Մոտոցիկլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գ. Դայմլերի մոտոցիկլը, 1885 թ.
Ժամանակակից մոտոցիկլ

Մոտոցիկլ (ֆրանս. motocycle - լատ. mōtor - շարժում առաջացնող, և հուն. κύκλος - շրջան, ակ), երկ-, երեք- կամ չորսականի՝ մեխանիակական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոց։

Առաջին մոտոցիկլը (որի անիվները փայտից էին) ստեղծվել է 1885 թվականին գերմանացի ինժեներներ Գոթլիբ Դայմլերի և Վիլհելմ Մայբախի կողմից։

Նախկին ԽՍՀՄ-ում մոտոցիկլների մասսայական արտադրությունը սկասվում է 1950 թվականից։

Մոտոցիկլը ոչ միայն երթևեկության միջոց, այլ նաև սպորտային տեխնիկա է։

2003 թվականից մոտոցիկլների համաշխարհային արտադրության աճը է կազմել է 42 %։ Ամենամեծ պահանջարկը՝ Ասիական երկրներում է։ 2006 թվականին ամբողջ աշխարհում արտադրվել է 44,1 մլն. մատոցիկլ։

Մոտոցիկլները նախատեսված են 1–2 ուղևորի համար: Դրանք օգտագործվում են սպորտում և ակտիվ հանգստի համար: Տարբեր մասնագիտությունների մարդիկ, օրինակ՝ ոստիկանները, ցրիչները, ապրանքների առաքիչներն աշխատանքի ընթացքում օգտվում են մոտոցիկլներից: Տրանսպորտով գերհագեցած փողոցներում մոտոցիկլն ավելի շարժունակ է, քան ավտոմեքենան:

Առաջին բենզինով աշխատող շարժիչով մոտոցիկլը կառուցել է Գոտլիբ Դայմլերը 1885 թվականին Գերմանիայում: Հեծանիվների նման, մոտոցիկլները նույնպես ունեն կրող շրջանակ, որի վրա տեղադրված են շարժիչը, փոխանցման տուփը, վառելանյութի բաքը, նստոցը և այլ մասեր: Առջևի և հետևի անիվները հանդերձված են հիդրավլիկական մեղմիչներով, որոնք մեքենան պահպանում են ուժգին ցնցումներից ու հարվածներից: Շարժումը փոխանցման տուփին ամրացված շարժիչից հետևի անվին փոխանցվում է շղթայի միջոցով: Շարժիչի ծավալը 50–1200 սմ3 է: 50 սմ3 և ավելի փոքր տարողությամբ շարժիչներով մոտոցիկլներն անվանում են մոտոռոլլերներ: Դրանց վրա սովորաբար տեղադրում են բենզինով աշխատող, օդահովացումով երկտակտ շարժիչներ: Մեծ և թանկարժեք մոտոցիկլները սովորաբար ունեն ջրահովացումով քառատակտ շարժիչներ: Ղեկի վրա տեղադրված են առջևի արգելակի, կոճի (դրոսել), կցորդիչի բռնակները և ցոլալապտերի գործարկիչ-անջատիչը: Մոտոցիկլի արագությունը կարելի է փոփոխել նաև հատուկ ոտնակով: Ներկայումս բազում մոտոցիկլների վրա տեղադրված են փոխանցումների ինքնաշխատ տուփեր:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

ՀայկականՀանրագիտարան