Ջոն Լենոնի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Լենոնի սպանություն
Տեսակսպանություն և certain aspects of a person's life?
Երկիր ԱՄՆ
Գրոհի վայրՆյու Յորք
ՏեղադրանքThe Dakota?
Գրոհի նպատակՋոն Լենոն
Տարեթիվդեկտեմբերի 8, 1980
ԶենքՊտտագլոր (Ռևոլվեր)
Զոհվածներ1 մարդ
Վիրավորներ5
Ահաբեկիչների քանակ1
ԱհաբեկիչներՄարկ Դևիդ Չեպմեն

Ջոն Լենոնի սպանություն, բրիտանացի ռոք-երաժիշտ, ով համաշխարհային ճանաչման է արժանացել որպես «Բիթլզ» (անգլ.՝ The Beatles) խմբի մասնակիցներից մեկը, տեղի է ունեցել 1980 թվականի դեկտեմբերի 8-ին, «Դակոտա» շենքի մուտքի մոտ, որտեղ ապրում էր Լենոնը։ Նա գնդակահարվել է իր երկրպագու Մարկ Դևիդ Չեպմենի կողմից։ Դա կատարվել է այն ժամանակ, երբ Ջոնը իր կնոջ՝ Յոկո Օնոյի հետ վերադառնում էր Record Plantruen ստուդիայից։

Լենոնի մահը արձանագրվում է Սուրբ Լուկա-Ռուզվելտ հիվանդանոց ժամանելուն պես, պատճառը՝ շոկ և մեծաթիվ արյան կորուստ։ Շուտով տեղական ռադիոկայանները հաղորդում են կատարվածի մասին, որից հետո Ռուզվելտի հիվանդանոցի և Դակոտա շենքի մոտ հավաքվում է մարդկանց ամբոխ։ Ջոնի մարմինը դիակիզվում է 1980 թվականի դեկտեմբերի 10-ին Ֆերնկլիֆ գերեզմանատանը, Գրինբուրգ։ Աճյունը հանձնվում է Յոկո Օնոյին, ով հայտարարում է, որ այն չի հուղակավորվի։ Լենոնի մահվան մասին առաջին հայտարարությունը լայն հասարակությանը արվում է Հովարդ Կոսելի կողմից ABC ալիքում, «Monday Night Football»-ի հեռարձակման ժամանակ։

Իրադարձություններ սպանությունից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվական դեկտեմբերի 8[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննի Լեյբովից

10:00-ին մոտ Լենոնն ու Օնոն իրենց բնակարանում հարցազրույց էին տալիս՝ որը վերջինն է հանդիսանում Ջոնի համար, Դեյվ Շոլինին, Լորի Կեյին, Ռոն Գումելին և Բերտա Կինին, «RKO Radio Network»-ի երաժշտական շոուի համար։ 14:00-ին մոտ Լենոնների բնակարան է ժամանում լուսանկարիչ Էնի Լեյբովիցը, որպեսզի ֆոտոսեսիա իրականացնի «Rolling Stone» ամսագրի համար։ Լեյբովիցը խոստանում է Ջոնին, որ Օնոյի հետ նրա լուսանկարը կհայտնվի կազմին, չնայած սկզբնապես նա ցանկանում էր ստանալ միայն նրա առանձին լուսանկարը։ Ըստ Էննիի հիշողությունների. «Ոչ ոք չէր ցանկանում նրան (Օնո) կազմին», սակայն Ջոնը պնդեց, որ լուսանկարում նրանք լինեն միասին[1]։ 15:30-ին, լուսանկարելուց հետո, Լեյբովիցը լքում է բնակարանը։ Մոտ ժամը 17:00-ին Ջոնը և Յոկոն դուրս են գալիս տնից, որպեսզի նստեն լիմուզինը, որը նրանց պետք է հասցներ Record Plant ստուդիա, «Walking on Thin Ice» երգի մասին տեղեկությունների համար (Օնոյի երգը Լենոնի սոլո-կիթառի նվագակցությամբ[2])[3]։

Մարկ Դևիդ Չեպմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմուզինը, սակայն, չի ժամանում, իսկ Ջոնը և Յոկոն ստուդիա են ուղևորվում RKO-ի թիմի մեքենայով։ Մինչ նրանք կնստեին մեքենա, փողոցից մի քանի մարդ ինքնագիր խնդրեցին Լենոնից (երկրպագուները հաճախ սպասում էին Ջոնին Դակոտայի մոտ, որպեսզի շփվեն նրա հետ կամ ինքնագիր վերցնենref>Jay Cocks (22 декабря 1980). «The Last Day in the Life» (անգլերեն). Time. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.</ref>), այս անգամ նրանց շարքում էր նաև Մարկ Դևիդ Չեպմենը[4]։

Չեպմենը 25-ամյա պահակ էր Հոնոլուլուից, Հավայի։ Սպանության ծրագրավորումը սկսել էր այն իրականցնելուց երեք ամիս առաջ[5]։ Սկզբնապես, նա Լենոնին սպանելու մտադրությամբ, Նյու Յորք էր ժամանել նույն թվականի հոկտեմբերի վերջին («Double Fantasy»-ի թողարկումից առաջ), ուղևորության և իր ընկերոջից զենքը գնելու համար նա վաճառել էր Նորման Ռոքվելի «Եռակի ինքնանկար» վիմագրությունը[6][7], սակայն, արդեն նոյեմբերի 5-ին, նա թռչում է Ատլանտա, քանի որ նրան անհրաժեշտ էին փամփուշտներ, որոնք հնարավոր չէր օրինականորեն գնել Նյու Յորքում։ Մի քանի օր անց նա վերադառնում է, սակայն «Սովորական մարդիկ» ֆիլմի ազդեցության տակ, մտափոխվում է մահափորձ կատարել Լենոնի վրա և նոյեմբերի կեսերին վերադառնում է Հավայի։ Չեպմենը իր ծրագրերի մասին պատմում է կնոջը և նա խնդրում է նրան դիմել բուժօգնության, որից հետո Մարկը նույնիսկ հանդիպում է նշանակում հոգեբանի հետ[8][9]։ Սակայն, ի վերջո, նա համոզում է կնոջը, որ ազատվել է զենքից և մտափոխվել է սպանություն կատարելուց, իսկ մեկնում է նրա համար, որ մանկական գիրք գրի[10]։ Նա Նյու Յորք վերադառնում է դեկտեմբերի 6-ին՝ հանցագործությունից երկու օր առաջ[7][9]։

