Քիմիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեմոնից)
Քիմոն սովորական
Քիմոն սովորական
Քիմոն սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Քիմիոն (Carum)
Տեսակ Քիմոն սովորական (C. carvi)
Միջազգային անվանում
Carum carvi

Քիմիոն կամ քիմոն, ճապուռ, զիրե (լատին․՝ Carum), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմիոն սովորական Բուսաբանական նկարազարդում
«Köhler Medizinal-Pflanzen» գիրք, 1887

Ցողունը հարթ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 5-80 սմ։ Տերևները հերթադիր են, երկարավուն, կրկնակի, եռակի փետրաբաժան։ Ներքևի տերևները կոթունավոր են, վերևինները՝ նստադիր։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն է, ձվաձև՝ կազմված երկու պտղիկներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհում գոյություն ունեցող համեմունքներից մեկն է եղել։ Հնէաբանները եգիպտական դամբարաններում հայտնաբերել են քիմիոնի սերմեր։ Հին Հռոմում քիմիոնն օգտագործվում էր հաց թխելու ժամանակ, իսկ Հին Հնդկաստանում այն կար օճառի բաղադրության մեջ։ Այս համեմունքը շատ հայտնի էր միջնադարյան Եվրոպայի խոհանոցում։ Հետազոտողների հավաստմամբ՝ քիմիոնն առաջին անգամ Անգլիա է բերել Վիկտորիա թագուհու ամուսինը՝ արքայազն Ալբերտը։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ալպյան մարգագետիններում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
  ևս 8 ընտանիք
(համաձայնAPG II Համակարգի)
  e1  
         
  Կարգ Հովանոցածաղկավորներ     դասՔեմիոն     f1
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     Ընտանքի Հովանոցավորներ     e2    
             
  ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ավելի քան 300 դաս   f2
     

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիոնի ծաղիկները

Հայտնի է ավելի քան 30[1], Հայաստանում՝ 3 տեսակ՝

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիոնի սերմերը

Սերմերը հարուստ են ճարպերով, սպիտակուցներով, եթերային յուղերով։ Դրանք պարունակում են նաև դաբաղային միացություններ, ֆլավոնոիդներ։ Քիմիոնը գրգռում է ախորժակը, ուժեղացնում է ստամոքսի և աղիների շարժողական և արտազատողական գործունեությունը, իջեցնում է ստամոքսի նեխման և խմորման երևույթները, ուժեղացնում է կաթնագեղձերի արտազատումը, օժտված է խորխաբեր, թույլ լուծողական, հակաջղացնցումային և ցավազրկող ազդեցությամբ։ Նեխուրազգիների ընտանիքին պատկանող այս համեմունքային դեղաբույսը հանդիպում է ինչպես բանջարանոցներում, այնպես էլ՝ վայրի վիճակում։ Քիմիոնի երիտասարդ տերևները պարունակում են վիտամին C և հանքային աղեր։ Քիմիոնի սերմերը լայն գործածություն ունեն խոհանոցում։ Դրանով համեմում են մսային կերակրատեսակներ, աղցաններ, ինչպես նաև օգտագործվում է հաց թխելիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 29 по данным The Plant List: Carum

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тмин // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Тмин — статья из Большой советской энциклопедии (Проверено 21 октября 2012)
  • Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1950. — Т. XVI. — С. 385-396. — 648 с. — 3500 экз.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]