Մինդելու (Կաբո Վերդե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մինդելու
Զինանշան

ԵրկիրԿաբո Վերդե Կաբո Վերդե
ԲԾՄ61 մետր
Բնակչություն70 468 մարդ (հունիսի 16, 2010)[1]
Մինդելու (Կաբո Վերդե) (Կաբո Վերդե)##
Մինդելու (Կաբո Վերդե) (Կաբո Վերդե)

Միդելո (անգլ.՝ Mindelo) նավահանգստային քաղաք[2] Կաբո Վերդեում գտնվող Սանտ Վինսենտ կղզու հյուսիսային մասում։ Մինդելում է գտնվում Նոսսա Սենհորա ծխական համայնքի և Սենտ Վինսենտի նստավայրը։ Քաղաքը համարվում է կղզու բնակչության 93%-ի տունը։ Մինդելուն հայտնի է իր գունեղ և կենդանի կառնավալներով, որոնց արմատները գալիս են Պորտուգալական մշակույթից, հետագայում արդեն ազդել են Բրազիլական մշակույթի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինդելո քաղաքի 20-րդ դարի սկզբի հին նամականանիշ

Բնական պաշարների սակավությունը և երկարատև երաշտը խանգարում Սան Վիսենտե կղզում մշտական բնակչություն հաստատելու համար։

Ի շնորհիվ բնական Պորտու Գրանդե ծովածոցի կղզուն մոտենում էին ծովահենների և կրոսարների նավերը, որոնք փնտրում էին զոհեր և ցանկանում էին այլ քաղաքներ գրավել, հանգստի համար կամ սեփական կառավարությունից ներդրումների սպասելու համար։ 1624 թվականին կղզում ջրի և պարենամթերքի պաշարները լրացնելու համար կառանել են 26 հոլանդական ֆրեգատ (հետախուզական նավ) 500 թնդանոթով և 3300 հոգանոց անձնակազմ ադմիրալ Յակոբ Վիլեկենսկի ղեկավարությամբ, որի վերջնական նպատակն էր գրավել Բրազիլիայում Բոլոր Սրբերի ծովածոցը[3]

Մինչ 1781 թվականը նավահանգիստը շարունակում էր օգտագոծվել ծովահենների կողմից։

1795 թվականին հայտնվեցին առաջին բնակիչները՝ 20 մարդ բարձր խավի ներկայացուցիչ և 50 ստրուկ։ Նրանք բնակեցվեցին Ֆոգու և Սան Վիսենտե կղզիներում։ Ղեկավար է նշանակվում Ժոաու Կարլուշ դա Ֆոնսեկա Ռոսադոն, հարուստ մարդ, որը ծնվել էր Տավիրեում։ Ներկայիս Ալդեիա Կույս Մարիամ Աստվածածնի եկեղեցու տեղում եղել են տասնյակ վրաններ և տնակներ։

1819 թվականին նահանգապետ Անտոնիո Պուսիչը տեղափոխում է 56 ընտանիք (ավելի քան 120 մարդ) Սանտու Անտանից։ Նա երազում է քաղաքի մասին, որը պետք է կոչվի Լեոպոլդիան, ի պատիվ Բրազիլիայի կայսրուհի Մարիի Լեոպոլդիան Ավստրիացու, կայսր Պեդրո IV-ի կնոջ։

1821 թվականին կղզիում բնակվում է 295 մարդ։ Երաշտի հետևանքով կղզու ոչ այդքան մեծ բնակչությունը կրճատվում է։

Չնայած դժվարություններին իշխանությունները վճռական էին կառուցել մեծ քաղաք Պորտու Գրանդե ծովածոցում։ Լիբերալ իշանության ավելացման հետ քաղաքում 1835 թվականի սեպտեմբերին նահանգապետ է նշանակվում Ժոակին Պերեյրա Մարինյուն։ Հաջորդ տարի քաղաք այցելեց անգլիացի Ջոն Լյուիսը, որպեսզի գնահատի արդյոք կարող է ծովածոցը ծառայել նավահանգիստ Բրիտանական արևելահնդկական ընկերության համար։

