G4 երկրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
G4 երկրներ
G4 member states

Քառյակ խումբ (G4) (անգլ.՝ G4 nations), միջազգային կազմակերպություն, որը բաղկացած է չորս երկրներից, որոնց թվում են Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը և Ճապոնիան։ Այդ միավորման մասնակիցները պարտավորվել են աջակցել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական տեղերի համար միավորման որևէ անդամի հայտերին։

Ի տարբերություն G7 կազմակերպության, որի նպատակը տնտեսական կայունության պահպանումն ու անդամ երկրների երկարաժամկետ համագործակցությունը պահպանելն է, G4-ի միակ նպատակն է՝ մշտական տեղեր ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Վերջին տասնամյակների ընթացքում այդ երկրների տնտեսությունն ու քաղաքական ազդեցությունը զգալիորեն աճել է, և այժմ դրանց զարգացման մասշտաբները համադրելի են խորհրդի մշտական անդամների հետ[1]։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում ՄԱԿ-ում ընդգրկված են հինգ մշտական անդամներ, որոնք վետոյի իրավունք ունեն Անվտանգության խորհրդում։ Նրանց թվում են Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ G4-ի երկրներն ընտրվում են իրենց համապատասխան տարածաշրջանային խմբերով երկամյա ժամկետով՝ որպես անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ։ 24 տարվա ընթացքում (1987 թվականից մինչև 2010 թվականը), Բրազիլիան և Ճապոնիան ընտրվել են 5-ական ժամկետ, Գերմանիան՝ 4 (մեկ անգամ որպես Արևմտյան Գերմանիա և երեք անգամ՝ Միացյալ), Հնդկաստանը՝ 2 ժամկետ[2]։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի ստեղծման պահից այդ կազմակերպությունը գոյություն ունի 64 տարի, ընդ որում՝ յուրաքանչյուր երկիր առնվազն 10 տարվա մասնակից է եղել։ Համեմատության համար նշենք, որ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները, որոնք իրենց տեղերը զբաղեցնում են ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) 72 տարեկան են։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն իր մշտական տեղն է զբաղեցնում արդեն 46 տարի՝ 1971 թվականին փոխարինելով Չինաստանի Հանրապետությանը, իսկ Ռուսաստանը ՄԱԿ-ին մասնակցում է որպես 26 տարվա մշտական անդամ, քանի որ 1991 թվականին փոխարինել է Խորհրդային Միությանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ժամանակավոր անդամների (G4 և P5) համեմատությունը
% երկրի բնակչության Համախառն ներքին արդյունք ՀՆԱ (անվանական արժեք) Ֆինանսավորում (ներդրում) ՄԱԿ-ում ՄԱԿ-ի խաղաղապահների թիվը երկրում Ռազմական բյուջե Զինվորական անձնակազմի թիվը Միջուկային զինանոց Ընդհանուր մարտագլխիկներ
Բրազիլիա Բրազիլիա G4 62.8 % (5th) 3$3,101 (7th) 2$1,535 (9th) 33.82 % (7th) 71,305 (20th) $24.6 (11th) 5 318,480 (16th) ՈչN 3 -
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան P5 918.8 % (1st) 9$20,853 (1st) 8$11,383 (2nd) 77.92 % (3rd) 82,622 (12th) $215.0 (2nd) 92,333,000 (1st) ԱյոY 6260 (4th)
Ֆրանսիա Ֆրանսիա P5 20.9 % (20th) 1$2,703 10th) 4$2,465 (6th) 54.86 % (5th) 6880 (33rd) $50.9 (7th) 3 222,200 (24th) ԱյոY 7300 (3rd)
Գերմանիա Գերմանիա G4 31.1 % (17th) 5$3,935 (5th) 6$3,468 (4th) 66.39 % (4th) 5434 (45th) $39.4 (9th) 2 186,450 (28th) ՈչN 2 -
Հնդկաստան Հնդկաստան G4 817.7 % (2nd) 7$9,542 (3rd) 3$2,610 (6th) 10.74 % (22nd) 97,713 (2nd) $55.9 (5th) 71,325,000 (3rd) ԱյոY 4110-120 (7th)
Ճապոնիա Ճապոնիա G4 41.7 % (10th) 6$4,901(4th) 7$4,413 (3rd) 89.68 % (2nd) 3272 (55th) $40.9 (8th) 4 247,150 (21st) ՈչN 1 -
Ռուսաստան Ռուսաստան P5 42.0 % (9th) 4$3,685 (6th) 1$1,133 (14th) 23.09 % (9th) 298 (68th) $66.4 (4th) 6845,000 (5th) ԱյոY 97,300 (1st)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն P5 10.9 % (22nd) 2$2,757 (9th) 5$2,761 (5th) 44.46 % (6th) 4336 (52nd) $55.5 (5th) 1 169,150 (32nd) ԱյոY 5215 (5th)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ P5 74.4 % (3rd) 8$18,558 (2nd) 9$18,558 (1st) 922.00 % (1st) 168 (73rd) 9$597.0 (1st) 81,492,200 (2nd) ԱյոY 86,970 (2nd)

Աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պաշտպանել են G4-ի մեջ մտնող երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակի հայտը[3]։

Ճապոնիան աջակցում է ԱՄՆ-ին[4] և Մեծ Բրիտանիային[5]։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները (P5) աջակցում են վետոյի իրավունքով մշտական անդամի կարգավիճակ ստանալու Հնդկաստանի հայտին։ Սակայն Չինաստանը պատրաստ է իր ձայնը տալ միայն այն դեպքում, երբ Հնդկաստանն իր հերթին կդադարի պաշտպանել Ճապոնիայի դիրքորոշումը ՉԺՀ-ի նկատմամբ[6][7][8][9]։

Ընդդիմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ պետություններ իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել G4-ի նկատմամբ։

Օրինակ, Ճապոնիայի առաջարկները խիստ հակասում են Չինաստանի[10] և Հարավային Կորեայի կարծիքին, որոնք կարծում են, որ ճապոնական պետությունը պետք է լրացուցիչ ներողություն խնդրի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած ռազմական հանցագործությունների համար[11]։

Եվրոպական և աֆրիկյան պետությունները, մասնավորապես Նամիբիան, Բուլղարիան, Չեխիան, Լեհաստանը, Նորվեգիան, Դանիան, Իսպանիան և Նիդեռլանդները դեմ են Գերմանիային։

Կոլումբիայի, Արգենտինայի և Մեքսիկայի կառավարությունները հանդես են գալիս Բրազիլիայի դեմ։

Հարավասիական երկրի՝ Պակիստանի կառավարությունը հանդես է եկել Հնդկաստանի դեմ։

Ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան երկու երկրներին առաջարկվել է անդամակցել կազմակերպությանը, սակայն 2005 թվականին Եգիպտոսն ու Նիգերիան այդպես էլ չկարողացան պայմանավորվել այդ մասին, քանի որ նրանք հավակնում էին մշտական տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի ԱԽ-ում[12][13][14][15]։

2011 թվականի փետրվարի 12-ին G4-ի անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կազմակերպության մեջ մտնող բոլոր պետությունների արտաքին գործերի նախարարները համաձայնել են կոնկրետ արդյունքների հասնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանում[16]։

2017 թվականին հաղորդվել էր, որ G4-ի երկրները պատրաստ էին ժամանակավորապես հրաժարվել վետոյի իրավունքից, բայց եթե նրանք տեղ ստանան ՄԱԿ-ի ԱԽ-ում[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Japan Says No to G4 Bid». Globalpolicy.org. 2006 թ․ հունվարի 7. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  2. Membership of the Security Council Արխիվացված 6 Հուլիս 2010 Wayback Machine
  3. «Joint UK-France Summit Declaration». British Prime Minister’s Office. 2008 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. US backs Japan’s UNSC bid despite setback to momentum, People's Daily, 19 April 2005
  5. UK backs Japan for UNSC bid Արխիվացված 21 Փետրվար 2007 Wayback Machine, Central Chronicle, 11 January 2007
  6. «China Should Back India for a Permanent UN Security Council Seat».
  7. China supports India’s bid for UNSC seat: Wen.
  8. Krishnan, Ananth (2011 թ․ հուլիսի 16). «China ready to support Indian bid for UNSC». The Hindu. Chennai, India.
  9. «Countries Welcome Work Plan as Security Council Reform Process Commences New Phase» Արխիվացված 2015-09-27 Wayback Machine. Center for UN Reform Education.
  10. Allying with Japan at Security Council is India's 'Biggest Mistake': Chinese Media
  11. «Players and Proposals in the Security Council Debate», Global Policy Forum, 3 July 2005. Retrieved 14 May 2006.
  12. Africa’s Battle for Power in the Security Council, United Nations Radio, 21 July 2005. Retrieved 14 May 2006. Արխիվացված 27 Դեկտեմբեր 2005 Wayback Machine
  13. Africa: Security Council Expansion Արխիվացված 2009-02-24 Wayback Machine, AfricaFocus Bulletin, 30 April 2005. Retrieved 14 May 2006.
  14. International Review, Summer, 2006 by Emily Bruemmer
  15. Japan Says No to G4 Bid, Global Policy Forum, News24.com, 7 Jan 2006
  16. «Thaindian News Sat Feb 12 2011 by IANS». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  17. «India Offers To Temporarily Forgo Veto Power If Granted Permanent UNSC Seat». The Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.