Նկարագրվող երեկոյան Չեպմենը խնդրում է սիրող-լուսանկարիչ Պոլ Գորեշին, ով նույնպես էքս-բիթլի երկրպագու էր, օգնելու Լենոնին դիմելու ինքնագրի համար և նրան վճարում է 50 դոլար, որպեսզի վերջինս լուսանկարի նրան Լենոնի հետ, քանի որ, ըստ նրա խոսքերի, Հավայիում նրան ոչ մեկը չէր հավատա։ Այն պահին, երբ Լենոնը, Օնոն և RKO թիմը անցնում էին կողքով, ապագա մարդասպանը մռելայն նրան է մեկնում «Double Fantasy»-ի կրկնէրինակը և ինքնահոսը։ Նա ժպտում է և օրինակի վրա մակագրում է. «Ջոն Լենոն, Դեկտեմբեր, 1980» անգլ.՝ «John Lennon, December 1980»։ Ջոնը հարցնում է. «Սա ամենն էր, ի՞նչ դուք ցանկանում էիք», ինչին Չեպմենը պատասխանում է. «Այո։ Շնորհակալություն, Ջոն»։

Դրանից հետո նա նույնիսկ մոտենում է Լենոնի հնգամյա որդի Շոնին, ով ընտանեկան դայակ Հելեն Սիմենի հետ էր, երբ նրանք ցերեկը վերադառնում էին տուն։ Չեպմենը դիպչում է նրա ձեռքին և ասում, որ իր համար պատիվ է նրա հետ հանդիպելը[9]։ Երեկոյան ժամը 8-ին լուսանկարիչ Պոլ Գորեշը հայտնում է, որ ինքը պետք է մեկնի տուն՝ Նյու Ջերսի, քանի որ ակնհայտ էր, որ Լենոնները տուն կվերադառնան միայն մոտավորապես կեսգիշերին մոտ։ Չեպմենը նրան խնդրում է մնալ։ «Ես պետք է սպասեմ, — ասում է նա։ — Դու երբեք չես իմանա, կտեսնես արդյոք նրան կրկին»։ Պոլը չի հասկանում ակնարկը, իսկ Մարկը մնում է զրուցելու դռնապան Խոսե Պերդոմոի հետ[11]։

Մոտավորապես 22:30-ին, «Walking On Thin Ice»-ի վրա չորսժամյա աշխատանքից հետո, Լենոնները լքում են ստուդիան։ Տան ճանապարհին նրանք ցանկանում են ընթրել «Stage Deli»-ում, սակայն մտափոխվում են, սկզբից որոշելով վերադառնել «Դակոտա», որպեսզի Շոնին բարի գիշեր ցանկանան[12]։ Լենոնը սիրում էր հաճոյանալ երկրպագուներին, ովքեր երկարատև ժամանակ սպասում էին նրան, որպեսզի ինքնագիր վերցնեն կամ լուսանկարահանվեն։ Այսպես, Էնդի Պիբլզին, «BBC Radio 1»-ից, մահվանից երկու օր առաջ տված հարցազրույցում նա ասում է, որ մարդիկ մոտենում են իրեն և ինքնագիր խնդրում կամ ասում «Ողջույն», ընդ որում չեն կպչում և չեն ձանձրացնում։ «Դակոտա»-ի պահպանվող բակում լիմուզինից դուրս գալու փոխարեն Լենոնը այն լքում է ուղղակի 72-րդ փողոցի վրա[13]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դակոտա»-ի մուտքը, Ջոն Լենոնի սպանության վայրը

Ջոնը գնում էր Յոկոյից քիչ հեռու։ Նա կարճատև հայացք է գցում Չեպմենի վրա, երբ անցնում էր նրա կողխով և շարունակեց քայլել։ Մի քանի վայրկյան անց, երբ Լենոնները մոտենում են կամարին, Մարկ Դևիդ Չեպմենը Ջոնի ուղղությամբ արձակում է հինգ լայնացող փամփուշտ իր Charter Armsruen .38 Special ատրճանակից։ Նույն գիշեր Նյու Յորքի ոստիկանության գործակալ Ջեյմս Սալիվանի արած հայտարարության հիման վրա, ռադիոյով, հեռուստատեսությամբ և թեթերում բազմաթիվ հաղորդումներում պնդվում էր, որ կրակոցներից առաջ Չեպմենը ձայն է տալիս Ջոնին «Պարոն Լենոն» խոսքերով և ընդունում է կրակային դիրք[14]։ Ավելի ուշ ինքը՝ Չեպմենը, հայտնում է, որ չի հիշում այն, թե ինչպես է կանչել Ջոնի ազգանունը կրակոցներից առաջ[15], բայց այն, որ կնդունել է դիրք կրակելու համար, նա հաստատում է 1992 թվականին Բարբարա Ուոլտերսին տված հարցազրույցում[16]։ առաջին փամփուշտը անցնում է Լենոնի գլխի վրայով և դիպչում է Դակոտայի ապակիներից մեկին, երկուսը՝ մեջքի ձախ մասին, մնացածը՝ ձախ ուսին։ Ծայրահեղ դեպքում, փամփուշտներից մեկը դիպչում է Ջոնի աորտային[12]։ Որորվելով, նա կատարում է վեց քայլ դեպի Դակոտայի ընդունարանը, ասում. «Ես վիրավոր եմ» և ընկնում, ձեռքից գցելով ստուդիական ձայնագրության եզրափակիչ ձայներիզները[11][12]։ Դռնապան Ջեյ Գաստինգսը սկզբից որոշում է Ջոնին քուղ դնել, սակայն հասկանում է, որ դա անօգուտ է, այն բանից հետո երբ արձակում է նրա արյունոտված վերնաշապիկը։ Նա Լենոնի կուրծքը փակում է իր ժակետով, հանում է արյունոտված ակնոցները և ոստիկանություն է կանչում[17]։