Մարինյուն պաշտպանում է Կաբո Վերդեի նոր մայրաքաղաքի կառուցումը Պորտու Գրանդեում։ 1838 թվականի հունիսի 11-ի թագավորական և նախարարական հրամանը, լիազորում է տեղափոխել մայրաքաղաքը Պրայաից Սան Վիսենտե։ Բայց այդ հրամաը դատապարտված էր ձախողվամ, հիմնականում այն բանի համար որ նախկին մայրաքաղաքի կողմնակիցների դեմ լինելու և նահանգապետ Մարինյու խանդավառության նվազման համար։

Այսպես թե այնպես 1838 թվականին Բրիտանական արևելահնդկական ընկերության, որը խարսխվել էր Սան Վիսենտում, սկսեց ածուխի հանքարտադրությունը։ Իսկ մետրոպոլիտում մարկիզ Դե Սա դա Բանդեյերը հայտնեց նրա մասին, որ Պորտու Գրանդե ծովածոցում բնակավայրը ստացել է Մինդելու անվանումը, ի պատիվ Պեդրո IV-ի բանակ արշավի դեպի Պորտուգալիա Միդնելու քաղաքի ափի մոտակայքը։

1851 թվականի հուլիսից թույլատրեվել է ազատ շինարարությունը։ Որպեսզի պաշտպանեն քաղաքը կողոպտիչներից և ծովահեններից, 1852 թվականին կառուցվել է Ֆորտ Դել Ռեյը զինվորական կայազորով և 7 հարվածային կետերով։

Կույս Մարիամ Աստվածածնի եկեղեցի

1857 թվականի մարտի 10-ի հրամանով Սան Վիսենտեում վերացվում է ստրկությունը, իսկ հաջորդ տարում Սան Նիկոլայում և Սանտու Անտանում։

1858 թվականին Մինդելուն, որը ուներ 4 փողոց, 170 տուն և 1400 բնակիչ ստացավ քաղաքի կարգավիճակ։

Հանկարծակի 1861 թվականին կղզիում տարածվեց դեղին տենդի համաճարակը, որի հետևանքով քաղաքի բնակչության կեսը մահացան։ Այդ պատճառով կանգնեցվեց ածուխի արդյունահանումը, քանի որ աշխատակիցների քանակը կրճատվել էր։ Այդ սարսափելի ճգնաժամից հետո քաղաքը կամաց հավաքում էր իր նախկին զարգացման տեմպերը, և միայն հարևան կղզիներից ներգաղթի շնորհիվ բնակչությունը նորից հասավ 1400-ի։ 1862 թվականին կառուցվել է մաքսատան շենքը և Կույս Մարիամ Աստվածածնի եկեղեցի։

1874 թվականի մարտի 18-ին Մատիոնտա լողափում անցկացվել է առաջին ստորջրյա հեռախոսային կաբել, որը կապում էր կղզին Եվրոպայի և Բրազիլիայի հետ։ 1875 թվականին Մինդելն դիտվում է, որպեսզ Ատլանտյան ծովափի ամենամեծ նավահանգիստը։

1884 թվականին հնդկական ընկերությունը երկարեցնում է իր ստորջրյա կաբելը մինչև Պրայա քաղաքը, և նրանից միացնում է Արևմտյան ու Հարավային Աֆրիկաների և ԱՄՆ-ի հետ։ Մինդելուն սկսեց կարևոր դեր խաղալ Բրիտանական կայսրության հեռահաղորդակցության գործում։ Կղզում բնակվեցին ավելի քան 100 բրիտանիայի քաղաքացիներ, որոնք աշխատում էին հեռահաղորդակցության ընկերությունում։

Ծաղկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինդելու քաղաքի առաջին զինանշանը

Քաղաքի կարգավիճակ ստացած ժամանակ Մինդելան արդեն ծաղկել էր։ Կառուցվել էր գեղեցիկ հանրային շենքեր, եկեղեցի, կառավարության դղյակը, քաղաքապետարանը, կայազորերը։ Կառուցվում էին մասնավոր հարմարավետ տներ։ 1873 թվականի հունվարին նահանգի խորհրդի կողմից Մինդելուի բնակիչներին առջև պահանջ է դրվել հողի յուրաքանչյուր 3 մ² վրա մեկ ծառ տնկել։

