Սուրբ Կարապետ եկեղեցի (Աբադան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կարապետ եկեղեցի
Եկեղեցու գմբեթներ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԽուզեսթան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճՊահլավական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1958
Գմբեթ2 հատ
Քարտեզ
Քարտեզ
 Saint Karapet Church (Abadan) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Կարապետ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Աբադան քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է իմամ Մուսա բին Ջաաֆար մզկիթի անմիջական հարևանությամբ[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից ծոցի ափին գտնվող Աբադան նավահանգիստում հայերի հաստատման պատմությունը մեկ դարից ավելի չէ. 1909 թվականից անգլո-իրանական նավթային ընկերությունում ծառայության անցան Թեհրանի և Թավրիզի մի քանի հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ հայոց ցեղասպանությունից հետո, այստեղ բնակություն հաստատեցին ևս մի քանի վանեցի ընտանիքներ։ 1928 թվականի սկզբին հայերի թիվն անցավ 600-ը, իսկ քառասուն տարի անց՝ 5 հազարը։ Համայնքում եղել է վարժարան, մարզական ակումբ, երգչախումբ։ 1958 թվականին այստեղ բացվել է սուրբ Կարապետ եկեղեցին, որը դառնում է Աբադանի հայ բնակչության գլխավոր հավաքատեղին։ 1960-ական թվականներին Աբադան են տեղափոխվել Չհարմահալի գավառի երեք հայաբնակ գյուղերի մի քանի տասնյակ ընտանիքներ, ինչպես նաև՝ հայեր Սպահանից, Շիրազից ու Նոր Ջուղայից[4]։ Իրան-իրաքյան պատերազմից հետո հայերն արտագաղթել են Աբադանից։

Քաղաքում մնացել է միայն մեկ հայկական ընտանիք[5]։ Եկեղեցու կառուցումից 50 տարի անց՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին, այն վերաբացվել է[6]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Կարապետը կառուցված է հայկական դասական ճարտարապետության ոճով՝ բարձր կենտրոնական գմբեթով և երեք մուտքերով։ Արևելյան կողմում գտնվում է խորանը, իսկ արևմուտքում վեր է խոյանում զանգակատունը։ Շինանյութը մարմար է։

1966 թվականին բակում տեղադրվել է հուշակոթող՝ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Mosque and church share wall(չաշխատող հղում)
  3. «Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին կը վերաբացւի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  4. «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  5. Իրանում Աբադանի բնակիչները հավաքվել են հայկական եկեղեցում`շնորհավորելու միակ հայ ընտանիքին
  6. «Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին կը վերաբացւի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  7. Memorial in Abadan, Iran