Այդ ժամանակ «Դակոտա»-ի բակապահ Խոսե Պերդոմոն մարդասպանի ձեռքից խլում է ատրճանակը և հեռացնում է այն։ Չեպմենը հանում է վերարկուն և գլխարկը և նստում մայթեզրին. նա գիտեր, որ ոստիկանությունը շուտով կժամանի և ցանկանում էր ցույց տալ իր անզենութունը։ Պերդոմոն գոռում էր նրա վրա. «Դու գիտե՞ս, ինչ ես արել», որին վերջինս հանգիստ պատասխանում է. «Այո, ես հենց նոր գնդակահարեցի Ջոն Լենոնին»։ Նա չէր փորձում թաքնվել, նույնիսկ չնայած նրան, որ փողոցն անց կար մետրոյի մուտք[11]։ Առաջինը դեպքի վայր ժամանած ոստիկանը լինում են Սթիվ Պորոն և Պիտեր Կալենը, որոնք կանչի ժամանակ գտնվում էին 72-րդ փողոցի և Բրոդվեյի խաչմերուկում։ Ժամանելուն պես նրանք պետք է առաջին հերթին ձերբակալեին մարդասպանին։ Ոստիկանները հանցագործի տեղ դրեցին Ջեյ Գաստինգսին, ով լրիվ արյունոտ կանգնած էր ծնկաչոք, սակայն ուրիդ բակապահ հայտնում է, որ Գաստինգսը տեղի աշխատող է և ոստիկաններին ուղևրդում է Չեպմենի ուղղությամբ, ով նստած էր 72-րդ փողոցի մայթեզրին և կարդում էր Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գիրքը, որի տիտղոսաթերթին գրված էր. «Հոլդեն Կոլֆիլդին։ Հոլդեն Կոլֆիլդից։ Սրանք իմ ցուցմունքներն են»[12][18][19]։ Սպիրոն և Կալենը ձերբակալում են նրան, սեղմելով «Դակոտա»-ի պատին։ Չեպմենը չէր դիմադրում և միայն խնդրում է իրեն չխփել, որին Կալենը պատասխանում է. «Ոչ մեկը չի ցանկանում քեզ ցավ պատճառել։ Ուղղակի շրջվիր, ձեռքերով հենվիր պատին, իսկ ոտքերդ զաի-զատ դիր»։ Խուզարկելով Չեպմենին, ոստիկանները նրա մոտ հայտնաբերում են միայն բանալիներ, վերը նշված գիրքը և դրամապանակը, որի մեջ կար 2000 դոլար։ Սթիվը նրան ձեռնաշղթաներ է հագցնում, իսկ «Դակոտա»- վերելակավարը Կալենին է բերում ատրճանակը, որը գտնվում էր թփերի մեջ, Լենոնի կողմից ստորագրված «Double Fantasy»-ի կրկնօրինակի հետ միասին։

Մի քանի րոպե անց «Դակոտա»-ին է մոտենում երկրորդ պարեկային մեքենան 82-րդ փողոցի № 20 ոստիկանական բաժանմունքից։ Ոստիկաններ Բիլ Գեմբլը և Ջեյմս Մորանը, տեսնելով, որ իրենց գործակիցները հսկողության տակ են պահում կասկածյալին, ուղղվում են Ջոնի ուղղությամբ։ Հակառակ Յոկոյի խնդրանքներին, Գեմբլը շրջում է նրա մարմինը, որպեսզի որոշի վիրավորվածության լրջությունը և հարցնում է. «Ի՞նչ է Ձեր անունը»։ Ջոնը անվստահ պատասխանում է. «Լենոն»։ Նրա վիճակը կտրուկ վատանում է և Գեմբլը Մորանին հայտնում է, որ իրենք չեն կարող իրենց թույլ տալ սպասել շտապ օգնությանը և պետք է իրենք վիրավորվածին հասցնեն հիվանդանոց։ Ջեյմսը, վերցնելով Լենոնին ոտքերից, և Բիլը՝ թևատակերից, նրան հասցծնում են մինչև իրենց կայանված մեքենան և տեղավորում են հետևի նստատեղին։ Մորանը նստում է ղեկին և միացնում վթարային լուսարձակները և ձայնանշանը, իսկ Գեմբլը մնում է Ջոնի մոտ։ 80 կիլոմետր ժամ արագությամբ մեքենան ուղևորվում է մոտակա հիվանդանոցին՝ Սուրբ Լուկա-Ռուզվելտի հիվանդանոց, 59-րդ փողոց։ Հեռավորությունը կազմում էր 14 թաղամաս, 800 մետրից մի քիչ ավել։ Ռադիոկապի միջոցով Մորանը հիվանդանոցի աշխատակիցներին հայտնում է պատգարակների շտապ պատրաստելու անհրաժեշտությունը իրենց ժամանելուն։

Դրա հետ մեկտեղ Գեմբլը, փորձելով պահպանել Լենոնի գիտակցությունը, սկսում է հարցնել նրան.

— Դուք համոզվա՞ծ եք, որ դուք Ջոն Լենոնն եք
— Այո, — պատասխանում է Ջոնը, ավելի շատ կորցնելով գիտակցությունը։
— Ինչպե՞ս եք Ձեզ զգում
— Ցավում է։

Նրանց հետևից գնում էր մեկ այլ ոստիկանական մեքենա, որի ղեկին նստած էր սպա Էնթոնի Պալմերը, նրա հետ էր Յոկո Օնոն, ով շարունակում էր բղավել և չէր կարողանում հավատալ տեղի ունեցածին։ Երեք րոպե անց Ջոնի հետ մեքենան հասնում է հիվանդանոց, որտեղ նրա մարմինը շտապ տեղափոխվում է շտապ օգնության բաժանմունք։ Վիրահատությունը ղեկավարում էր հիվանդանոցի անհետաձգելի օգնության առաջին բժիշկ Ստեֆան Լիննը։ Մինչ Յոկոն զանգահարում էր «Դակոտա», որպեսզի իմանա կարգին է արդյոք Շոնը, բժիշկները պայքարում էին Ջոնի կյանքի համար։ Նրա մոտ բացակայում էր երակազարկը և նա չէր շնչում, սակայն բժիշկ Լիննը և երկու բարձրակարգ բժիշկներ աշխատում էին 20 րոպեի ընթացքում։ Նրանք բացում են Ջոնի կրծքավանդակը և կատարում սրտի անմիջական մերսում, որպեսզի վերականգնեն արյան շրջանառությունը[20]։