1879 թվականին քաղաքում կար 27 փողոց։ Քաղաքի հանրահայտ Դ․ Լուիշ փողոցը նույն տարում լուսավորվել է հինգ գեղեցիկ լուսամփոփներով։ Տախտակե փողոցները լուսավորվում էին 120 յուղային լուսամփոփներով։ 1879 թվականին 3300 բնակչություն ունեցող բնակավայրը պաշտոնապես ստացավ քաղաքի կարգավիճակ։

Քաղաքում սկսվեց զարգանալ առևտրի և սպասարկման ոլորտները։ Արդեն քաղաքում կար երեք մթերայն խանութ մանրամեծածախ առևտրով, 11 առաջնակարգ խանութ տարբեր ապրանքներով և 15 երկրորդական խանութներ (որոնց ապրանքները բերվում էին տեղի ֆերմաներից և ագարակներից), 108 փոքրիկ պանդոկ, 7 հացի փուռ, 2 մսի խանութ, 5 վաճառարկղա անհրաժեշտ ապրանքներով, 3 մասնավոր հյուրանոց և 2 բիլիարդանոց։ Քաղաքում կար նաև մեկ մեծածախ առևտրի պահեստ՝ Միլլերների Տուն, որոնք առևտրով քին զբաղվում ոչ միայն կղզիում այլ նաև արտահանում էին սնունդ այլ կղզիներ։ Սան Վիսենտում ամենամեծ խնդիրը հանդիսանում էր քաղցրահամ ջուրը, որը ներկրում էին Տարաֆալաից (Սանտու Անտան), կամ ձեռք էին բերում 13 պետական և 22 մասնավոր հորանցքներից։

Հետ չէր մնում նաև կրթության ոլորտը։ Ի հավելու ֆրանսերենի, անգլերենի և հաշվապահական հաշվառման մասնավոր պարապունքների բացվում են նաև տղաների և աղջիկների համար հանրակրթական դպրոցներ։ Ուսանողների ջանքերով կազմակերպվում է զինվորական երաժշտության քաղաքային նվագախումբ։ 1880 թվականի հունիսի 10-ին, բանաստեղծ Լուիշ Վաժ դե Կամոեշայի մահվանի 300 տարելիցի օր նրա անունով բացվում է դպրոց, և սկսել է աշխատել հանրային գրադարանը ավելի քան 1000 հատոր գրքով (մեծ մասը նվիրաբերել են քաղաքի բնակիչները)։ Այդ օրը դրվել է քաղաքում հիվանդանոց կառուցելու հիմքը։

1899 թվականին բնակիչները հայտ են փոխանցել ծովափնյա շրջանների նախարարին քաղաքում միջնակարգ և օտար լեզուների ուսումնասիրող դպրոց կառուցելու համար։

Ներքին խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտ Վիսենտի հին նամականիշ

Քաղաքում ամեն ինչ չէր շատ լավ։ Քաղաքի աշխատող դասը չէր ստանում սոցիալական պաշտպանություն, գործատուների կողմից ենթարկվում էր բռնության, աշխատատեղերը չէին առանձնանում անվտանգությամբ, աշխատավարձերը շատ ցածր էին։ Քաղաքում գրեթե բացակայում էր Կոյուղին։ Աղբը և թափոնները գցում էին լողափի մոտակայքում։

Ածուխի բեռնման արդյուքում աշխողները շնչում էին փոշին և մուրը և չէին ստանում որև բժշկական օգնություն, հաչախ էին հիվանդանում տուբերկուլոզ հիվանդությամբ։ Հիվանդությունը արագորեն տարածվում էր աղքատ թաղամասերով։

