Նելլի Դանիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նելլի Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարան, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժին |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ուշագրավ աշխատանքներ | «Սեր,որ տալիս է կյանք»[1] |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն և Ռուսաստանի նկարիչների միություն |
Կայք | nellydanielyan.com |
Nelly Danielyan Վիքիպահեստում |
Նելլի Գևորգի Դանիելյան (հունիսի 29, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ, ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցիացիայի համանախագահ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նելլի Դանիելյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։ 1996 թվականին ավարտել է Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարանը, նկարիչ-դեկորատորի մասնագիտությամբ։ 1999 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը` նկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի ուսուցչի որակավորմամբ։ 2002 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 2004 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ։ 2008 թվականին ստեղծագործությունների օրիգինալ մոտեցման, գեղարվեստական տարրերի կիրառման ու ծաղկանկարչական կոլաժներում նորարական գաղափարների համար արժանացել է «Բյուրեղապակյա ծաղիկ» մրցանակի։ 2009 թվականին Մոսկվայում կայացած «Ծաղկային էսքիզներ» միջազգային չորրորդ ցուցահանդեսում՝ մշակութային արժեքների ստեղծման, տարածման և պահպանման համար արժանացել է պատվավոր ոսկե մեդալի ու դափնեկրի կոչման։ 2009 թվականին պարգևատրվել է «Գեղեցկության մագիստրոս» հասարակական ճանաչման պատվավոր մրցանակով` Մոսկվա քաղաքում պատանի սերնդին հայրենասիրական, գեղագիտական և մշակութային դաստիարակությանն աջակցելու համար։ 2009 թվականից Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցացիայի համանախագահն է։ 2013 թվականին մասնակցել է գերմանացի ճարտարապետ-դեկորատոր Գրեգոր Լերշի սեմինարին։ 2015 թվականին Մոսկվայում արժանացել է «Աստղ-2015» մրցանակի` արվեստի նոր տեսակի` ծաղկանկարչական կոլաժի զարգացման,աջակցության համար։
2015 թվականին որակավորման կուրսեր է անցել «ԱյԹի» տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտում`Մոսկվա քաղաքում։ 2016 թվականին որակավորման բարձրացման կուրսեր է անցել Մոսկվայի «Սեպտեմբերի մեկ» մանկավարժական համալսարանում։ 2015 թվականից համարվում է Դոլգոպրուդնի քաղաքի մանկական «Ծիածանային աշխարհ» նկարչական ստուդիայի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Նրա աշխատանքները գտնվում են տարբեր երկրների պատկերասրահներում։ 2016 թվականի ամռանը Նելլի Դանիելյանը և Աստղիկ Հակոբյանը «Վերադարձ» խորագրով բարեգործական ցուցահանդեսներով ներկայացան Հայաստան։ Նելլի Դանիելյանի հոգևոր թեմայով ստեղծագործությունները ցուցադրվեցին Հայաստանի բնության պետական թանգարանում, Գորիսում[3], Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում, Ծաղկաձորում և Օշականում։ Նկարչուհիները մեկական աշխատանք նվիրեցին այն քաղաքի պատկերասրահներին՝ որտեղ տեղի ունեցան ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսի հասույթը տրամադրվեց Քառօրյա պատերազմում վիրավորված զինվոր՝ Շանթ Ղազարյանի ընտանիքին[4]։ 2016 թվականին Մոսկվայի շրջանի նահանգապետի կողմից «Բարի սիրտ» անվանակարգում արժանացել է «Наше Подмосковье - 2016» դափնեկրի կոչմանը[5][6]։ 2016 թվականին արժանացել է պատվո շքանշանի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցացիայի կողմից՝ կազմակերպությանն ակտիվ մասնակցության համար։ Նույն թվականին Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության հրամանով անցել է որակավորում և արժանացել կերպարվեստի և արվեստի պատմության առաջին կարգի ուսուցչի կոչման, Դոլգոպրուդնի քաղաքում։ Նելլի Դանիելյանը 1993 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Ունի երկու զավակ՝ Կարլենն ու Գևորգը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993, Միջազգային ցուցահանդես Մոսկվայի «Մոբյուս» ցուցասրահում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
- 1997, Երևան, Հանրապետական ուսանողական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։
- 1998, Քաղաքային ցուցահանդես Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։
- 2002, Երևան, Հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում՝ նվիրված Հաղթանակի օրվան։
- 2002, Երևան, Հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում՝ «Արարատ լեռը հայ կերպարվեստում» խորագրով։
- 2004, Թբիլիսի, Միջազգային ցուցահանդես՝ «Արտ Էքսպո-Արտ Կովկաս 2004»։
- 2004, Ֆիտոկոլաժիստների հանրապետական ցուցահանդես Մոսկվայի Լրագրողների տանը։
- 2005, Միջազգային ցուցահանդես՝ «Սալոն 2005», Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տանը։
- 2007-2008, Միջազգային ծաղկային փառատոն՝ «Աշխարհի ծաղիկները», Մոսկվայի Պետական պատմական թանգարանում։