Ջոն Լենոնը և Յոկո Օնոն

Չնայած հիվանդանոցի անձնակազմի փորձերին, ներառյալ վիրահատությունը և արյան ներարկումը, նրանք չկարողացան փրկել նրան։ Բժիշկ Լիննը Ջոն Լենոնին հայտարարում է մահացած Սուրբ Լուկա-Ռուզվելտի հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք ժամանելուն պես, 1980 թվականի դեկտեմբերի 8-ի ժամը 23:07-ին[20]։ Այդ պահին հիվանդանոցի ռադիոյով հնչում էր «All My Loving» երգը[17][21]։ Ամուսնու մահվան Յոկոյին մասին հայտնվում է ժամը 23:15-ին[20]։ Լիննը ասում է նրան. «Նա հույսեր չուներ։ Մենք ոչինչ չէինք կարող անել Ձեր ամուսնու փրկության համար։ Ենթադրում ենք, որ առաջին փամփուշտը սպանել է նրան։ Այն պատռել է Ջոնի կրծքավանդակը և հասցրել է գլխավոր աորտային անուղղելի վնասվածքներ»։ Դրանից հետո Յոկոն հեկեկում է և սկսում է կրկնել. «Օ, ոչ, ոչ, ոչ, ոչ…»։ Նա ընկնում է և գլխով հարվածել հատակին, իսկ հանգստանում է այն ժամանակ միայն, երբ բուժքույրը նրան է հանձնում Ջոնի պսակադրության մատանին։ Օնոն հիվանդանոցում ներկաներին խնդրում է հետաձգել Լենոնի մահվան մասին հրապարակումը 20-25 րոպեով, բացատրելով դա նրանով, որ նրա որդի Շոնը դեռոս քնած չէ և հեռուստացույց է դիտում, իսկ նա չէր ցանկանա, որ նա հոր մահվան մասին լուրը իմանա հեռուստացույցից։ Այնուամենայնիվ, այդ խնդրանքը խախտվում է ABC հեռոուստաալիքի կողմից։ Ցնցված վիճակով հիվանդանոցը նա լքում է Դևիդ Գեֆենի, Ջեք Դուգլասի և ոստիկանության հետ։

Նյու Յորքի ավագ դատա-բժշկական մասնագետ Էլլիոթ Մ. Գրոսը հաջորդ օրը կատարում է Ջոնի մարմնի հերձումը։ Փորձաքննութունը հաստատում է, որ նա մահացել է շոկից և արյան ծավալուն կորստից։ Չորս ընդարձակվող փամփուշտները (որոնք կենդանի մարմին ընկնելուն պես ձևափոխվում են և բացվում են բողբոջի նման, որի հաշվին արագ արգելակում են[22] և առաջացնում են ակնթարթային ցավային շոկ[23]) լրջորեն վնասել են նրա մարմնի ներքին օրգանները, այդ թվում ձախ թոքը և աորտան։ Բացի այդ, շակը կարող էր հասցնել նրան, որ օրգանները և հյուսվածքները չստանային արյան անհրաժեշտ քանակ և թթվածին[24]։

Monday Night Football[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ, երբ բժիշկները փորձում էին փրկել Լենոնին, հարևան բաժանմունքում գտնվում էր ABC հեռուստաալիքի երիտասարդ լրագրող, ով որոշ ժամանակ առաջ ավտովթարի էր ենթակվել իր մոտոցիկլով։ Իմանալով, որ դա Ջոն Լենոնն է, նա կաղալով շտապեց դեպի հեռախոսային խցիկը և տեսածի մասին հայտնեց ABC-ի նորությունների բաժին։ Այնտեղ, իր հերթին, լուրը հասնում է հեռուստաալիքի ղեկավարությանը։ Այդ երեկոյան ABC-ով հեռարձակվում էր Monday Night Footballruen ծրագիրը (Ազգային ֆուտբոլային լիգայի ուղիղ եթեր)՝ «Մայամի Դոլֆինս» և «Նյու Ինգլենդ Պետրիոտս» թիմերի միջև խաղը (այդ պահին հաշիվը 13-13 էր)։ Չորրորդ խաղափուլի ընդմիջման ժամանակ մեկնաբան Հովարդ Կոսելը, խոսելով Ֆրենկ Գիֆորդի հետ, առաջին անգամ լայն հասարակությանը հայտնում է Ջոնի մահվան մասին լուրը[17][25]։ Ի բարեբախտություն Յոկո Օնոյի, այդ ժամանակ Շոնը չէր դիտում Monday Night Football և, ինչպես Յոկոն ուզում էր, հոր մահվան մասին լուրը հեռուստացույցից չիմացավ[25]։

Կոսել։ … սակայն խաղը անսպասելի դառնում է մեզ համար ոչ շատ կարևոր։ Ես կընդմիջվեմ, հարֆակումը իրականացվում է «նոու-հադլ» ռեժիմով։
Գիֆորդ։ Երրորդ դաուն, չորս յարդ։ Չակ Ֆորման… չորրորդ դաուն։ Մեթ Կավանան ձգձգում է ժամանակը մինչև վերջինը փորձը, վայրկյան վայրկյանի հետևից, որպեսզի «Մայամի»-ի մոտ, ցանկացած դեպքում, հնարավորություն չլինի։ (մրցավարի սուլոց) Թայմ-աութ, մնացել է երեք վայրկյան։ Ջոն Սմիթը դաշտ է դուրս գալիս։ Եվ կարևոր չէ, թե ինչ է կատարվում այնտեղ դաշտում, Հովարդ, դու պետք է ասես, թե ինչ ենք մենք հենց նոր իմացել լրատվական օթյակում։
Կոսել։ Այո, պետք է։ Հիշեք, որ սա ընդամենը ֆուտբոլային խաղ է, կարևոր չէ, ով հաղթեց կամ պարտվեց։ Անպատմելի ողբերգության մասին մեզ հաղորդեցին Նյու Յորքի «ABC News»-ից։ Ջոն Լենոնը Վեստ Սայդի, Նյու Յորք, իր տան բակում, հավանաբար, ամենահայտնին «Բիթլզ»-ի բոլոր մասնակիցներից, երկու կրոկոց է ստացել մեջքին, անմիջապես ուղարկվել է Ռուզվելտի հիվանդանոց և մակացել ժամանելուն պես։ Դժվար է վերադառնալ խաղին այդպիսի ապշեցուցիչ լուրից հետո, որին մեզ, իհարկե, պետք է հաշտվել։ Ֆրե՞նկ։
Գիֆորդ։ (դադարից հետո) Այո, իրոք որ։