Այն ժամանակվա ճանապարհորդների տեղեկություններով մարդիկ որոնք ապրում էին կառացանցի մոտ տառապում էին աղքատությունից։ Նավահանգստին մոտեցող յուրաքանչյուր նավ շրջապատվում էր տասնյակ նավակներով, որոնք փորձում էին վաճառել մրգեր և քաղցրավենիք, կամ փոխարինել դրանք ծխախոտի ու ալկոհոլային խմիչքի հետ, որը նույն պահին վերավաճառվում էր։ Մարդիկ փորձում քին գոյատևել, վաստակելով գումար ապրելու համար, ինչպես կարող են։ Ինչպես բոլոր նավահանգստային քաղաքներում, մարմնավաճառությունը ցուցանիշները հասնում էին բարձր մակարդակի, իսկ նրա հետ գալիս են վեներական հիվանդությունները։ Ամենավտանգավոր հիվանդությունը սիֆիլիսն էր, որը վերջնարդյունքում տարածվել է ամբողջ կղզիախմբում Մինդելուի և մնացած կղզիների միջև կապերի հետևանոքով։

Ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարում Պորտու Գրանդեն բախվում է արտաքին պահանջարկի նվազման հետ։ Կառավարությունը վերցնում էր շատ բարձր հարկեր, և նավահանգիստը այլևս չէր կարողանում մրցակցել Լաս Պալմասի և Դակարի հետ։

1891 թվականի ապրիլին Կարվուեյրու ընկերության ղեկավարը հայտարարեց երկու հազար աշխատակիցների ազատեց աշխատանքից։ Սովը սկսեց սպառնալ քաղաքին։ XX դարի սկզբերից գործազրկությունը գնալով էլ ավելի մեծ թափ էր հավաքում։ Այդ ժամանակների իրավիճակը, իրենց ստեղծագործություններում ներկայացնում են Բալտասար Լոպեսը և Մանուել Լոպեսը։

1900 թվականին ածուխը փոխարինվում է հեղուկ վառելիքով, որի հետևանքով նավահանգիստը կորցնում է իր մարտավարական նշանակության մեծ մասը։

1910 թվականին Մինդելուն ջերմորեն ընդունում է Պորտուգալիայում հանրապետության հաստատումը, սակայն ընդամենը մեկ բարեգործական կազմակերպություն Բրազիլիայի Սանտուշի քաղաքից սովյալներին հումանիտար օգնություն ցուցաբերեց, քաղաքը ուղարկելով նավեր, որոնք բեռնված էին տարբեր պարենամթերքներով։

Երկու տարի անց իրավիճակը սրվեց։ Ածխի հանքափորների ավելի քան 4000 աշխատակից հայտարարեցին գործադուլ, պահանջելով իրենց ետ վերադարձնել հայրենիք, հեռու պարենային ճգնաժամից, որը սպառնում էր քաղաքին, ինչպես նաև երաշտը ու աշխատանքի բացակայությունը Պորտու Գրանդեում, գործադուլի պատճառ հանդիսացան։

1917 թվականին կառավարությունը որոշեց բնակչությանը բաժանել պարենային մթերաբաժիններ, սակայն իրավիճակը լավանալու փոխարեն ավելի վատացավ։

1920 թվականից նավահանգիստ նավեր շատ հազվադեպ էին մոտենում։

1922 թվականի ապրիլին Հարավային Ատլանտիկայով առաջին անգամ հիդրոօդանավով օդային ճանապարհորդության ժամանակ օդաչուներ Գագու Կոուտինյոն և Սակադուրա Կաբրալը վայրեջք կատարեցին Պորտու Գրանդեում օդանավը լիցաքավորելու համար։

Ամենամեծ ճարիքը, որը տանում էր դեպի գործազրկություն, դա հարբեցողությունն էր։ 1924 թվականին Մինդելու քաղաքի բնակիչների խնդրանքով նահանգապետը արգելեց Սան Վիսենտեում յուրաքանչյու տեսակի ալկոհոլային խմիչքների ներմուծումը։

30-ական թվականներին քաղաքի վիճակ էլ ավելի բարդ էր։ Մեծ տնտեսական ճգնաժամի պատճառով արևելքում նավերի տեղաշարժը գրեթե դադարեց։ Բոլոր փորձերը Պորտու Գրանդե նավահանգիստը մրցունակ դարձնելու ուղղությամբ հաջողություն չէին բերում։

