Սալարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սալարկ, ավտոմոբիլային ճանապարհի կամ փողոցի բանուկ մասի պատվածք։ Պատրաստվում է բնական և արհեստական հատային նյութերից, գրանիտե չորսվակասալ, գետաքար, բետոնաքար, գերթըրծած աղյուս, բիտումով հագեցված սիլիկատային աղյուս, ասֆալտբետոնե աղյուս, փայտե (ճակատափայտի սալարկ) չորսվակասալ, թուջե բլոկ, ռետինի շերտով բլոկ և այլն։ Առավել տարածված է քարե սալարկը։ ՀԽՍՀ-ում կիրառվում են գրանիտե չորսվակասալեր, որոնք արտադրվում են Վանաձորի քարամշակման կոմբինատում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png