Հետագայում Կասելը հիշում է.

Monday Night Football-ի հեռարձակման ավարտին մոտ իմ պրոդյուսեր Բոբ Գուդրիչը ասաց. «Ռունի Առլիջը հենց նոր զանգահարեց և ինձ հայտնեց, որ Ջոն Լենոնը գնդակահարվել է և շտապ հասցվել հիվանդանոց։ Սպասում ենք մանրամասնությունների ABC News-ից»։ Ես չէի կարողանում հավատալ դրան։ Գուդրիչը հետո ասաց ինձ, որ Ջոնը մահացել է ժամանելուն պես։ Ես դատարկված էի։ Մենք ֆուտբոլային խաղի կիզակետում էինք, որը մոտենում էր օվերթայմին և ես կռվում էի իմ մեջ, չիմանալով, հայտնել արդյոք այդ հրատապ լուրը հեռուստատեսությամբ և մտածելով, որ այս հիվանդ, սպորտով վարակված երկրում դա շատ կարևոր է, քան ցանկացած անիծյալ խաղ, որը երբևիցե կլինի։ Ես դուրս եկա եթեր և ասացի, որ դա սոսկ խաղ է և ինձ ստիպված էի զգում պատմելու կատարվածի մասին։

Հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես երբեք չեմ ցանկացել ինչ-որ մեկին ցավ պատճառեմ։ Իմ ընկերները կհաստատեն, որ իմ մեջ ապրում են երկու էություն։ Մեծ էությունը շատ բարի է, երեխաները, ում հետ ես աշխատում էի, կհամաձայնվեն դրա հետ։ Սակայն իմ մեջ կա նաև փոքր էություն, որը չի կարողանում հասկանալ մեծ աշխարհը և ինչ է այնտեղ կատարվում։ Ես չէի ցանկանում ոչ մեկին սպանել և ես, իրոք, չգիտեմ, ինչու դա արեցի։ Ես պայքարում էի փոքր մասի հետ երկար ժամանակի ընթացքում։ Սակայն մի քանի վարկյանով այն հաղթանակեց։ Ես խնդրում էի Աստծուն օգնել ինձ, սակայն մենք պատասխանատվություն ենք կրում մեր սեփական արարքների համար։ Ես ոչինչ չունեմ Ջոն Լենոնի դեմ, նրա գործունեության և անձնական համոզմունքների…»
Հատված Չեպմենի հայտարարությունից

Չեպմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դակոտա»-ի մոտ ձերբակալումից հետո ոստիկաններ Սթիվ Սպիրոն և Պիտեր Կալենը Չեպմենին հասցնւմ են Նյու Յորքի 20-րդ ոստիկանական բաժանմունք։ Սպանությունից երկու ժամ անց, մոտավորապես դեկտեմբերի 9-ի գիշերվա ժամը 1-ին, նա հայտարարություն է գրում, որում հայտնում է, որ, ըստ նրա խոսքերի, նրա մեջ ապրում են երկու էություն. մեծը՝ շատ բարի, փոքրը՝ որը չի հասկանում շրջապատող աշխարհը, հրեշ։ Նաև նա գրում է, որ երբեք չի ցանկացել ոչ մեկին սպանել և ոչինչ չունի Ջոն Լենոնի դեմ, բայց նրա փոքր էությունը, որի հետ նա երկար ժամանակ պայքարում էր, հաղթում է և սպանություն կատարում։

Նախալուսաբացային ժամերը նա անց է կացնում ձեռնաշղթաներով նստած բաժանմունքի երկրորդ հարկում։ Նույն առավոտյան ոստիկանները բախվում են խնդրի հետ. նրանք պետք է Չեպմենին հանձնեին դատարան, որտեղ նրան պետք է մեղադրանք ներկայացվեր սպանության մեջ, սակայն լրատվամիջոցները տենչում էին տեսնել մարդասպանին և բաժանմունքի առջև հավաքվել էր հոծ բազմություն։ Ոստիկանությունը անհանգստացած էր, որ Լենոնի որևէ հուսահատ երկրպագու կարող է սպանել Չեպմենին։ Նրան զրահաբաճկոն են հագցնում և գլխին վերարկու են գցում, որպեսզի ոչ մեկը չտեսնի նրա երեսը։ Այդ ժամանակ ոստիկանները նրան նստեցնում են ֆուրգոն և հասցնում Նյու Յորքի քրեական դատարան[26]։