1934 թվականի հունիսի 7-ին, հասկանալով որ կառավարությանը չի հետաքրքրում ստեղծված իրավիճակը, մարդիկ դուրս եկան փողոց արդարություն պահանջելու, գողություն անելով պետական պարենամթերային պահեստներից և տեղի առևտրականների խանութներից։

1941-ից 1942 թվականների և 1946-ից 1948 թվականների երաշտը և սովը հանգեցրեցին հազարավոր մարդկանց մահը և շատերին ստիպեց արտագաղթել (որոշ տվյալներով քաղաքի բնակչությունը կրճատվեց 30%-ով)։ Սովից հյուծված մարդկանց ամբոխը փախչում էր Սան Թոմե փրկվելու հնարավորություն ունենալու համար։

Մնացած կղզիներում վիճակը էլ ավելի բարդ էր։ Առասպելը թե Պորտու Գրանդեում չսպառվող քանակի աշխատատեղեր կան, ինչպես նաև նավահանգստում նավեր կան, որոնք հնարավորություն են տալիս այլ երկրներ գնալու համար, Մինդելուին թույլ էր տալիս միշտ ունենալ լրացուցիչ աշխատուժ կղզիախմբի բոլոր կղզիներից։ Դեր էր խաղում նաև այն փաստը, որ այտ շրջանում միայն Մինդելուն ուներ դպրոց, այդ իսկ պատճառով քաղաքը համարվում էր Կաբո Վերդեի կրթական կենտրոնը։ Շատ քաղաքական գործիչներ, այդ թվում Ամիլկար Կաբրալը և Պեդրու Պիրեշը սովորել են տեղի դպրոցներից մեկում (ներկայումս Ժորժի Բարբոսայի դպրոց)։

Իրավիճակը կարգավորվեց միայն 1968 թվականին, եր Եվրոպա և ԱՄՆ արտագաղթած բարեկամները գումար սկսեցին ուղղարկել հարազատներին։

Մեխի հեղափոխությունը հնարավորություններ տվեց Պորտուգալիայում իր առջև շատ ինժիներների, ուսուցիչների և տեխնիկական ոլորտի աշխատակիցներին վերադառնալ հայրենի Կաբո Վերդե տարբեր պորտուգալական գաղութներից։ Վերադարձել էին նաև Գվինեայի և Կավո Վերդեյի անկախության Աֆրիկական կուսակցությունը որոշ առաջնորդներ, Ամիլկար Կաբրալի կողմնակիցները։

Անկախությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախությունը քաղաքին տվեց հայտնի լինելու հնարավորություն։ Ներկայումս Պորտու Գրանդեն վերականգնված է։ Առևտուրը, Ատլանտյան օվկիանոսով տեղափոխությունների ծառայությունը, նավերի վերականգնումը և լիցքավորումը այսուհետ նույնպես լինելու են քաղաքի զարգացման հիմնական ուղղություններից։ Նավահանգստը ընդունում է ներկրում ինչպես նաև կատարում է արտահանում։ Արտաքին աշխարհի հետ դինամիկ կապը խթանում է քաղաքում թեթև արդյունաբերության զարգացումը։

Մինդելուն մեծանում է ուրիշ կղզիների բնակիչների հաշվին, հատկապես Սանտու Անտան-ից և Աան Նիկոլաուից։ 2000 թվականի մարդահամարի արդյունքներով քաղաքում գրանցվել 63 հազար մարդ։ 2010 թվականին ըստ հաշվարկների բնակչության թիվը պետք է կազմի 78 600 մարդ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինդելույի տնտեսական զարգացման հիմնական աղբյուրը դա առևտուրը և սպասարկման ոլորտն է։

Պորտու Գրանդեն հանդիսանում է բեռների տեղաբաշխման կենտրոն։ 1997 թվականի վերջերում նավահանգրվանը զբաղեցնում է 1750 մ² տարածք, պիրսը ձկնորսության համար նախատեսված ուներ 340 մետր երկարություն 11,5 մետր առավելագույն խորությամբ։ 1997 թվականի դեկտեմբերին ավարտվել է նավահանգստի արդիականացման աշխատանքները՝ 40 000 մ² նավահանգրվանը իր մեջ ներառում էր ուղևորների համար նախատեսված հատված, բեռների հատված ինչպես նաև այլ ժամանակակից սպասարկման և օգնության կենտրոններ։ Նավահանգիստը ունի նաև 5 պահեստ, նավահանգստային կառույցներ և սառնարանային խցեր։

