Սեզարիա Էվորա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեզարիա Էվորա (պորտուգալերեն՝ Cesária Évora; 1941թ. օգոստոսի 27, Մինդելու — 2011թ. դեկտեմբերի 17, Սան-Վիսենթե; մականունը՝ «Բոկոտն թագուհի»), երգչուհի Կաբո Վերդեից, կատարել է մորնա, ֆադու և մոդինյա ժաներրի երաժշտություն: Նրան ճանաչում է բերել Besame Muchօ երգը, որը երգչուհու թալիսմանն է: Սեզարիան միշտ ոտաբոբիկ էր դուրս գալիս բեմ. դա խորհդանշում էր այն աղքատությունը, որը տիրում էր երգչուհու հայրենիքում: Երգում էր պորտուգալերենի կաբովերդական դիալեկտով, դաշնամուրի, հավայան կիթառի, ջութակի և այլ գործիքների նվագակցությամբ:
[խմբագրել] Արտաքին հղումներ
Մեդիաֆայլեր այստեղ՝ Սեզարիա Էվորա