Չեպմենը մեղադրվում է երկրորդ կարգի սպանության մեջ[27]։ Դատարանը նրա փաստաբան է նշանակում Հերբերտ Ադլերբերգին, ով իր գործի «վետերանն» էր և ուներ նմանատիպ մոտ քսան սպանությունների փորձ։ Զրուցելով Չեպմենի հետ, Ադլերբերգը ենթադրեց, որ Մարկը հոգեպես անառողջ է։ Նա դատարանին պնդում է, որպեսզի մեղադրյալին հիվանդանոցում ստուգեն մեղսունակության հարցում։ Չեպմենը հետազոտության է ընդունվում Բելվյու հիվանդանոց[28], սակայն հետագայում նրան տեղափոխում են կղզի-բանտ Ռիկերս, խանի որ նրա հիվանդանոցում պահելը վտանգավոր էր, նկատի ունենալով երկրպագուների կողմից հիվանդանոցի հնարավոր գրոհը[27]։ Ուշադրության է արժանի այն, որ ոստիկանները նույնպես սև գույնով էին ներկում այն սենյակների ապակիները, որոնցում քնում էր Չեպմենը, որպեսզի նրան պաշտպանեն հնարավոր նշանառուներից[26][27]։ Բանտում նրան այցելում էին բժիշկները, որոնց նա, ընդհանուր առմամբ, տալիս է 150 ժամ հարցազրույց[28]։ Նրանցից մեկում Մարկն ասում է, որ մինչ Լենոնի սպանությունը նա մտադրվում էր շատ հայտնի այլ մարդկանց վրա մահափորձեր, որոնց շարքում էին Փոլ ՄաքՔարթնին, Էլիզաբեթ Թեյլորը, Ժաքլին Քենեդին, Ջորջ Սքոթը, Ռոնալդ Ռեյգանը, Ջոնի Կարսոնը և Ջորջ Արիյոշին[26]։ Բժիշկները գալիս են եզրակացության, որ, չնայած իր զառանցանքին, մեղադրյալը պատրաստ է կանգնել դատարանի առջև։ Ինը հոգեբան և կլինիկական հոգեբույժ ցուցմունք են տալիս. վեցը հայտարարում են, որ նա հոգեպես հիվանդ է, երեքը՝ որ նրա վիճակը չի համապատասխանում փսիխոզ ախտորոշմանը[27]։

1981 թվականի փետրվարին Չեպմենը «Նյու Յորք Թայմս» թերթի խմբագրություն է ուղարկում նամակ, որում բացարձակ բոլորին կոչ է անում կարդալ Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գիրքը։ Չեպմենի փաստաբան Ադլերբերգը հետագայում հրաժարվում է վարել գործը և նրա տեղը զբաղեցնում է Ջոնաթան Մարքսը, երիտասարդ, ԱՄՆ-ի դաշնային դատախազի նախկին օգնական[26]։ Մարքսը ենթադրում է, որ Չեպմենը անմեղ կճանաչվի անմեղսունակության պատճառով և այդ դեպքում նրան կուղարկեին բուժման պետական հոգեբուժական հիվանդանոցում[29]։ Ինքը՝ մեղադրյալը, բժիշկներին բազմաթիվ հարցազրույցների ընթացքում ամբողջ ժամանակ տատանվում էր նրա մեջ, թե իրեն համարում է իրավական իր գործողություններում և նրանում, որ նա ի վիճակի եղել իրեն վերահսկել[28] Վերջ ի վերջո, 1981 թվականի հունիսի 22-ին, դատական նիստին, Մարկ Չեպմենը իրեն մեղավոր է ճանաչում սպանության մեջ։ Ըստ նրա խոսքերի, խոստովանել իրեն պատվիրում է Աստված։ Նրա փաստաբան Մարքսը վրդովված էր իր հաճախորդի գործողություններից և դատավորից պահանջում է համոզվել այդպիսի որոշումներ ընդունելու մեջ Չեպմենի իրավասություններին, անցկացնելով հերթական հետոզոտությունները, սակայն Մարկը առարկում է դրան և չէր համաձայնվում նրա հետ։ Դահավոր Դենիս Էդվարդսը հայտնում է, որ Չեպմենը որոշումն ընդունել է իր կամքով և նրան իրավասու է ճանաչում իրեն մեղավոր ճանաչելու[30][31]։

1981 թվականի օգոստոսի 24-ին դատավորը Չեպմենին դատապարտում է 20 տարուց մինչև ցմահ բանտարկության, ընդ որում, հանձնարարելով անցկացնել հոգեբուժական բուժում բանտում[32]։ Այդ ժամանակ դատապարտյալը բանտարկվում է Ատտիկայի բանտում, Նյու Յորքի նահանգ, որտեղից 2012 թվականին տեղափոխվում է Ուենդ ուղղիչ հաստատություն[33]։ Սկսած 2000 թվականից, Մարկ Դևիդ Չեպմենը իրավունք ունի պայմանական-վաղաժամկետ ազատման, սակայն նրա ազատման վերաբերյալ բոլոր լսումները, անցկացված 2000, 2002, 2004, 2006, 2008, 2010, 2012 և 2014 թվականներին, անարդյունք են անցնում։ 2012 թվականին, պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովը հայտարարում է. «Չնայած Ձեր դրական ջանքերին, գործադրված բանտերկության ժամանակ, ձեր ազատումը տվյալ պահին զգալի կարգով կխզի օրենքի նկատմամբ հարգանքը և կհակի մարդու ողբերգական մահվան անընդունելիությանը, որը դուք պատճառեցիք այդ հրեշային, ոչնչով չպայմանավորված, բռնատիրական, սառը և դիտավորյալ հանցագրծությամբ»[34]։ Յոկո Օնոն, ընդ որում, մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ իրեն չի կարող անվտանգ զգալ, եթե Չեպմանը ազատագրվի և միջնորդել է հանձնաժողովին նրան ներում արժանացնելու մերժման հարցում[35][36]։ Վերջին լսումների ժամանակ, 2014 թվականի օգոստոսին, երեք հոգուց կազմված հանձնաժողովի անդամները համարեցին, որ Լենոնին սպանողը չի կարող ազատության բաց թողնվի, քանի որ նա շարունակում է վտանգ ներկայացնել շրջապատի համար և կարող է իրականացնել նոր հանցագործություններ. «Հանձնաժողովը գալիս է այն եզրակացության, որ ձեր ազտման դեպքում բարձր է այն հավանականությունը, որ դուք չեք կարող ապրել և գտնվել ազատության մեջ առանց օրենքի նոր խախատման»[37]։

Հանցագործության դրդապատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Լենոնի սպանության հիմնական դրդապատճառ Չեպմենը հետագայում անվանում է այն, որ նա ցանկանում էր «գողանալ երաժշտի փառքը» և դառնալ հանրահայտ, նրան դժվար էր իրեն զգալ «մեծ ոչնչություն» և «մեծ դատարկ տեղ»[38]։ Հետագայում նա խոստովանում է այն գիտակցմանը, որ ընդունել է սարսափելի որոշում եսասիրական պատճառներով. «Ես զգում էի, որ, սպանելով Ջոն Լենոնին, ես կդառնամ ինչ-որ մեկը։ Դրա փոխարեն ես դարձա մարդասպան, իսկ մարդասպանները ինչ-որ մեկը չեն հանդիսանում»[39]։

