Գոթլիբ Դայմլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոթլիբ Դայմլեր
Gottliebdaimler1.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Գոթլիբ Վիլհելմ Դայմլեր
Ծնվել է 1834 թ-ի մարտի 17
Մահացել է 1900 թ-ի մարտի 6
Ազգություն Գերմանիա Գերմանիա
Ժանր(եր) ճարտարագիտություն
Գործունեություն ճարտարագետ, ինժեներ
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Գոթլիբ Դայմլեր (գերմ. Gottlieb Wilhelm Daimler; 1834 թ-ի մարտի 17 - 1900 թ-ի մարտի 6), գերմանացի ինժեներ, նախագծող և արդյունաբերող։ Ինժեներ Վիլհելմ Մայբախի հետ միասին՝ ստեղծել է առաջին մեքենաներից մեկը և մի քանի տեսակի ներքին այրման շարժիչներ։

1857 թ-ին Շտուտգարտի պոլիտեխնիկ ինստիտուտն ավարտելուց հետո Գ. Դայմլերը աշխատել է Բելգիայում, Ֆրանսիայում և Անգլիայում, այնուհետև վերադառնում է Գերմանիա և աշխատում մի շարք ընկերություններում, որոնցից մեկում («Deutz-AG») ծանոթանում է Վիլհելմ Մայբախի հետ։

1880 թ-ին՝ տարաձայնությունների պատճառով Դայմլերը հեռանում Deutz-AG-ից և սկսում է համագործակցել Մայբախի հետ։

1885 թ-ին Դայմլերը ստեղծում է իր առաջին ներքին այրման շարժիչը։ 1890 թ-ին հիմնադրում է «Daimler Motoren Gesellschaft (DMG)» ընկերությունը, որը զբաղվում է փոքր և հզոր շարժիցների արտադրությամբ «ցամաքում, երկնքում և ծովում» օգտագործելու համար։ Այս լոզունգը հիմք է դառնում հայտնի եռաթև աստղի (Մերսեդեսի պատկերանիշի) ստեղծման համար։

1892 թ-ին վաճառվում է առաջին ավտոմեքենան.

Արտաքին հղումներ[խմբագրել]