Քաղաքոում գտնվում է յուրաքանչյուր տեսակի նավի շինարարության համար նախատեսված ժամանակակից և լավ սարքավորումներ։ Նավաշինարանը սարքավորված է բարձրացման մեխանիզմով, նավերի կայանման համար նախատեսված սեկցիաներով, որոնք չեն գերազանցում 110х18 մ և բեռնատարողությամբ 2800 տոննա, ծովափից 145 մետր տեղակայված էլեկտրականություն, ընթացքային մասերի և այլ մասերի արհեստանոցներ ու մակերևույթի ու վերակառուցման և խողովակների զոդման արտադրամաս։

Ծովափի ջրերը առատ են ծովի բնակիչներով, դրա համար ձկնաբարդյունաբերությունը տալիս է մեծ հնարավորություններ քաղաքի տնտեսական զարգացման համար և արժանանում է ատասահմանցի ներդրողների ուշադրությունը։ Քաղաքում կա մի քանի արտադրություն օվկիանոսի բարիքների մշակման և պահման համար։

Քաղցրահամ ջրի սակավության պատճառով, զարգացած է օվկյանոսի ջրի վերամշակումը։ Մինդելուում օրական արտադրում են 2900 մ³ խմելու ջուր, որը կազմում է ամբողջ կղզու ջրօգտագործման 65 %-ը։ Ջրամաքրմամբ զբաղվում է տեղական «Electra» ընկերությունը։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտու Գրանդե հյուրանոց

Տուրիզմը ամբողջ կղզիախմբի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունն է։ Մինդելուն իր հյուրերին տրամադրում է սպասարկման ոլորտի բոլոր ծառայությունները,

  • Հյուրանոց Պորտու Գրանդե**** տեղակայված է քաղաքի սրտում։ Կաբո Վերդեի ամենահին հյուրանոցներից մեկը[4]։
  • Մինդելա հյուրանոց****[5]։
  • «Chez Loutcha»****՝ հյուրանոց, որը տեղակայված է քաղաքի մուտքի մոտ։ 4 հարգանի ժամանակակից շենք, որը ունի խանութ, ռեստորան և բար[6]։
  • Սուրճ Մինդելու տու՝ 1870 թվականի հին շենք, որը վերականգնվել է իր սկզբնական տեսքին համապատասխան։ Գտնվում է Պորտու Գրանդե ծովածոցից ոչ հեռու[7]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է տեղակայված Կաբո Վերդեի համալսարանի ֆակուլտետներից մեկը։ Քաղաքում է գտնվում նաև Խեան Պիագետ Համալսարան Կաբո Վերդե Միդելուի ֆակուլտետը, Մինդելուի համալսարանը, Էսկոլա Ջորջե Բարդոսա և Լիսեու Լուդգերե Լիմա համալսարաները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին քաղաքը ուներ 70,468 բնակչություն և համարվում էր Կաբո Վերդեի մեծությամբ երկրորդ քաղաքը։

Մինդելու բնակչությունը 1980-2010 թվականներին[8]
1980 1990 2000 2010
36,746 47,109 62,497 70,468

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինդելու քաղաքի կենտրոնի տեսքը
Կաբո Վերդե, Մինդելու

Մինդելուն գտնվում է Պորտու Գրանդե ծովածոցում՝ մեծ բնական նավահանգստում։ Քաղաքը շրջապատված է ցածր սարերով՝ Մոնտե Կարա և Մորրո Բռանկո արևելքից և Մոնտե Վերբեր արևմուտքից։ Քաղաքով անցնում է Ռիբեիրա դե Ջուլիանո գետը։