Հայտնի է նաև, որ Չեպմենը Լենոնին համարում էր «խաբեբա», ինչպես և որոշ այլ հայտնիների[40]։ Այսպես, Մարկի կին Գլորիան հիշում էր նրան, Լենոնի մասին գիրքը կարդալիս. «Նա զայրացավ և Լենոնին անվանեց տականք։ Նա ջղային էր այն պատճառով, որ Լենոնը քարոզում էր սեր և խաղաղություն և ուներ միլիոններ»։ Սպանությունից մի քանի ժամ առաջ Չեպմենը կարդում է Ջոնի հարցազրույցը «Playboy»-ի ընթացիկ համարում և կրկին գիտակցում է, «ինչ ճիշտ էր նա, Լենոնին համարելով խաբեբա և ինչ ճիշտ կլիներ նրան սպանելը»։ Այդ նույն ժամանակ, սպանությունից կարճ ժամանաւ առաջ, Մարկը հյուրանոցում միացնում է հեռուստացույցը և սկսում է ենթադրել, թե ինչքան շատ կլինեն նրա մասին հաղորդումները լրատվամիջոցներում և ինչպես բոլորը իրենց հարց կտան, ինչու նա սպանեց էքս-բիթլին[41]։

Սպանության արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենոնի սպանությունը շոկի ենթարկեց մյուս էքս-բիթլներին և նրանց մեջ ուժեղացրեց իրենց կյանքի նկատմամբ գոյություն ունեցող մտահոգությունները։ Սպանությունից քիչ անց Փոլ ՄաքՔարթնին լրագրողի այն հարցին «ի՞նչ դուք զգացիք իմանալով Ջոնի մահվան մասին» պատասխանեց. «Drag isn’t it?»[42] («drag» բառը սովորաբար հասկանում են որպես «տաղտկություն, նվնվոց» և Փոլը հետագայում բազմակի անգամ ստիպված էր լինում արդարանալ շատերին անհասկանալի ոչ ճիշտ ռեպլիկայի համար)։

1981 թվականի հունվարի 6-ին կայացավ Փոլ ՄաքՔարթնիի «Wings» խմբի վերջին ստուդիական սեսիան։ Ինչպես ասում է Լոուռենս Ջուբերը («Beatlefan» ամսագրին տված հարցազրույցում), «…Ջոնի մահը Փոլի մոտ վանում է համերգային գործունեության ցանկությունը, չէ որ նա ստիպված էր լինում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ցնցվել, սպասելով, որ ինչ-որ մի ցանցառ կկրակի նրա վրա ատրճանակից»։ 1981 թվականի ապրիլի 27-ին պաշտոնապես հայտարարվում է խմբի կազմալուծման մասին[43]։ Ջորջ Հարիսոնի կալվածքը՝ Ֆրայար Պարկ, որը մինչ այդ բաց էր այցելությունների համար, Ջոնի մահից հետո դառնում է Ջորջի համար ուղղակի բնակավայր։ Բացի այդ, Ջորջը ուժեղացնում է պահպանությունը. տան շուրջ տեղադրում է փշալար և տեսախցիկներ։ 1999 թվականի դեկտեմբերին Հարիսոնի տուն է ներխուժում դանակով զինված մոլագար, ով Ջորջին և նրա կնոջը՝ Օլիվիային, հասցնում է մի քանի վերքեր, սակայն վնասազերծվում է տանտերերի կողմից։ Կրծքավանդակի չորս վերքերը խորացնում են Հարիսոնի հիվանդությունը և 2001 թվականի նոյեմբերի 29-ին նա մահանում է քաղցկեղից։

Բացի էքս-բիթլներից, իրենց կյանքի համար մտավախությունները ուժեղացան նաև ուրիշ հայտնի երաժիշտների մոտ։

