Մերսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխի մերսում

Մերսում, մասաժ (ֆրանս․` massage), բուժման մեթոդ, իրականացվում է մարդու մարմնի մակերևույթին և օրգաններին ձեռքով կամ հատուկ սարքերով մեխանիկական և ռեֆլեկտոր գրգիռներ հաղորդելով։ Կիրառվել է Չինաստանում (մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակ), Հնդկաստանում, Հին Հունաստանում, Եգիպտոսում և Հռոմում։ Մերսումը գրգռում է մաշկի, մկանների, հոդերի, անոթների պատերի նյարդային վերջույթները, կենտրոնական նյարդային համակարգը և ներքին օրգանները, նպաստում մաշկի անոթների լայնացմանը, արյան շրջանառության արագացմանը, բարելավում է հյուսվածքների սնուցումը, ուժեղացնում քրտնագեղձերի արտ ազատական ֆունկցիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png