Queen» երգի հետ թողարկվել է սինգլի տեսքով։ Սինգլը միանգամից մեծ ճանաչում է ստացել խմբի երկրպագունների կողմից՝ ընդգրկվելով Greatest Hits II հավաքածուում։ Երգը ներկայանում է որպես աշխարհահռչակ Queen-ի գլուխգործոցներից մեկը[1]։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը տարբերվում է մի յուրահատկությամբ, որ դրա մեջ նվագում է սիմֆոնիկ նվագախումբ։ Բոլոր երաժիշտները նվագում են ոչ իրենց գործիքների վրա, օրինակ Ջոն Դիքոնն իր մասը նվագում է կոնտրաբասի , Ռոջեր Թեյլորը՝ սիմֆոնիկ թմբուկների, իսկ Բրայան Մեյը՝ երգեհոնի վրա։

«Who Wants to Live Forever» եղել է ռեժիսոր Ռասսել Մալկեխի (1986) «Լեռնեցի» ֆիլմի հիմնական երաժշտական կոմպոզիցաններից և հետագայում օգտագործվել էր որպես սաունդթրեք մի շարք հեռուստասերիալների մեջ։

Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականին Ֆրեդդի Մերկյուրիի հիշատակին նվիրված համերգին երգը կատարել է բրիտանական երգիչ Սիլը։
  • 1996 թվականին գերմանական տեխնո-խումբ Dune-ը կատարել է երգի իր տարբերակը։
  • 1996 թվականին երգի իր քավեր-տարբերակը ձայնագրեց E-Rotic դուետը։ Երգը մտավ Queen dance traxx հավաքածուն, և նույնպես բաց է թողնվել որպես առանձին սինգլ։
  • 1997 թվականին Սառա Բրայթմանը ձայնագրեց իր քավեր տարբերակը, որը մտավ Time to say Goodbye/Timeless ալբոմը , և նույնպես թողարկվել է որպես առանձին սինգլ։ Սարայի տարբերակն առանձնանում է իր ավելի դասական հնչեղությամբ, քան՝ բնօրինակը։
  • 2009 թվականին ուելսցի օպերային երգչուհի Քեթրին Ջենկինսն իր տարբերակով վերաերգեց երգը իր Believe ալբոմում։
  • 2013 թվականին ձայնագրվեց Արտյոմ Ստիրովի՝ Մավրին խմբի նախկին վոկալիստ կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О Queen». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 17 июля 2007-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]