Սպանությունը իր ազդեցություն է ունենում նաև Լենոնի ընկեր և գործընկեր Դեյվիդ Բոուիի վրա, որի «Young Americans» ալբոմի ձայնագրմանը Լենոնը ուներ մի փոքր, բայց կարևոր մասնակցություն։ Մարկ Չեպմենը ներկա է եղել «Մարդ–Փիղ» պիեսին (որում Բոուին կատարում էր Ջոզեֆ Մերիկի դերը), լուսանկարել է Բոուին բեմի դռների մոտ և դրանից անմիջապես հետո ուղևորվել է դեպի Լենոնի տուն («Դակոտա») նրա համար, որպեսզի գնդակահարի նրան։ Ոստիկանությանը նա հայտարարում է, որ եթե իրեն չհաջողվեր սպանել Լենոնին, ապա նա կվերադառներ թատրոն և կգնդակահարեր Դեյվիդ Բոուիին։ Չեպմենի մոտ գտնում են «Մարդ–Փիղ» պիեսի ծրագիրը, որի վրա «Դեյվիդ Բոուի» անունը թավոտ շրջանակված էր սև թանաքով[44]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Naked Lennon» (անգլերեն). The Famous Pictures Collection. 2013 թ․ մայիսի 18. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  2. Buckley, Peter. The Rough Guide to Rock. — иллюстрированное. — Լոնդոն: Rough Guides, 2003. — С. 752. — 1225 с. — (Rough Guides). — ISBN 9781843531050
  3. Mitchell Fink (10 июля 2006). «The Last Days of Dead Celebrities» (անգլերեն). ABC. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  4. McGunagle, Fred. «Mark David Chapman: The Man Who Killed John Lennon». Terrorists & Spies (անգլերեն). Time Warner. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  5. Katz, Celeste (2014 թ․ օգոստոսի 27). «Transcript: John Lennon killer Mark David Chapman bragged about his 'incredible stalking' at failed parole hearing» (անգլերեն). Daily News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  6. Halpern, Richard Norman Rockwell: The Underside of Innocence. — University of Chicago Press, 2006. — С. 1. — 218 с. — ISBN 9780226314402
  7. 7,0 7,1 Charles Montaldo. «Profile of Mark Chapman» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  8. Gaines, James R. Descent into Madness(անգլ.) // People : журнал. — Time Inc., 1981. — В. 24. — Т. 15.
  9. 9,0 9,1 9,2 «The Murder of John Lennon» (անգլերեն) — Стенограмма выпуска «The Murder of John Lennon» в эфире CNN. 2010 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  10. Collman, Ashley; Greg, Alex (2014 թ․ օգոստոսի 29). «'It took incredible planning and incredible stalking': Mark Chapman BRAGS about killing John Lennon and how he couldn't resist 'that bright light of fame' in latest parole hearing» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. 11,0 11,1 11,2 McGunagle, Fred. «Mark David Chapman: The Man Who Killed John Lennon». Terrorists & Spies (անգլերեն). Time Warner. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «8 December 1980: John Lennon dies» (անգլերեն). The Beatles Bible. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  13. Ledbetter, Les. John Lennon of Beatles Is Killed(անգլ.) : газета. — Нью-Йорк: Նյու Յորք Թայմս, 1980.
  14. Milhorn, H. Thomas. Crime: Computer Viruses to Twin Towers. — Universal-Publishers, 2004. — С. 317. — 464 с. — ISBN 9781581124897
  15. «John Lennon murder: Killer Mark David Chapman gives new details of shooting» (անգլերեն). The Daily Telegraph. 2008 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  16. Уолтерс, Барбара. (2010 թ․ դեկտեմբերի 3). «Dec. 8, 2000: Chapman's Prison Interview» (անգլերեն). ABC. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին. «I pulled the .38 revolver out of my pocket and I went into what's called a combat stance.»
  17. 17,0 17,1 17,2 Summers, Sue. (2010 թ․ դեկտեմբերի 5). «John Lennon's last day: A gripping NEW eyewitness account on the 30th anniversary of Beatle's murder» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  18. Pryke, 2003, էջ 320
  19. Keith Dromm, Heather Salter. The Catcher in the Rye and Philosophy. — Open Court, 2013. — Т. 71. — С. 168. — (Popular culture and philosophy). — ISBN 9780812698022
  20. 20,0 20,1 20,2 «8 December 1980: John Lennon dies» (անգլերեն). The Beatles Bible. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
  21. Thorpe, Vanessa. (2010 թ․ դեկտեմբերի 5). «John Lennon: the last day in the life» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  22. Гуманенко, Е.К.; Самохина, И.М. Военно-полевая хирургия локальных войн и вооруженных конфликтов: руководство. — М.: ГЭОТАР-Медиа, 2011. — С. 51. — 672 с. — 1000 экз. — ISBN 9785970419014
  23. Жуковский, В.; Ковалёв, С.; Петров, И.; Бирюков, А.; Григорян, Л. Оружие ближнего боя. — М.: Гелеос, 2005. — С. 62. — 496 с. — (Академия безопасности). — ISBN 5818904431
  24. Hallenbeck-Huber, Marjorie. Celebrities' Most Wanted™: The Top 10 Book of Lavish Lifestyles, Tabloid Tidbits, and Other Superstar Oddities. — иллюстрированное. — Даллес: Potomac Books, 2010. — С. 197. — 360 с. — (Most Wanted™). — ISBN 9781597975100
  25. 25,0 25,1 Rothbard, Barry. (2010 թ․ դեկտեմբերի 8). «John Lennon's Death Was Almost Not Announced On "Monday Night Football"» (անգլերեն). SportsGrid. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 Gaines, James R. Mark Chapman: the Man Who Shot Lennon(անգլ.) // People : журнал. — Time Inc., 1987. — В. 8. — Т. 27.
  27. 27,0 27,1 27,2 27,3 McGunagle, Fred. «Mark David Chapman: The Man Who Killed John Lennon». Terrorists & Spies (անգլերեն). Time Warner. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  28. 28,0 28,1 28,2 Gaines, James R. Mark Chapman Part III: the Killer Takes His Fall(անգլ.) // People : журнал. — Time Inc., 1987. — В. 10. — Т. 27.
  29. McGunagle, Fred. «Mark David Chapman: The Man Who Killed John Lennon». Terrorists & Spies (անգլերեն). Time Warner. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  30. Weatherby, W. J. (1981 թ․ հունիսի 23). «Chapman admits murder» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  31. «1981: Chapman pleads guilty to Lennon murder» (անգլերեն). BBC. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  32. Coleman, Terry. (1981 թ․ օգոստոսի 25). «From the archive, 25 August 1981: Lennon's killer to serve 20 years» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  33. «John Lennon's killer Mark David Chapman transferred to another NY prison» (անգլերեն). New York Post. 2012 թ․ մայիսի 16. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  34. Virtanen, Michael. (2012 թ․ օգոստոսի 23). «Mark David Chapman, John Lennon's Killer, Denied Parole For 7th Time In NY» (անգլերեն). The Huffington Post. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  35. Оно, Йоко. (2000 թ․ հոկտեմբերի 3). «Yoko Ono: My fears» (անգլերեն). BBC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  36. «1981: Chapman pleads guilty to Lennon murder». On this day (անգլերեն). BBC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  37. «Убийце Джона Леннона в очередной раз отказали в УДО». Вести. 2014 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  38. «Марк Чэпмен раскрыл причину убийства Джона Леннона». Lenta.ru. 2004 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  39. Stebner, Beth. (2013 թ․ օգոստոսի 23). «John Lennon's killer Mark David Chapman denied parole for seventh time» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  40. «Lennon's Killer Reveals Why He Shot Beatle» (անգլերեն). Sky News. 2004 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  41. Gaines, James R. In the Shadows a Killer Waited(անգլ.) // People : журнал. — Time Inc., 1987. — В. 9. — Т. 27.
  42. Интервью Пола вскоре после убийства
  43. www.wingspan.ru 1981
  44. Документальный фильм: На тропе рока. Дэвид Боуи (On the Rock Trail. David Bowie)