- 2009, Երևան, Հանրապետական երիտասարդական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։
- 2009, Ցուցահանդես՝ նվիրված Յարոսլավլ քաղաքի 1000-ամյակին, Յարոսլավի պատմության պետական թանգարանում։
- 2010, Անհատական ցուցահանդես՝ «Իմ ուղին»,Մոսկվայի «Ֆլորիսսիմա» ցուցասրահում[7]։
- 2011, Երևան, Միջազգային ցուցահանդես` «Կերպարանափոխում», «Ֆլորիսսիմա» միջազգային գեղարվեստական ասոցացիայի, Հայաստանի նկարիչների միության և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչիստվոյի» աջակցությամբ[8][9][10]։
- 2011, Մոսկվա, Միջազգային ցուցահանդես` «Կերպարանափոխում», «Գոստիննի դվոր» ցուցասրահում։
- 2012, Վիտեբսկ, Միջազգային ցուցահանդես՝ «Սլավոնական էդյուդներ», նվիրված «Սլավոնական շուկա Վիտեբսկում» միջազգային արվեստի փառատոնին, Գեղարվեստի պետական թանգարանում։
- 2012, Վիեննա, Միջազգային ցուցահանդես Վիեննա քաղաքի Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնում, նվիրված ռուսական օրերին։
- 2013, Ցուցահանդես՝ «Մոսկվայի հայ նկարիչները» Մոսկվայի Ազգերի տան ցուցասրահում[11][12]։
- 2013, Նյու Յորք, Միջազգային «Տեսողական արվեստների արտ-սեմինար» Սողոմոն Գուգենհայմի թանգարանում։
- 2013, Երևան, Երիտասարդական հանրապետական «Մեկական աշխատանքի» ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։
- 2013, Վիտեբսկ, Բարեգործական վարպետության դասեր՝ «Ֆիտոկոլաժների տեխնիկաները» թեմայով Վիտեբսկ քաղաքի մանկատան երեխաների համար՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, պետական մշակույթի և պատմության «Դվին» կենտրոնում[13]։
- 2013, Մոսկվա, 20-րդ հոբելյանական միջազգային ցուցահանդես՝ Ծաղիկներ/Flowers-IPM 2013,վարպետության դաս-ցուցադրություն` «Գեղանկարչությունը ժամանակակից կոլաժներում»։
- 2014, Վիտեբսկ, Ռուս-բելառուսական ցուցահանդես՝ «Գարուն», «Անծանոթուհին», «Կաթիլ»։
- 2014, Մոսկվա, Ծաղիկներ/Flowers-IPM[14]։
- 2015, Բրեստ, Միջազգային ֆիտոկոլաժիստների ցուցահանդես և վարպետության դասեր` «Մոնոտիպիե» տեխնիկա թեմայով Բրեստ քաղաքի երեխաների համար, Բրեստի գավառագիտական թանգարանում[15]։
- 2015, Երևան,Հանրապետական ցուցահանդես` նվիրված Կանանց միջազգային օրվան, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։
- 2015, Երևան, «Եռագույնը իմն է» թեմատիկ ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում[16][17]։
- 2015, Բարեգործական վարպետության դասեր՝ «Գույնի տեսություն» թեմայով Երևան քաղաքի երեխաների համար, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում[18]։
- 2015, «Հիշում եմ և պահանջում», միջազգային ցուցահանդես նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի ցուցասրահում։
- 2015, Յուժնո-Սախալինսկ, Միջազգային 6-րդ փառատոն «Սախալինի ծաղիկները» Գեղարվեստի թանգարանում։
- 2015, Մոսկվա, Միջազգային ցուցահանդես Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ասոցացիայի ստեղծման 15-ամյակի առթիվ։
- 2016, Մոսկվա, Ցուցահանդես` «Կանգ առ, ակնթարթ, դու չքնաղ ես…» Ռուսաստանի հայ կանանց միության հովանավորությամբ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, «PunTo ArTe» պատկերասրահում[19]։
- 2016, Մոսկվա, Ամենամյա միջազգային ցուցահանդես՝ «Անծանոթուհին», Մոսկվայի ժուրնալիստի կենտրոնական տանը[20][21]։
- 2016, Լոնդոն, «EthnoArtFest» միջազգային փառատոնի հաղթող։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nellydanielyan.com/423133234?i=113814185
- ↑ http://www.florissima.ru/association/expert2.html
- ↑ http://www.37-38.com/?p=20429(չաշխատող հղում)
- ↑ «Բարեգործական ցուցահանդես՝ «Վերադարձ» խորագրով».
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ http://miasin.ru/news/com/item3020.html
- ↑ http://old.arm.rs.gov.ru/node/2459(չաշխատող հղում)
- ↑ http://novostink.ru/photoreports/25064-v-erevane-proshla-unikalnaya-vystavka-preobrazhenie.html
- ↑ https://news.am/arm/news/70992.html
- ↑ http://golosarmenii.am/article/17930/vystavka-v-moskovskom-dome-nacionalnostej
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ http://tv.sb.by/soyuznoe-veche/article/garmoniya-s-prirodoy.html
- ↑ http://www.souzveche.ru/articles/culture/24843/?sphrase_id=12746
- ↑ http://www.souzveche.ru/articles/culture/26348/
- ↑ http://novostink.ru/photoreports/108751-v-erevane-proshla-vystavka-hudozhnicy-iz-moskvy-nelli-danielyan.html
- ↑ https://www.youtube.com/watch?v=DAEEEYxamm8
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=O2gvuILe5Jg
- ↑ https://www.youtube.com/watch?v=a2lx9q9GjJY
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://nsportal.ru/nellidanielyan
- http://www.florissima.ru/danielian.html
- http://tv.sb.by/soyuznoe-veche/article/son-v-kartinakh.html?AJAX_MONTH=6&AJAX_YEAR=2015
- http://belsmi.by/archive/article/10844 Արխիվացված 2017-02-14 Wayback Machine
- http://gardener.ru/events/interview/page3417.php
- http://www.greencom.ru/show_news.html?id=150&p=91