Սեսարիա Էվորա օդանավակայանը տեղակայված է Մինդելուի հարավարևելքում, Սաո Պեդրո գյուղի մոտակայքում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինդելու քաղաքում անապատային կլիմա է։ Տարեկան միծին ջերմաստիճանը 23.6 °C (74 °F)։

Մինդելո (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 29.2
(84.6)
29.5
(85.1)
30.3
(86.5)
29.5
(85.1)
31.5
(88.7)
30.5
(86.9)
33.6
(92.5)
31.8
(89.2)
32.7
(90.9)
31.5
(88.7)
31.0
(87.8)
30.0
(86)
33.6
(92.5)
Միջին բարձր °C (°F) 23.4
(74.1)
23.2
(73.8)
23.9
(75)
24.0
(75.2)
24.9
(76.8)
25.4
(77.7)
27.1
(80.8)
28.3
(82.9)
28.8
(83.8)
28.0
(82.4)
26.8
(80.2)
25.2
(77.4)
25.7
(78.3)
Միջին օրական °C (°F) 21.9
(71.4)
21.6
(70.9)
22.0
(71.6)
22.2
(72)
22.8
(73)
23.8
(74.8)
25.0
(77)
26.2
(79.2)
26.5
(79.7)
26.0
(78.8)
25.0
(77)
23.3
(73.9)
23.9
(75)
Միջին ցածր °C (°F) 19.9
(67.8)
19.7
(67.5)
19.6
(67.3)
20.2
(68.4)
20.9
(69.6)
21.9
(71.4)
22.9
(73.2)
24.1
(75.4)
24.8
(76.6)
24.2
(75.6)
23.2
(73.8)
21.7
(71.1)
21.9
(71.4)
Ռեկորդային ցածր °C (°F) 16.5
(61.7)
13.5
(56.3)
15.6
(60.1)
15.0
(59)
15.0
(59)
18.0
(64.4)
17.5
(63.5)
14.5
(58.1)
19.0
(66.2)
18.5
(65.3)
19.0
(66.2)
17.0
(62.6)
13.5
(56.3)
Տեղումներ մմ (դյույմ) 4.8
(0.189)
1.7
(0.067)
0.4
(0.016)
0.4
(0.016)
0.0
(0)
0.0
(0)
2.6
(0.102)
16.3
(0.642)
36.2
(1.425)
14.5
(0.571)
6.3
(0.248)
1.0
(0.039)
84.2
(3.315)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 1 1 0 0 0 0 1 4 5 2 2 2 18
% խոնավություն 66.1 67.6 67.2 68.2 70.1 72.9 72.7 74.0 74.2 72.8 69.4 67.3 70.2
Միջին ամսական արևային ժամ 229.4 237.3 275.9 291.0 306.9 276.0 248.0 226.3 225.0 238.7 225.0 201.5 2981
Միջին օրական արևային ժամ 7.4 8.4 8.9 9.7 9.9 9.2 8.0 7.3 7.5 7.7 7.5 6.5 8.2
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorologia e Geofísica[9]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (extremes, precipitation days, and sun)[10]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Mindeloին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.citypopulation.de/en/capeverde/cities/?cityid=12758
  2. Cabo Verde, Statistical Yearbook 2015, Instituto Nacional de Estatística, p. 32-33
  3. «Хейн, Питер Питерсзоон — ВЕСЕЛЫЙ РОДЖЕР — история морского разбоя». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. CABOVERDE- Hotel Porto Grande — 323190 — Mindelo — S.Vicente — cape verde — capo verde(անգլ.)
  5. CABOVERDE- Ilha de Sao Vicente — (hoteiss) — MINDEL HOTEL — 328881 -cape verde — capo verde
  6. CHEZ LOUTCHA — pensao — (hotel-bar restaurantes) — 321636 — cape verde — capo verde — CABOVERDE- Ilha de Sao Vicente
  7. «casa CAFÉ mindelo». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  8. Source: City Population, citing the Instituto Nacional de Estatísticas.
  9. «Normais Climatológicas» (պորտուգալերեն). Instituto Nacional de Meteorologia e Geofísica. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «Klimatafel von Mindelo / Sao Vicente / Kapverden (Rep. Kap Verde)» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.